Երևան
28 °C
ՀՀ ԱԳՆ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել Հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի բացմանը:
Ելույթն ամբողջությամբ ստորև.
«Հարգելի՛ պարոն Վերմա,
Հարգելի՛ գործընկերներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Ջերմորեն ողջունում եմ Հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի բոլոր մասնակիցներին:
Հարգելի՛ գործընկերներ,
Հնդկաստանի հետ հարաբերությունների համակողմանի խորացումը և զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքական գերակայություններից է: Այս առումով ուրախալի է տեսնել, որ Հնդկաստանն իր կենսունակ ժողովրդավարությամբ և դինամիկ տնտեսությամբ այսօր նշանակալի ձեռքբերումներ է գրանցում բազմաթիվ ոլորտներում, ինչը նպաստում է Հնդկաստանի հեղինակության բարձրացմանը համաշխարհային ասպարեզում։ Հայաստանը նաև բարձր է գնահատում Հնդկաստանի կայունացնող գործունեությունը համաշխարհային ցնցումների այս ժամանակներում։
Գոհունակությամբ պետք է արձանագրեմ, որ մեր ժողովուրդների միջև դարերի խորքից եկող ավանդական ջերմ հարաբերություններն ու փոխադարձ աջակցությունը շարունակում են ամրապնդվել, իսկ միջպետական կապերը՝ ընդլայնվել և խորանալ։ Այս տարին նաև խորհրդանշական է մեր երկու երկրների հարաբերությունների համար․ մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության և Հնդկաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։
Պետք է փաստել, որ թեև բավական ժամանակ է անցել հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի վերջին նիստից, սակայն հատկապես վերջին շրջանում մենք մեծ աշխատանք ենք կատարել երկկողմ հարաբերությունների, համագործակցության զարգացման ուղղությամբ։ Տեղի են ունեցել բարձրաստիճան փոխայցելություններ, առկա է ակտիվ համագործակցություն միջազգային կառույցների շրջանակներում, երկու երկրներում կազմակերպվել են բիզնես համաժողովներ և հանդիպումներ։
Այսպես, նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ անցյալ տարի Դուշանբեում մեր հանդիպումը նոր խթան է հաղորդել մեր համագործակցությանը։ Այնուհետև` անցյալ տարվա աշնանը, նախարար Ջայշանկարը շատ կարևոր այց կատարեց Հայաստան, և այդ այցի ընթացքում մշակվեց համագործակցության հավակնոտ ճանապարհային քարտեզ, որը մենք նպատակամղված կերպով կյանքի ենք կոչում։
Ի վերջո, այս տարվա ապրիլին տեղի ունեցավ հայկական պատվիրակության մասնակցությունը Raisina Dialogue համաժողովին, որի շրջանակներում ես նաև հանդիպումներ անցկացրեցի Հնդկաստանի ղեկավարության հետ, ինչը լավ հնարավորություն ընձեռեց՝ շարունակելու մեր երկխոսությունը: Մեծապես կարևորում ենք այն հանգամանքը, որ ապրիլին տեղի ունեցած այցի ընթացքում մենք բավականին լուրջ տնտեսական օրակարգով էինք գնացել Հնդկաստան՝ կազմակերպելով բիզնես ֆորումներ Նյու Դելիում ու Մումբայում և այսպիսով զգալիորեն խթանելով մեր երկրների գործարար շրջանակների շփումները:
Պետք է գոհունակությամբ արձանագրել, որ վերջին տարիներին կտրուկ աճել են Հայաստան-Հնդկաստան ապրանքաշրջանառության ծավալները. այսպես` 2021 թ. այն կազմել է 181 միլիոն ԱՄՆ դոլար՝ 2016 թ. շուրջ 21 միլիոն ԱՄՆ դոլարի համեմատ: Իհարկե, այս թվերը դեռևս չեն արտացոլում մեր երկկողմ առևտրատնտեսական համագործակցության ողջ ներուժը, և մենք ակնկալում ենք առևտրի ծավալների կտրուկ ավելացում առաջիկա տարիներին:
Կարծում եմ, որ մեր հնդիկ գործընկերները կհամաձայնեն, որ մենք անելիք ունենք տեղեկատվական տեխնոլոգիաների և հաղորդակցության, դեղագործության, գիտության, կրթության բնագավառներում մեր համագործակցությունը զարգացնելու համար:
Նշեմ նաև, որ պաշտպանության ու ռազմատեխնիկական ոլորտները, գյուղատնտեսությունը, տրանսպորտը, քաղաքացիական ավիացիան, զբոսաշրջությունը և առողջապահությունը մեծ ներուժ ունեն և չափազանց խոստումնալից են մեր երկու երկրների համար:
Այս ուղղություններով տարվող շարունակական քննարկումները կվերածվեն գործնական պայմանավորվածությունների և նոր հնարավորությունների մեր կառավարությունների ու գործարարների համար:
Ցանկանում եմ անդրադառնալ նաև Հնդկաստանի կառավարության օժանդակությանը՝ Հայաստանում զարգացման ծրագրերի իրականացման նպատակով։ Դրանց շարքում հատկապես կուզեի նշել բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում Հնդկաստանի կողմից տրամադրվող տեխնիկական օգնությունը, մասնավորապես՝ Երևանում Հայ-հնդկական տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների գերազանցության կենտրոնի ստեղծումը, մարզային երկու դպրոցներում համակարգչային դասարանների բացումը։ Այս օժանդակությունը իսկապես նպաստում է Հայաստանի երիտասարդ մասնագետների և դպրոցականների կրթությանը:
Մենք արդյունավետորեն հագործակցում ենք նաև տարածքային զարգացման բնագավառում: Այս առումով ողջունելի է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև Հնդկաստանի կողմից համայնքների զարգացման՝ բարձր արդյունավետության ծրագրերի իրականացման համար տրամադրվելիք դրամաշնորհային աջակցության վերաբերյալ» հուշագրի ստորագրումը, որը տեղի կունենա մեր նիստի ավարտին։
Կցանկանայի նաև ընդգծել հումանիտար բնագավառը: Այն ներառում է թե´ կրթական, թե´ մշակութային ծրագրեր: Հայաստանում ուսանում է շուրջ 2200 հնդիկ ուսանող, հիմնականում՝ բժշկական մասնագիտություններով, և այստեղ էլ, արդեն քննարկեցինք՝ հնարավորություն կա բարելավելու և ընդլայնելու փոխանակումների ծրագրերը։
Երկու բարեկամ ժողովուրդների կապերի սերտացման համար մեծ կարևորություն ունի նաև մշակութային համագործակցությունը։ Մենք հարուստ մշակութային ժառանգություն ունենք Հնդկաստանում, որը գտնվում է պետական հոգածության ներքո, ինչի կապակցությամբ երախտապարտ ենք Հնդկաստանի կառավարությանը։ Աշխատանքներ ենք տանում հայ-հնդկական մշակութային փոխանակումների, հնդկական մշակույթի հոյակապ նմուշները, մասնավորապես` Աջանտայի քարանձավների որմնանկարների կրկնօրինակները Հայաստանում ներկայացնելու և կինոյի ոլորտում համատեղ նախագծեր իրականացնելու համար:
Վստահ եմ, որ այս նիստի ընթացքում մենք հնարավորություն կունենանք քննարկելու հայ-հնդկական համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ և նախանշելու մեր փոխգործակցության զարգացման համար նոր ուղղություններ:
Ամփոփելով խոսքս՝ ևս մեկ անգամ ողջունում եմ բոլորիդ և մաղթում մեզ արդյունավետ աշխատանք:
Շնորհակալություն»:
Էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 5 մարզում
«Սուրմալու» առևտրի կենտրոնում որոնողական աշխատանքները շարունակվում են (թարմացված)
Մասիսի քաղաքապետարան զինված ներխուժած անձն ինքնասպան է եղել. ոստիկանները հայտնաբերել են նրա դին
Զինված տղամարդը մտել է Մասիսի քաղաքապետարան, լսվել է պայթյունի ձայն. իրավապահները հատուկ գործողություն են իրականացնում
Փրկարար ծառայության կանայք. արտակարգ իրավիճակների նախարարը լուսանկարներ է հրապարակել
Էդգար Ղազարյանը դիմել է վարչապետի աշխատակազմին՝ նրա հրաժարականի հարցով, Անժելա Թովմասյանն էլ «ծիծաղից ուշագնաց է եղել»
«Սուրմալու»-ում որոնողական աշխատանքները շարունակվում են ամենաբարդ, էպիկենտրոնային գոտում
Չենք կարող ասել՝ անոմալ երեւույթ է. օգոստոսի 1-10-ը 7608 շտապօգնության կանչ է գրանցվել, երբ կնվազի եղանակը
Վթարային ջրանջատում Երևանում. Արաբկիր վարչական շրջանում 13 ժամ ջուր չի լինի
ՄԻԵԴ-ի անդրադարձը Բերձոր և Աղավնո համայնքների բնակչության տեղահանմանը
Բրյուսելում հանդիպել են ՀՀ ԱԽ քարտուղարն ու Ադրբեջանի նախագահի օգնականը
ԱԱԾ-ն պարզաբանել է «Արմավիրում ադրբեջանցիներ են հայտնվել, նրանք իրենց ագրեսիվ են պահել» վերնագրով հոդվածը
Երևանի մետրոպոլիտենի նոր պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանի կենսագրությունը
Լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում զոհված Ռադիկ Հովակիմյանի եղբայրը
ՀՀ-ն կրկին աշխարհի ուշադրության կենտրոնում է. Մայր բուհում առաջին անգամ կանցկացվի կրթական մեծ համաժողով
Մեթոդագործնական պարապմունք՝ ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադում
«Սուրմալու» առևտրի կենտրոնում որոնողական աշխատանքները շարունակվում են (թարմացված)
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ցավակցություն է հայտնել Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Տավուշում կշարունակվի հանրակրթության նոր չափորոշչի փորձարկումը. մեկնարկել են օգոստոսյան խորհրդակցությունները
Մեկ օրում արձանագրվել է 10 ՃՏՊ, 1 մարդ զոհվել է, 14-ը՝ վիրավորվել
Ռոման Բաղդասարյանի հայտարարություները իրականությանը չեն համապատասխանել. ԱՀ ԱԱԾ
Մարմնամարզության ԵԱ. Հայաստանի 4 ներկայացուցիչ դուրս է եկել եզրափակիչ
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն (տեսանյութ)
«Սուրմալու»-ին հարող տարածքից կատարվել են խմելու ջրի նմուշառումներ. անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել
Ամերիաբանկն արժանացել է «Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի ամենանորարար թվային բանկ 2022» մրցանակին
Բերդավան գյուղում այրվել է 35 հա խոտածածկույթ
«Շեմից այն կողմ» ֆիլմը կմասնակցի «Լինցի» կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնին
Բացօթյա ապօրինի առևտրով զբաղվող անձանց ապրանքները կառգրավվեն
Փաշինյանն ու Ղարիբաշվիլին ներկա են եղել հայ-վրացական Բարեկամության կամրջի գործարկման պաշտոնական միջոցառմանը (տեսանյութ)
Ակնկալում ենք, որ իրավապահ մարմինները կհայտնաբերեն մեղավորներին. Սուքասիանների ընտանիքը հայտարարություն է տարածել
Անցկացվել է «Խաղաղության մարտիկ» մրցույթի «Էրուդիտ» մրցաձևը
«Սուրմալուում» տեղի ունեցած ողբերգական իրադարձություններով պայմանավորված՝ ԱԻ նախարարի այցը Ռուսաստան չեղարկվել է
Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սպանության և հրազեն ապօրինի ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, հատկանիշներով (տեսանյութ)
ՀՌՀ-ն պարզաբանում է հանրային մուլտիպլեքսում գործող հինգ ծրագրի եթերազրկման պատճառները
Հայ-վրացական սահմանին տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի առանձնազրույցը (լուսանկարներ)
Արդարադատության փոխնախարարն այցելել է «Աբովյան» ՔԿՀ, որտեղ ընթանում են վերանորոգման աշխատանքներ
Վարչապետը ծանոթացել է Բագրատաշենի մաքսակետի գործունեությանն ու նախատեսվող բարեփոխումներին
Ներկայիս բարդագույն մարտահրավերների պայմաններում ակնառու աճ է արձանագրվել հայ-վրացական հարաբերություններում. Փաշինյան
Քննարկվում է «Սուրմալուի» պայթյունից զոհվածների ընտանիքներին եւ տուժածներին աջակցության տրամադրելու հարցը
© 2022 Հայկական ժամանակ