Երևանի համար 22 հիմնական դպրոցը կանվանակոչվի արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից Գևորգ Արշակյանի անունով

Երևանի համար 22 հիմնական դպրոցը կանվանակոչվի արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից Գևորգ Արշակյանի անվամբ: Որոշման նախագիծն այսօր Երեւանի ավագանու նիստի օրակարգային հարցերի թվում էր, որը ավագանու անդամների միաձայն քվեարկությամբ հաստատվեց:

Գևորգ Արշավիրի Արշակյանը 44-օրյա պատերազմի լուրն ստանալուն պես՝ սեպտեմբերի 28-ին, ԵՊՀ-ում կազմել էր կամավորական ջոկատ և մեկնել Մատաղիս, իսկ նահանջից հետո՝ երկու շաբաթ գտնվել Ալաշանում, հիվանդացել թոքաբորբով, տեղափոխվել Երևան, սակայն բուժվելուց հետո նորից վերադարձել էր Ալաշան:

Նոյեմբերի 5-ին, որպես վաշտի հրամանատարի տեղակալ, մասնակցել էր Շուշիի պաշտպանական մարտերին, ստացել՝ երկու հրազենային վիրավորում, նա շարունակել էր մարտը՝ մինչև գիտակցության կորուստը, տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ էլ մահացել էր:

Գևորգ Արշակյանը հայրենիքի պաշտպանության և պետության անվտանգության ապահովման գործում նշանակալի ավանդ է ներդրել, որի համար Արցախի Հանրապետության նախագահի 2021թ. փետրվարի 17-ի հրամանագրով պարգևատրվել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով, ՀՀ նախագահի 2021թ. մայիսի 12-ի հրամանագրով՝ «Մարտական ծառայություն» մեդալով:

«Երեւանի հ.22 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ը արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից Գևորգ Արշավիրի Արշակյանի անվամբ անվանակոչելու վերաբերյալ հարցը քննարկել և հավանության են արժանացրել դպրոցի մանկավարժական, աշակերտական, ծնողական և կառավարման խորհուրդները: «Երևանի հ.22 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ն արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից Գևորգ Արշավիրի Արշակյանի անվամբ անվանակոչելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացրել է դպրոցի տնօրինությունը:

Գևորգ Արշակյանը ծնվել է 1996 թվականի նոյեմբերի 12-ին, Երևանում: Դպրոցական տարիներին հայոց պատմություն առարկայից 2 անգամ և ստեղծագործական շարադրություն անվանակարգում 1 անգամ հանրապետական և հասարակական օլիմպիադաներում ստացել է 1-ին կարգի դիպլոմներ: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի պետական համալսարան և միաժամանակ սովորել երկու՝ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում առկա, իսկ իրավագիտության ֆակուլտետում՝ հեռակա ուսուցմամբ: Երկու ֆակուլտետներում ուսումնառությունն ավարտել է գերազանցությամբ:

Զուգահեռ սովորել է նաև Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, որն ավարտելուց հետո ստացել է լեյտենանտի կոչում և կամավոր մեկնել ժամկետային ծառայության՝ Արցախ (Մատաղիս): Գևորգը ԵՊՀ-ում ուսանելու տարիներին երկու անգամ եղել է Դավիթ Անհաղթի անվան կրթաթոշակառու, նաև՝ ԵՊՀ բրոնզե մեդալակիր: Համալսարանի ուսխորհրդի անդամ էր, գիտակրթական հանձնաժողովի նախագահ, ԵՊՀ գիտխորհրդի և գիտական կոչումներ շնորհող հանձնաժողովի անդամ: Մատաղիսում զինվորական ծառայությունն ավարտել է 2020թ. օգոստոսին, ստացել ավագ լեյտենանտի կոչում և զորացրվել:

Տպել
1087 դիտում

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան