Զոհված զինծառայողների 40 հարազատների հետ հանդիպմանը չի եղել վիրավորանք, քաշքշուկ. ՔԿ-ն արձագանքում է տարածվող լուրերին

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ վերջին շրջանում զանգվածային լրատվության տարբեր միջոցներով և համացանցային տարբեր այլ հարթակներով շարունակաբար անդրադարձ է կատարվում 2020 թվականի արցախյան պատերազմում զոհված զինծառայողների ծնողների ու հարազատների մասնակցությամբ ՀՀ քննչական կոմիտեում կայացած հանդիպմանը և այդ ամենն ուղեկցվում է իրականությանը չհամապատասխանող մեկնաբանություններով՝ ՔԿ-ն անհրաժեշտ է համարում պաշտոնապես պարզաբանել հետևյալը.

«2022 թվականի մայիսի 20-ի հիշյալ հանդիպումը տեղի է ունեցել ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի նախաձեռնությամբ և հրավերով, որին ներկա են գտնվել նաև փաստաբաններ, քրեական գործով վարույթն իրականացնող քննիչը, ստորաբաժանման ղեկավարը և Կոմիտեի նախագահի՝ ոլորտը համակարգող տեղակալը։

Ավելի քան քառասուն ծնողների ու հարազատների մասնակցությամբ կայացած հանդիպումը մեկնարկել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի բացման խոսքով և ուղեկցվել հարց ու պատասխանով, որն ընդհատվել է ծնողներից մեկի բուռն արձագանքով, ինչին հաջորդել է հարազատներից մեկի սադրող միջամտությունը, որից հետո Կոմիտեի նախագահը փորձել է պարզել վերջինիս՝ ստեղծված լարվածությունն ակնհայտ հրահրողի նպատակադրումները: Հանդիպման ընթացքում չեն եղել քաշքշուկներ, վիրավորանքներ, ինչը տեսագրվել է դահլիճում առկա անվտանգության տեսախցիկի միջոցով:

Հավելենք, որ ստեղծված իրավիճակն անմիջապես հարթվել է, հանդիպումը շարունակվել և ընդհանուր առմամբ տևել է գրեթե երեք ժամ, որն արգելվել է տեսաձայնագրել, քանի որ համապատասխան քրեական գործը գտնվում է նախաքննության փուլում, և ծավալվող խոսակցությունները, բնականաբար, ներառելու էին 2020 թվականի արցախյան պատերազմին վերաբերող ու նախաքննական գաղտնիք պարունակող որոշակի տեղեկություններ:

Այս ամենով հանդերձ՝ հարկ ենք համարում տեղեկացնել նաև, որ տվյալ հանդիպման վերաբերյալ տարաբնույթ մեկնաբանություններն ու նկարագրություններն անհիմն են և արհեստածին:

Ամենայն հարգանք տածելով հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը նվիրաբերած բոլոր հայորդիների ու նրանց ծնողների նկատմամբ՝ միաժամանակ հորդորում ենք հիշյալ հանդիպումը և վերջինիս ընթացքում տեղի ունեցած զարգացումները չդարձնել անհարկի շահարկումների առարկա»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք՝ հանդիպման օրակարգում այն հարցն է եղել, թե ինչո՞ւ Քննչական կոմիտեի քննիչները քննչական գործողություններ չեն իրականացնում, չեն հարցաքննում Նիկոլ Փաշինյանին այն դեպքում, երբ այդ հարցում առկա է դատախազի ցուցումը:

Ժամեր տևած հանդիպումից հետո ծնողները հայտարարել են, որ Քննչական կոմիտեի նախագահ Քյարամյանը հավաստիացրել է՝ ամենասեղմ ժամկետում գործի քննություն կիրականացվի, սակայն զոհված զինծառայողների ծնողներին հետաքրքիր է եղել, թե հստակ ի՞նչ ժամկետների մասին է խոսքը։

Տպել
993 դիտում

Զորամասի կրակային դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դի

Երևան-Իրան միջպետական ճանապարհահատվածի երթևեկությունը վերականգնվել է

Սեփական դաշտում առաջին խաղը հաղթանակ բերեց «Սյունիքին» (լուսանկարներ)

Մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 15 ՃՏՊ, կան 4 զոհ, 18 վիրավոր

Կորոնավիրուսով վարակման դեպքերը կրկին շատանում են. ստացիոնար բուժում ստացողների 80 տոկոսը չպատվաստվածներն են (տեսանյութ)

Արցախի ԱԽ գրասենյակը հայտնել է, թե ինչու է Բալասանյանը ՌԴ խաղաղապահների և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ այցելել Բերձոր

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Հայ աթլետները 5 մեդալ են նվաճել Բանակայինների համաշխարհային խաղերում

Կրակոցներ ու ծեծկռտուք Ծովինար գյուղում. 35-ամյա բնակիչը ձերբակալվել է

Փրկարարները բռնել են 1 սահնօձ, 2 շահմար, 3 անհայտ տեսակի օձ

Դպրոցականների միջազգային օլիմպիադաների մասնակիցները և հաղթողները կստանան անվանական կրթաթոշակ

Առինջ գյուղում մի խումբ երիտասարդներ հարվածել են պարեկներին, երկու անձ կալանավորվել է. ՔԿ

ՇՄ նախարարի տեղակալը շրջայց է կատարել ձկնաբուծարաններում, ծանոթացել խնդիրներին

Երիտասարդության օրը կնշվի 2022 թ. «Երիտասարդական մայրաքաղաք» Հրազդանում և ՀՀ մարզերում

Խստացված համատեղ վերահսկողություն միս-մսեղիքի սպանդանոցային ծագման նկատմամբ (տեսանյութ)

ՄՊՀ-ն վարույթ է հարուցել «Հայփոստի» ու ևս 2 ընկերության նկատմամբ

Բացահայտվել է վառելիքի ներմուծողների կողմից մշակված մեխանիզմների միջոցով հարկվող օբյեկտները թաքցնելու մատակարարման փորձ

Հայ հրաձիգները 1 ոսկե և 3 բրոնզե մեդալ են նվաճել գնդակային հրաձգության վազող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնությունում

Կցորդով մեքենայի կողաշրջման հետևանքով խաթարվել է Երևան-Իրան ավտոճանապարհի 341-342 կմ-ի երթևեկությունը

Արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված օդի ջերմաստիճանը կհասնի +40․․․+42 աստիճանի

Արարատի մարզի մի շարք բնակավայրերի գազամատակարարումը կդադարեցվի

Արցախում մասնակի զորահավաքով զինվորական ծառայության զորակոչվածները կզորացրվեն

Վրաերթ Երևանի Ջրվեժ թաղամասում․ 85-ամյա քաղաքացին հոսպիտալացվել է

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Էկվադորի նախագահին

«Փյունիկ»-ը կշարունակի պայքարը ՈՒԵՖԱ Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլում

Երեկ և այսօր օպերատիվ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է. ՊԲ

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 2.2 հա տարածքում բռնկված հրդեհները

Երևանի քաղաքապետարանը տնտեսվարողներին հորդորում է զերծ մնալ կանգնակների տեղադրումից (տեսանյութ)

Հիմնանորոգվում է Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման ճանապարհի մի հատվածը

ՊՎԾ-ի՝ 2022 թվականի առաջին կիսամյակում իրականացրած վերլուծական աշխատանքների արդյունքում կազմվել է 182 տեղեկանք

Երևանում ու մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում

Արմավիրում և Գեղարքունիքում ջրամատակարարման դադարեցումներ կլինեն

Քննարկվել են հուշարձանների զբոսաշրջային գրավչության բարձրացմանն ուղղված հարցեր

Զորամասի պահպանության գոտում անցկացվել են խնդիրների ճշգրտման և տեղազննման աշխատանքներ

«Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի հետնամասում այրվում է կուտակած թուղթ (տեսանյութ)

Պատրաստ ենք անցնել գործնական դաշտ՝ քննարկելով համատեղ ծրագրերի հեռանկարները. Վահրամ Դումանյան

Բրազիլիայի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

Հայ լողորդները Հռոմում կմասնակցեն ջրային մարզաձևերի Եվրոպայի առաջնությանը

Դոլարի եւ ռուբլու փոխարժեքները նվազել են

Վթար Արաբկիրի թաղապետարանի շենքի դիմաց․ կա մեկ զոհ