Երևան
12 °C
Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փոխնախագահ Շիխին Չենը, բանկի ներկայացուցիչներ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի ուղեկցությամբ այցելել են Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք, դիտարկել ԱԶԲ և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ վերակառուցվող Տրանշ-3-ի Թալին-Լանջիկ հատվածի շինարարական աշխատանքների ընթացքը։
«Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամ»-ը տեղեկացնում է, որ շինարարական աշխատանքներն իրականացնող չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության, տեխնիկական հսկողություն կատարող «ԱյԱրԴի Ինջինիերինգ» կազմակերպության ներկայացուցիչները մանրամասն ծանոթացրել են կատարված և կատարվող աշխատանքներին։
Ճանապարհային դեպարտամենտի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը նշել է, որ Թալին-Լանջիկ ճանապարհահատվածի երկարությունը 18,7կմ է, որտեղ իրականացվում են ասֆալտապատման աշխատանքներ։ Այս տարի մասնավորապես մեկ ամսվա ընթացքում այստեղ արդեն իսկ տեղադրվել է մոտ 6կմ մեկ շերտ ասֆալտբետոնե ծածկ։
Պարոն Ավետիսյանը նկատել է, որ ԱԶԲ աջակցությամբ վերակառուցվում է նաև Տրանշ-2-ը՝ Աշտարակ-Թալին հատվածը՝ շուրջ 42կմ երկարությամբ։ Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8 կմ (կմ 29+600-կմ 37+545) հատվածի շինարարական աշխատանքների մրցութային գործընթացը կավարտվի 2022թ․ հունիսին: Մրցույթի արդյունքներով կապալառուի հետ կկնքվի շինարարական աշխատանքների կատարման պայմանագիր: 34կմ հատվածի (կմ 37+545-կմ 71+500) շինարարության մրցութային գործընթացը ակնկալվում է ավարտել 2022 թվականի 3-րդ եռամսյակում։
Խոսելով կատարվող աշխատանքների որակի մասին՝ Գոռ Ավետիսյանն ընդգծել է, որ ամենօրյա հսկողություն է կատարվում ինչպես տեխհսկողի, այնպես էլ Ճանապարհային դեպարտամենտի աշխատակիցների կողմից, և հայտնաբերված ցանկացած շեղում նախագծից անմիջապես շտկվում է։
Շինարարության տեխհսկողությունն իրականացնող «ԱյԱրԴի Ինջինիերինգ» ընկերության թիմի ղեկավար Պոլ Կլարկը, անդրադառնալով տեղադրվող ասֆալտի որակին, նշել է, որ օգտագործվող նյութերը որակյալ են, դրանք հաստատվում են նախագծին համապատասխան։
ԱԶԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Պաոլո Սպանտիգատին նկատել է, որ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքը շատ կարևոր ծրագիր է։ Այն երկրի սոցիալ-տնտեսական զարգացման մեծ ներուժ ունի, և ինքն ուրախ է տեսնել աշխատանքների լավ առաջընթաց Թալին-Լանջիկ հատվածում։ Նա նաև ընդգծել է Ճանապարհային դեպարտամենտի մեծ աշխատանքն այս ծրագրի իրականացման գործում։ Ըստ Պաոլո Սպանտիգատիի՝ սա մեծ ծավալներ ունեցող ծրագիր է ոչ միայն Հայաստանի, այլև ցանկացած երկրի համար:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԻնչպես պետք է ներկայացնել եկամուտների հայտարարագիր․ ՊԵԿ-ը ներկայացրել է քայլերի հաջորդականությունը
Ներկայացվել է Պետական կառավարման ակադեմիայի ռազմավարական ծրագրով սահմանված խնդիրներն ու նպատակները
Վերադառնում ենք Հայաստան. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Մի քանի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում
Քարտով վճարելիս հնչել է ԵՄ հիմնը. հաքերային հարձակում Թբիլիսիի հասարակական տրանսպորտի վճարային համակարգի վրա
ԱԺ եվրոպական ինտեգրման հանձնաժողովը հավանություն տվեց ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի նախագծին
Երևանի գազելների դեմ եմ պայքարել, սա նույնիսկ 100 դրամ չարժեր. Ալեն Սիմոնյանը տեսանյութ է հրապարակել
Նիկոլ Փաշինյանն ու շվեյցարահայ գործարար Վահե Գաբրաշը քննարկել են ՀՀ-ում իրականացվով տնտեսական ծրագրերի ընթացքը
ԲՏԱ նախարարն այցելել է PMI Science գիտահետազոտական կենտրոն
Գագիկ Ծառուկյանի որդու նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել
Միջազգային փոխանցումներ դեպի ԱՄՆ և Եվրոպա՝ լավագույն սակագներով
Պապիկյանն ու Լեֆեբվրեն քննարկել են Հայաստանի և Բելգիայի միջև պաշտպանության բնագավառի համագործակցությունը
Հայաստանում վիրուսային հեպատիտ Ց-ի հիվանդություն ունեցող շուրջ 1000 անձ անվճար ստացել է նորագույն դեղեր
Թուրքիայում ավտոբուսի մասնակցությամբ վթարի հետևանքով կան զոհեր ու 17 տուժած
ԱՄՆ աջակցությունը կնպաստի ՀՀ-ից ռուս սահմանապահների դուրսբերմանը. փոխարտգործնախարար
ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը կժամանի Հայաստան
Խոշոր ավտովթար Աբովյանում, մեքենաներից մեկը կողաշրջվել է. կան տուժածներ. լուսանկարներ
Գրիգորյանը և Բելգիայի դեսպանը կարևորել են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի իրականացումը
Ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով, տեղումներ չեն սպասվում
Պատմության մեջ ամենամեծ արտաքսման օպերացիան. ԱՄՆ-ում հարյուրավոր ներգաղթյալներ են ձերբակալվել. տեսանյութ
Բոլոր ուղղություններով մեր նախաձեռնությունները միայն փորձում են ապահովել ազգային շահերը. ՀՀ ԱԳ փոխնախարար
Նոր նշանակում Քննչական կոմիտեում
Անչափահասների ներգրավմամբ թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար կսահմանվի ցմահ ազատազրկում․ նախագիծ
ՊՎԾ-ն 2024-ին դիտարկել է 13 հազար 680 գնման ընթացակարգ. բացահայտվել են մի շարք խախտումներ
Դատարանն արգելափակել է Թրամփի՝ ծննդյան իրավունքով քաղաքացիության տրամադրումը չեղարկելու հրամանը
Ֆիդանը և Ռուբիոն ընդգծել են տարածաշրջանային խնդիրների շուրջ գործողությունների համակարգման կարևորությունը
ՀԱՊԿ-ը նախկինի նման Հայաստանին դաշնակից է համարում
Աբովյանի «Ծիրան մարկետ»-ում գործող հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է
ԱԺ հանձնաժողովը քննարկում է ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու նախագիծը. ինչ է առաջարկվում
ՆԳՆ-ում քննարկվել են դիմակայունության բարձրացման, աղետների վերլուծության և վարժանքների կազմակերպման հարցեր
Միջուկային տերությունների միջև բախման վտանգը մեծանում է. Շոյգու
Պետությունը Դո՛ւ ես, Դո՛ւ ես Հայաստանի Հանրապետությունը. վարչապետ
Հայտնի է 2025 թվականի 1-ին քննաշրջանի էքստեռն ավարտական քննությունների ժամանակացույցը
Բաղրամյան պողոտայում բախվել են մեքենաներ, այնուհետև դրանցից մեկը հարվածել է ծառին. կան տուժածներ
ԱՄՆ Ազգային հետախուզության նախկին տնօրեն Ջոն Ռաթքլիֆը նշանակվել է ԿՀՎ տնօրեն
Փողերի լվացում, լիազորությունների չարաշահում. մեղադրանք է առաջադրվել 13 անձի, այդ թվում՝ Արման Սահակյանին
Անահիտ Ավանեսյանը մի շարք առաջարկներ է արել ԱԱՏՄ վերահսկողական մեխանիզմների ուժեղացման ուղղությամբ
Ադրբեջանական բանակում կրակոցի հետևանքով զինծառայող է մահացել
Հանրապետության մի քանի շրջաններում թույլ ձյուն է տեղում
Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ 1,5-6 ժամով կհոսանքազրկվեն
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT