Ռեսուրսների պակասի պատճառով դպրոցները չեն կարող առողջ և ներառական միջավայր ապահովել բոլոր աշակերտների համար․ ՅՈՒՆԻՍԵՖ

Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԱՀԿ-ի, չնայած ջուր և սանիտարահիգիենիկ պայմաններ չունեցող դպրոցների թվի կայուն նվազմանը, խորը անհավասարություն կա երկրների միջև և երկրների ներսում այս առումով: Ամենաքիչ զարգացած երկրների և անկայուն իրավիճակում գտնվող բնակավայրերի դպրոցականներն ամենաշատն են տուժում: Դրան զուգահեռ, տվյալները փաստում են, որ շատ քիչ դպրոցներ ունեն հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված սանհանգույցներ և սանիտարահիգիենիկ պայմաններ:

«Չափազանց մեծ է այն երեխաների թիվը, որոնք հաճախում են խմելու ջուր, մաքուր սանհանգույցներ, ձեռքերը լվանալու օճառ չունեցող դպրոցներ, ինչը դժվարացնում է ուսուցումը: ՔՈՎԻԴ-19 համավարակն ընդգծեց առողջ և ներառական կրթական միջավայր տրամադրելու կարևորությունը: Երեխաների կրթությունը պաշտպանելու համար վերականգնման ճանապարհը պետք է ներառի դպրոցներում վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի տարրական ծառայությունների առկայություն այսօր և ապագայում», - նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի սանիտարահիգիենիկ պայմանների, կլիմայի, շրջակա միջավայրի, էներգետիկայի և աղետների ռիսկի նվազեցման հարցերով բաժնի ղեկավար Քելի Էն Նեյլորը:

«Ջրի, սանիտարահիգիենիկ պայմանների հասանելիությունը ոչ միայն կարևոր է վարակների արդյունավետ կանխարգելման և վերահսկման առումով, այլ նաև երեխաների առողջության, զարգացման և բարեկեցության գրավականն է։ Դպրոցը պետք է լինի այնպիսի վայր, որտեղ երեխաները կզարգանան և չեն ենթարկվի դժվարությունների և առերեսվի վարակների տարրական ենթակառուցվածքների բացակայության կամ վատ պահպանման պատճառով»,- նշել է ԱՀԿ-ի շրջական միջավայրի, կլիմայի փոփոխության և առողջապահության հարցերով բաժնի ղեկավար Մարիա Նեյրան:

Դպրոցները կարևոր դեր ունեն առողջարար սովորությունների և վարքագծի ձևավորման խթանման գործում, սակայն շատերը, 2021 թվականի դրությամբ, չունեին տարրական սանիտարահիգիենիկ պայմաններ: Համաձայն ԱՀԿ-ՅՈՒՆԻՍԵՖ-ի համատեղ մշտադիտարկման ծրագրի վերջին տվյալների՝

Աշխարհում դպրոցների 29 տոկոսը դեռևս չունի խմելու ջրի մատակարարում, ինչի հետևանքով տուժում է 546 միլիոն դպրոցական: Դպրոցների 28 տոկոսը դեռևս չունի սանիտացիայի տարրական ծառայություններ, ինչի հետևանքով տուժում է 539 միլիոն դպրոցական: Դպրոցների 42 տոկոսը դեռևս չունի հիգիենայի տարրական ծառայություններ, ինչի հետևանքով տուժում է 802 միլիոն դպրոցական:

Սանիտարահիգիենիկ պայմաններ չունեցող դպրոց հաճախող երեխաների մեկ երրորդը ապրում է ամենաքիչ զարգացած երկրներում, իսկ կեսից ավելին ապրում է անկայուն իրավիճակում գտնվող բնակավայրերում:

Մինչև 2030 թվականը աշխարհի դպրոցներում համընդհանուր ծածկույթի հասնելու համար պահանջվում է խմելու ջրի գծով առաջընթացին ուղղված ընթացիկ քայլերի տեմպի 14-ապատիկ աճ, տարրական սանիտարահիգիենիկ պայմանների բարելավման գծով երեք անգամյա, իսկ հիգիենայի տարրական ծառայությունների բարելավման հարցում հնգապատիկ աճ:

Ամենաքիչ զարգացած երկրներում և անկայուն իրավիճակում գտնվող բնակավայրերում մինչև 2030 թվականը դպրոցների տարրական սանիտարական ծառայությունների համընդհանուր ծածկույթ ապահովելը կպահանջի ավելի քան 100-ապատիկ և 50-ապատիկ աճ՝ առաջընթացին ուղղված համապատասխան ընթացիկ գործողությունների տեմպերի առումով:

Հնարավոր համավարակներին դիմակայման և արձագանքման բարելավումը կպահանջի դպրոցներում ջրի և սանիտարահիգիենիկ պայմանների, ինչպես նաև վարակի կանխարգելման և վերահսկման այլ տարրերի ավելի հաճախակի մշտադիտարկում, այդ թվում՝ մաքրության, ախտահանման և կոշտ թափոնների կառավարման մասին:

Ազգային տվյալները փաստում են, որ հաշմանդամություն ունեցող անձանց հասանելի սանիտարահիգիենիկ ծառայությունների ծածկույթը փոքր է և մեծապես տատանվում է տարրական, հիմնական և ավագ դպրոցներում քաղաքային և՛ գյուղական բնակավայրերի միջև, որտեղ դպրոցներն ավելի հավանական է, որ ունենան մատչելի խմելու ջուր, քան մատչելի սանիտարահիգիենիկ պայմաններ:

Հասանելի տվյալներ ունեցող երկրների կեսում դպրոցների մեկ քառորդից քիչն ուներ հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի սանհանգույցներ:

Հասանելի տվյալներ ունեցող երկրների մեծ մասում դպրոցներն ավելի հավանական է, որ ունենային հարմարեցված ենթակառուցվածք և պարագաներ (թեքահարթակներ, աջակցող տեխնոլոգիաներ, ուսումնական նյութեր), քան հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի սանհանգույցներ:

Իրավիճակը Հայաստանում

Ըստ ՀՀ դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգի, 2021-2022 ուսումնական տարում՝

135 դպրոցում (9%), որտեղ ուսանում է ավելի քան 12,500 աշակերտ (3%) և աշխատում շուրջ 1580 ուսուցիչ (4%), գոյություն չունի կոյուղու համակարգ:

70 դպրոցում (5%), որոնք ունեն շուրջ 4400 աշակերտ (1%) և մոտ 630 ուսուցիչ (1.6%), չկա խմելու կամ լվացվելու ջուր:

Շուրջ 60 դպրոցներում սովորող ավելի քան 3600 աշակերտ (0.9%) և 517 ուսուցիչ (1.3%) չունի ո՛չ սանիտացիայի պայմաններ, ո՛չ էլ ջուր:

2021-2022 ուսումնական տարվա ընթացքում ՅՈՒՆԻՍԵՖ-ը բարելավել է Արատատի, Արմավիրի, Կոտայքի և Սյունիքի մարզերի 15 դպրոցների սանիտարահիգիենիկ պայմանները, դպրոցները դարձրել հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի: Այս տարի դրան կավելանա ևս 5 դպրոց՝ Սյունիքի մարզի, Գորիս, Կապան և Սիսիան համայնքներում:

Ի լրումն, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ, ՅՈՒՆԻՍԵՖ-ը ծրագրում է իրականացնել հանրակրթական ուսումնական հաստատությունների սանիտարահիգիենիկ պայմանների գնահատում, գործող նորմերի վերանայում, նոր առաջարկությունների ներկայացում, որը հնարավորություն կտա թիրախային ու արդյունավետ ներգործություն ունենալ, աստիճանաբար բարելավել ուսումնական հաստատություններում սանիտարահիգիենիկ պայմանները` ապահովելով սովորողների և դասավանդողների համար արժանավապատիվ միջավայր։

Տպել
647 դիտում

Սերխիո Ռամոսը հայտարարեց ՊՍԺ-ից հեռանալու մասին

Հրահանգել եմ հեռացնել ԱԺ բոլոր մեքենաների ապակիները մգեցնող թաղանթները, այդ թվում՝ ինձ սպասարկողներինը. Ալեն Սիմոնյան

Եռակողմ հանդիպմանը ձեռք է բերվել փոխըմբռնում Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղին վերականգնելու հարցում. մանրամասներ

Օդանավակայանի նոր ավտոբուսը գուցե դառնա 24-ժամյա, երթուղին ընդլայնվի. մասամբ կլուծվի Փարաքարի բնակիչների տեղաշարժի հարցը

Միացյալ Նահանգները հայտարարել է հակահարձակման համար անհրաժեշտ ամեն ինչ Կիև տեղափոխելու մասին

Գառնեցի 28 աշակերտի տեղափոխող ավտոբուսը հարվածել է Ջրվեժի գերեզմանատան շիրմաքարերին ու հայտնվել ներսում

Հայտնի է՝ քանի պետության ղեկավար ու նախարար է մասնակցելու Էրդողանի երդմնակալությանը

Նման ամոթալի միջադեպերը և հենց այս մեկը բարոյական կոդեքսի կիրառության բացակայության վառ օրինակ են. Քոչարյան

Անբացատրելի է ցավն ու կսկիծը. Այգեստանի միջնակարգ դպրոցը՝ պատանի ըմբիշի մահվան մասին

Առաջարկել եմ՝ վարչապետը գաղտնի քննարկում ունենա քաղաքական ակտիվ ուժերի հետ, տեղեկացնի՝ ինչ է քննարկվում. Թարվերդյան

Արյան պարզ անալիզով հնարավոր կլինի ախտորոշել քաղցկեղի 50 տեսակ. ինչ է հայտնի նորագույն մեթոդի փորձարկումների մասին

Աբովյանում 28-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել կին հետիոտնի

«Յանդեքս»-ը պնդում է, որ նոր ներդրողները չեն վերահսկելու ընկերության աշխատանքը

Արցախի ՊՆ-ն հերքել է Ադրբեջանի տեղեկատվությունը

Խաղաղապահները Շուշիի շրջանում արձանագրել են հրադադարի ռեժիմի խախտում

Հունիսմեկյան նվեր վարչապետից և Աննա Հակոբյանից. 850 երեխա այցելել է «Երևան պարկ» զբոսայգի (լուսանկարներ)

Դիլիջանի քրեականի պետ Արսեն Ղայթազյանը ձերբակալվել է. կալանքի միջնորդություն կներկայացվի

Պապիկյանը ԱՄՆ պաշտպանության քարտուղարի տեղակալի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության մասին հարցեր

Ադրբեջանում Իրանի մշակութային գրասենյակը փակվել է. Բաքվում Ադրբեջանի հայտարարությունները սուտ են որակել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՊՆ

Պարզաբանումներ են պահանջվել ոստիկանությունից և դատախազությունից. ՄԻՊ-ը՝ 16-ամյա տղայի ծեծի դեպքի մասին

5 հայ աշակերտ կմասնակցի Բրատիսլավայում կայանալիք Միջազգային տնտեսագիտական օլիմպիադային

Դանակահարված պատանու հայրը հետապնդել էր դանակահարողին և մարմնական վնասվածքներ հասցրել

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ «Մանկական գրքի փառատոնի» գլխավոր գործընկերն է (լուսանկարներ)

Սոչիում հայտարարել են ամառային սեզոնի մեկնարկի և քաղաքային լողափերի բացման մասին

Մենք հարազատներ ենք. Վաչեն խոսել է «32 ատամ»-ի փակվելու իր հայտարարության մասին ու տեսանյութ հրապարակել

Հայաստանը և Չինաստանը պայմանագիր են ստորագրել Հանրայինի նոր հեռուստաստուդիայի կառուցման մասին

ՄԻՊ-ը պարզաբանել է՝ ինչու հաղորդագրություն չի տարածել 16-ամյա տղային ծեծելու դեպքի հետ կապված

Թռչնամսի 4 նմուշներից 3-ում արձանագրվել են անհամապատասխանություններ․ ՍԱՏՄ

Երևանում կասեցվել է փքաբլիթի և կարկանդակի արտադրամասի գործունեությունը

««Ստամբուլյան կոնվենցիա»-ի հետ կապված մեր հասարակությունում անհրաժեշտ է բովանդակային քննարկում. ՄԻՊ

ՊՍԺ–ի գլխավոր մարզիչը հաստատել է՝ Լիոնել Մեսսին կհեռանա ակումբից

Երևան-Դիլիջան ավտոճանապարհին մեքենան սահել է ձորն ու բախվել ծառին. կա տուժած

«Զանգեզուրի միջանցք» եզրույթը Ադրբեջանի նախագահը մոռացել է, հիմա էլ նրա դեսպաններն են դրա մասին ակնարկում

Նիկոլ Փաշինյանը կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու Էրդողանի երդմնակալությանը

Արսեն Թորոսյանին հարցաքննության հրավիրելու անհրաժեշտություն կա. Սասուն Խաչատրյան

Վարչապետը որպես վկա հարցաքննվել է պետական դավաճանության վերաբերյալ քրգործի շրջանակներում․ Քյարամյան

Արայիկ Հարությունյանը պատգամավորներին ներկայացրել է Արցախի շուրջ ռազմաքաղաքական զարգացումները

Երևանի փաբերից մեկում ՌԴ հարբած քաղաքացին շշով հարվածներ է հասցրել. ձերբակալվել է 3 երիտասարդ

Խոշոր հրդեհ Եղեգնաձորում. կրակը տեսանելի է մի քանի կիլոմետրից