Յունիբանկի Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովն ամփոփեց 2021թ.-ի արդյունքները

27/06/2022 schedule18:00

2022թ.-ի հունիսի 24-ին տեղի ունեցավ Յունիբանկի Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը՝ համատեղ ներկայության կարգով իրական ժամանակի ռեժիմում Zoom հավելվածի միջոցով: Ժողովում ամփոփվեցին բանկի գործունեության 2021թ.-ի արդյունքները և ներկայացվեցին հետագա զարգացման ծրագրերը:

«Հաշվետու տարում բանկի կողմից մեծ աշխատանք է տարվել 2020թ.-ի հետևանքները հաղթահարելու, դինամիկ զարգացում և աճ ապահովելու համար: Տարվա կարևոր ձեռքբերումն էր բանկի կապիտալի ավելացումը: Արտոնյալ բաժնետոմսերի տեղաբաշխման արդյունքում՝ Յունիբանկը մոտ 1,1 միլիարդ դրամով համալրեց կանոնադրական կապիտալը», - իր խոսքում նշեց Յունիբանկի Խորհրդի նախագահ Գագիկ Զաքարյանը:

Այսօր Յունիբանկն ունի 57 մասնաճյուղ և ավելի քան 330 000 հաճախորդ: 2021թ.-ին բացվել են «Արին Բերդ» և «Մոսկվա» մասնաճյուղերը, իսկ «Տաշիր Կենտրոն», «Տերյան», «Ամիրյան» և «Երիտասարդական» մասնաճյուղերը նորոգվել և արդիականացվել են:

2021թ.-ին բանկը պահպանել է առաջատարի իր դիրքը POS վարկերի քանակով: SME Banking Club-ը Յունիբանկը ճանաչել է որպես տարածաշրջանում բիզնեսի համար լավագույն վարկատեսակներ առաջարկող բանկերից մեկը: 2021թ.-ին Visa միջազգային վճարային համակարգը Յունիբանկին շնորհեց «Highest cross-border share in Visa Business volume» մրցանակը:

Բանկը, լինելով պարտատոմսերի շուկայի ակտիվ մասնակից, ընդհանուր առմամբ իրականացրել է պարտատոմսերի 18 թողարկում և տեղաբաշխել շուրջ 4,3 մլրդ դրամ և 39,5 մլն դոլար։

«Ֆինանսական կայունության և ներդրումային գրավչության բարձրացումը, ռիսկերի կառավարման համակարգի կատարելագործումը և ակտիվների որակի բարելավումը շարունակել են առաջնահերթ լինել բանկի համար», - ասաց Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը՝ ներկայացնելով բանկի գործունեության վերաբերյալ Վարչության հաշվետվությունը:

Յունիբանկի ակտիվները 2021թ.-ի արդյունքներով կազմել են 252.8 մլրդ դրամ, մեկ տարում աճելով 6.2%-ով: Վարկային ներադրումները կազմել են 135.4 մլրդ դրամ: Պարտավորություններն աճել են 9%-ով՝ կազմելով 222.1 մլրդ դրամ:

Սոցիալական պատասխանատվության ծրագրի շրջանակում Յունիբանկը շարունակել է աջակցել կրթական ոլորտին՝ օգնելով սահմանամերձ շրջանների դպրոցներին: Բանկը դարձել է նաև Համահայկական ինտելեկտուալ շարժման մշտական գործընկեր:

2022թ.-ի առաջնահերթյուններից են բաժնետոմսերի լրացուցիչ թողարկման միջոցով կապիտալի ավելացումը, միջազգային ֆինանսական կառույցների հետ համագործակցության զարգացումը, մանրածախ վարկավորման շուկայում մասնաբաժնի ավելացումը, որպես երկարաժամկետ համաշխարհային միտում՝ «կանաչ» ֆինանսավորման փորձի կիրառումը, ֆինտեխի օգտագործման ընդլայնումը, այդ թվում՝ արհեստական բանականության կիրառումը փոքր բիզնեսի վարկավորման գործում, և այլն:

Տպել
546 դիտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը