«Էլ չեմ դիմանում, սպառվել եմ, նյարդային դարձել»․ շոգ եղանակը նվազեցնում է աշխատունակությունը, ինչպես հաղթահարել այն

Ամռանը, հատկապես առավել շոգ օրերին մարդկանց աշխատունակությունը նվազում է: Մասնագետների խոսքով՝ տապին աշխատելը բացասական է ազդում մարդու հոգեկան և նյարդային համակարգի վրա:

«Հայկական ժամանակը» մայրաքաղաքում քաղաքացիների շրջանում հարցում է անցկացրել՝ պարզելու՝ այս օրերին ինչպե՞ս են աշխատում, արդյոք աշխատունակության նվազում նկատո՞ւմ են, ինչպե՞ս են հաղթահարում:

Մեր հարցմանը մասնակցած անձինք տարբեր ոլորտների աշխատակիցներ էին։ Ոմանց համար աշխատանքը այնքան հաճելի և տրամադրող է, որ շոգ եղանակը էական ազդեցություն դրա բնականոն ընթացքի վրա չի ունենում։ Ոմանց խոսքով էլ՝ անհամբեր սպասում են արձակուրդի մեկնարկին։ Որոշ քաղաքացիների աշխատանքն էլ հնարավոր է հեռավար կազմակերպել, և աշխատելու ցանկությունը չկորցնելու համար այն կազմակերպում են Հայաստանի այն քաղաքներում և մարզերում, որտեղ համեմատաբար զով է:

«Դայակ եմ, օրվա մեջ հանգստի ժամեր ունենում եմ, բացի այդ՝ աշխատավայրում միջավայրը միշտ լավ է, սենյակում էլ օդորակիչ կա։ Դեռևս ինձ չեմ ստիպում, որ աշխատանքի գնամ։ Հաճույքով եմ իմ գործն անում։ Ինձ թվում է՝ եթե սիրես աշխատանքդ, երբեք աշխատելու մոտիվացիադ չի թուլանա։ Չնայած հանգիստը ևս մեծ դեր ունի»,- մեզ հետ զրույցում ասում է Անահիտ Մանուկյանը:

Նարեկ Բաբայանի խոսքով էլ՝ իր բոլոր ընկերները արձակուրդ են մեկնել, միայն ինքն է շարունակում աշխատել, սակայն սպառել է աշխատունակությունը. «Օրենքով սահմանված կարգով արձակուրդ մեկնելու հնարավորություն ունեմ, բայց դեռ մեկ ամիս պետք է աշխատեմ։ Առավոտյան մի կերպ եմ ինձ ստիպում, որ գնամ աշխատանքի․ պահ է գալիս, երբ սպառվում ես»:

Քաղաքացիներից Լիլիթը ևս նշում է, որ սպառվել է. աշխատանքը ստիպված է կատարում, և դա իր վրա դրական չի անդրադառնում: «Նյարդային եմ դարձել, աշխատավայրում կոնֆլիկտներ են լինում, դրա պատճառով տանը նույնպես չեմ կարողանում որևէ մեկի հետ շփվել։ Զգում եմ, որ պետք է արդեն արձակուրդ գնալ և սպասում եմ այդ օրվան»,- ասում է նա:

Հոգեբույժ, «Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի» գիտական ղեկավար Արմեն Սողոյանը, «Հայկական Ժամանակի» հետ զրույցում նկատում է՝ սթրես կարող է առաջացնել ցանկացած գործողություն, որը ստիպողաբար է արվում: Մարդկանց հոգեբանության վրա բացասական ազդեցություն է ունենում նաև օրվա ջերմաստիճանը։

«Ժամանակին հետազոտություններ կային, ըստ որոնց՝ եթե օրվա մեջ 15 աստիճանի տարբերություն է լինում, արդեն սթրեսային գործոն է մարդու համար։ Մեզ մոտ այդ աստիճանի տարբերությունը երբեմն նկատվում է, բայց անձն իր համար եթե ապահովի շոգը հաղթահարելու միջոցները, կկարողանա խուսափել նաև սթրեսային վիճակներից։ Եթե առավոտը սկսում ենք գանգատվելով՝ «շոգ է», «էլ չեմ դիմանում», ապա բնական է, որ այդ ձևով արտահայտվող մարդն ավելի շուտ կընկնի սթրեսային վիճակի ցանցը։ Իսկ եթե անձն իրեն օրվա սկզբում լավ տրամադրի, ամեն ինչ էլ կհաղթահարի»,- ընդգծում է մասնագետը:

Սողոյանի խոսքով՝ անձը բոլոր պարագաներում պետք է սովորի կառավարել իր էմոցիաները։ Եթե զգում է, որ արդեն սպառվել է, նյարդային է դարձել, ոչ ոքի հետ չի կարողանում շփվել, պետք է որևէ հետաքրքիր զբաղմունք գտնի կամ աշխատանքին զուգահեռ զբաղվի իր սիրելի հոբբիներից մեկով։ Կարևոր է հատկապես, որ աշխատանքային վայրը լինի տրամադրող, նպաստի, որ անձը իր էմոցիաները կարողանա հաղթահարել։

«Ցանկացած ստիպված բան հաճելի չէ ու ցանկալի էլ չէ մարդու համար։ Կարևոր է նաև, որ նա հասկանա՝ ի՞նքն է իրեն ստիպում ինչ-որ բան անել, թե՞ իրեն ստիպում են դա անել։ Եթե չի ուզում աշխատել, մոտիվացիան պետք է գտնի՝ մտածելով՝ եթե չի կարողանում աշխատանքի գնալ, իր առօրյա հոգսերը ո՞վ է հոգալու. ի վերջո, արձակուրդ գնալու համար էլ է գումար պետք։ Այսինքն՝ այս ամենի մասին մտածելով էլ կարելի է վերականգնել մոտիվացիան»,- շեշտում է նա:

Հոգեբույժի խոսքով՝ անձը կարող է նաև աշխատանքի վայրում հաճելի դետալներ նկատել, ընդմիջումներին զբաղմունք գտնել, որ կարողանա հաղթահարել սթրեսը, բայց միևնույն ժամանակ վերջինս շեշտում է արձակուրդ գնալու անհրաժեշտությունը:

«Արձակուրդը ևս շատ կարևոր է, որովհետև երբ մարդը աշխատում է առանց հանգստանալու, և՛ իր առողջություն է վտանգում, և՛ իր աշխատանքի արդյունավետությունը։ 8 ժամից ավելի մարդը չպետք է աշխատի, պետք են նաև հանգստյան օրեր, օրինակ՝ շաբաթ և կիրակի տանը մնա։ Ճիշտ մտածող գործատուներն էլ հասկանում են, որ եթե մարդուն կարողանում են արձակուրդ տրամադրել, ապա նրա աշխատանքի արդյունավետությունը շատ ավելի մեծ է լինում»,- նկատում է Սողոյանը։

Հոգեբույժի կարծիքով՝ քաղաքացիների աշխատանքի մոտիվացիան, շոգ եղանակի բացասական ազդեցությունը և այլ բացասական հարցեր հնարավոր կլինի հաղթահարել նաև, եթե գործատուներն իրենց աշխատողների համար ապահովեն սթրեսի կառավարման դասընթացներ։ Այսինքն՝ լինեն մասնագետներ, որոնք կկարողանան օգնել աշխատող քաղաքացուն հաղթահարել լարված, նյարդային վիճակը։ Կարևոր է նաև, որ գործատուն ապահովի քաղաքացու աշխատանքային համապատասխան պայմանները։

Մասնագետը աշխատող քաղաքացիներին խորհուրդ է տալիս սթրեսային վիճակները հաղթահարել քաղցած վիճակում շատ հեղուկների օգտագործմամբ, կրեմային և յուղային ուտելիքների քիչ օգտագործմամբ։

Մերի Խաչատրյան

Տպել
1178 դիտում

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով