Գյումրիում հայ-հնդկական ցուցասրահ-թանգարան կառուցվի․ Ալֆրեդ Քոչարյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի դեսպանին

23/06/2022 schedule13:20

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին և երկրորդ քարտուղար Տեջաս Սանջայ Պագարին:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն։

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, Գյումրու քաղաքապետարանի Քաղաքաշինության բաժնի պետի տեղակալ, ճարտարապետ Վարդան Շահուրյանը և այլք:

Հանդիպման առանցքում Գյումրիում հայ-հնդկական մշակութային կենտրոն, մասնավորապես առանձին ցուցասրահ-թանգարան կառուցելու գաղափարն է եղել, որտեղ կցուցադրվեն հայ նկարիչ Սարգիս Խաչատուրյանի կողմից հնդկական վիմափոր տաճարների՝ Աջանտայի քարանձավների որմնանկարների պատճենները։ Դրանք այժմ պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում։

Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը Հայաստանի ազգային պատկերասրահ այցի շրջանակում նախորդ տարվա հոկտեմբերին ծանոթացել է Սարգիս Խաչատուրյանի՝ Աջանտայի քարանձավների որմնանկարների գործերին (50 նկար) և տպավորված լինելով դրանցով՝ առաջարկել է Հնդկաստանի կառավարության օժանդակությամբ Հայաստանում առանձին ցուցասրահ կառուցել:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, ողջունելով հյուրերին, շնորհակալություն է հայտնել նմանօրինակ նախաձեռնության և համատեղ համագործակցության համար՝ կարևորելով երկու բարեկամ երկրների միջև փոխհամագործակցության ամրապնդումը:

Գյումրու քաղաքապետարանի Քաղաքաշինության բաժնի պետի տեղակալը ցուցասրահի կառուցման վայրի հետ կապված մի քանի տարբերակ է առաջարկել. նախնական որոշմամբ ընտրվել է Գյումրու Շառլ Ազնավուրի հրապարակի տարածքը:

Գյումրեցի ճարտարապետն ասում է՝ ծրագրի իրականացման համար քաղաքաշինական առումով առաջարկվել են լավագույն տարածքները. «Շատ հեռանկարային վայր է: Գյումրին մշակութային լավ ավանդույթներ ունի: Այդ ավանդույթները վերականգնվում են, և շատ ուրախ ենք, որ Գյումրին նաև միջազգային մշակույթի հանրահռչակման առումով կունենա կարևոր դերակատարություն»,- ասել է ճարտարապետ Վարդան Շահուրյանը:

Մասնագետի խոսքով՝ ցուցասրահ-թանգարանը մեծ հետաքրքրություն կառաջացնի ոչ միայն զբոսաշրջիկների, այլև տեղացիների համար՝ ընդգծելով, որ հայ ժողովուրդը, և մասնավորապես գյումրեցիները շատ հետաքրքրված են հին ժողովուրդների մշակույթով և պատմությամբ:

Ցուցասրահի կառուցման շինարարական աշխատանքները կմեկնարկեն 6 ամսից:

Այս տարի նշվում է Հայաստանի և Հնդկաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Դեսպան Կիշան Դան Դեվալը նաև շնորհակալություն է հայտնել նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանին` յոգայի միջազգային օրվա միջոցառմանը մասնակցելու և դրա անցկացմանն աջակցելու համար:

Ըստ Ալֆրեդ Քոչարյանի՝ նմանօրինակ միջոցառումներն արժևորում են Հայաստան-Հնդկաստան միջմշակութային երկխոսությունը, դրա շարունակական ընթացքը, ինչպես նաև հայ և հնդիկ ժողովուրդների դարավոր բարեկամությունն ու համագործակցությունը:

Տպել
768 դիտում

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր