Տարածքային կոմունիկացիաների բացմանը միտված ինչ առաջարկ է արել հայկական կողմը Ադրբեջանին (լուսանկար)

Համացանցում լուսանկարներ են հայտնվել հայկական կողմի՝ դեռևս 2021 թվականի դեկտեմբերի 25-ին տարածքային կոմունիկացիաների բացմանը միտված՝ ադրբեջանական կողմին ներկայացված փաստաթղթից: Ինչպես նկատելի է հրապարակված փաստաթղթի կետերից մեկում, հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել կառուցել անհրաժեշտ ավտոճանապարհների այն հատվածները, որոնք կապահովեն Մինջիվան-Օրդուբադ ճանապարհային լիարժեք կապը:

Մեկ այլ կետի համաձայն էլ՝ փաստաթղթում նշված բոլոր ավտոճանապարհներն ու երկաթուղիները պետք է շահագործվեն այն երկրների սուվերենության հիման վրա, որի տարածքում դրանք գտնվում են։ Այսինքն՝ ճանապարհների ապաշրջափակումը չի ենթադրում միջանցքային տրամաբանություն։

Մամուլի հրապարակումների համաձայն՝ հայկական կողմը հանդես է եկել տարածքային կոմունիկացիաները բացելուն միտված կառուցողական առաջարկով, սակայն ադրբեջանական կողմն այն չի ստորագրել:

Հայկական կողմի ներկայացրած կետերը:

1. Կողմերը պայմանավորվել են վերականգնել Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղին՝ տրանսպորտային միջոցների և բեռների փոխադրման համար: Աշխատանքային խումբը եռամսյա ժամկետում կապահովի համապատասխան նախնական տեխնիկա-տնտեսական միջոցներն ու կհաստատի այս նախագծի իրականացման միջոցառումների ծրագիրը:

2. Կետ 1-ով սահմանված երկաթուղային գծի վերականգնումից հետո կողմերը բացում են երկաթուղային հաղորդակցությունը Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև, ինչպես նաև այլ ուղղություններով բեռների և տրանսպորտային միջոցների տեղափոխումն ապահովելու համար, այդ թվում՝ երրորդ երկրների երկաթուղային ենթակառուցվածքները օգտագործելու միջոցով:

3. Երկաթուղային հաղորդակցության բացումը բոլոր ուղղություններով սահմանվում է 3 կողմերի համատեղ համաձայնությամբ:

4. Կետ 1-ում սահմանված երկաթուղային ուղեգծի շինարարության և վերականգման համար նախատեսված տրանսպորտային միջոցների և բեռների տեղափոխումը կարող է իրականացվել նաև երրորդ երկրներում առկա երկաթուղային ենթակառուցվածքների միջոցով: Նման փոխադրումների ժամկետի սկիզբը նախանշվում է կողմերի համատեղ համաձայնությամբ:

5. Կողմերը պայմանավորվել են իրականացնել ավտոմոբիլային բեռնափոխադրումներ Գորիս-Քարահունջ-Էյվազլի-Զանգիլան-մինչև Հորադիզի երկաթուղային կայարան ուղղությամբ այդ բեռների հետագա տեղափոխման համար երկաթուղային ճանապարհով կամ հետագայում Ադրբեջանի Հանրապետությունից դեպի Ռուսաստանի Դաշնություն տանող ավտոմոբիլային ճանապարհով և հակառակ ուղղությամբ:

6. Կողմերը պայմանավորվել են իրականացնել ավտոմոբիլային բեռնափոխադրումներ Էյվազլի-Քարահունջ-Անգեղակոթ-Բիչենեկ և հակառակ ուղղություններով:

7. Կետ 5-ում և 6-ում սահմանված ավտոմոբիլային փոխադրումների մեկնարկի մասին ժամկետները սահմանվելու են կողմերի համատեղ համաձայնությամբ:

8. Հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել կառուցել անհրաժեշտ ավտոճանապարհների այն հատվածները, որոնք կապահովեն Մինջիվան-Օրդուբադ ճանապարհային լիարժեք կապը, որոնք նախագծված կլինեն ավելի օպտիմալ տարբերակներով՝ հաշվի առնելով առկա և կառուցվող ճանապարհային ենթակառուցվածքների տեղակայումը, կլիմայական պայմանները, հեռավորությունը, տեղի ռելիեֆը, թողունակության հնարավորությունները, բայց միաժամանակ այն չի անցնի Հայաստանի Հանրապետության պետական սահմանի մոտով և Մեղրիով անցնող սահմանային երկաթուղային ճանապարհով: Աշխատանքային խումբը եռամսյա ժամկետում կապահովի աշխատանքների համար անհրաժեշտ նախնական տեխնիկա-տնտեսական հնարավորությունները և կհաստատի այս նախագծի իրականացման միջոցառումների ծրագիրը:

9. Բոլոր ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհները՝ նշված այս հայտարարության մեջ, գործողության մեջ կմտնեն՝ պահպանելով բոլոր երկրների սուվերենիտետն ու ազգային իրավասությունները, որոնց տարածքներով կանցնեն:

10. Ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհների կառուցումն ու վերականգնումը, որը նախանշված է այս հայտարարությամբ, կիրականացվի այն երկրի միջոցների հաշվին, որով անցնելու է:

11. Կողմերը կգործեն իրենց ուժերի կոորդինացմամբ և փոխադարձ համագործակցությամբ ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհների շինարարական և վերականգման աշխատանքների ժամանակ՝ նշված այս հայտարարության մեջ:

12. Կողմերը կնախաձեռնեն համապատասխան անհրաժեշտ և պարտադիր պայմաններ՝ ապահովելու համար քաղաքացիական անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգ տեղափոխումն ու տեղաշարժը կողմերի տարածքներով:

Լուսանկարները՝ համացանցից

1655454045_screen-shot-06-17-22-at-10_51-am.png (94 KB)

2.png (98 KB)

3.png (111 KB)

4.png (113 KB)

Տպել
1495 դիտում

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան