ՀՀ ոստիկանության պետի գլխավորած պատվիրակությունը այցելել է Ինտերպոլի գլխավոր քարտուղարություն (տեսանյութ)

Մայիսի 31-ին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության՝ Ինտերպոլի գլխավոր քարտուղար Յուրգեն Շտոքի հրավերով ճանաչողական այց է կատարել Ինտերպոլի Գլխավոր քարտուղարության նստավայր՝ Լիոն։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

Ոստիկանության պետին ընդունել է Ինտերպոլի գլխավոր քարտուղար Յուրգեն Շտոքը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր՝ հանցավորության տարբեր ոլորտների դեմ առավել արդյունավետ պայքարելու, Ինտերպոլի և Հայաստանի Հանրապետության ոստիկանության միջև համագործակցությունն ավելի ամրապնդելու նպատակով։

Վահե Ղազարյանը, բարձր գնահատելով Ինտերպոլի դերակատարումն ու ներդրումը, հույս է հայտնել, որ հանդիպումը կնպաստի Ինտերպոլի և ՀՀ ոստիկանության միջև համագործակցության և գործընկերության խորացմանն ու ընդլայնմանը։ Հատկապես կարևորվել է համագործակցությունը կիբեռհանցավորության, թվային տեխնոլոգիաների կիրառմամբ կատարվող ֆինանսական բնույթի հանցագործությունների, թմրանյութերի ապօրինի շրջանառության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարում։

Այցի ընթացքում Ինտերպոլի բարձրաստիճան ներկայացուցիչները ներկայացրել են Ինտերպոլի «INSIGHT» վերլուծական ծրագիրը, համացանցի միջոցով թմրանյութերի ապօրինի շրջանառության, կիբեռհանցավորության դեմ պայքարի մանրամասները և այլն։

Առանձնահատուկ քննարկման թեմա է եղել նաև Ինտերպոլի անդամ որոշ երկրների կողմից Ինտերպոլի խողովակները քաղաքական նպատակներով օգտագործելու եւ միջազգային հետախուզում հայտարարելու փորձերը։ Հայկական պատվիրակությունը բարձր է գնահատել Ինտերպոլի գործող մեխանիզմներն ու գործիքակազմը և հույս հայտնել, որ այսուհետ ևս Ինտերպոլը զերծ կմնա տարբեր երկրների կողմից Ինտերպոլի ուղիները քաղաքական նպատակներով օգտագործելու փորձից։

Հանդիպման ավարտին Վահե Ղազարյանը Ինտերպոլի գլխավոր քարտուղար Յուրգեն Շտոքին հրավիրել է Հայաստան։ Իր հերթին գլխավոր քարտուղարը հույս է հայտնել, որ ՀՀ ոստիկանության պատվիրակությունը, ոստիկանության պետի գլխավորությամբ, կմասնակցի 2022 թվականի հոկտեմբերին Հնդկաստանում կայանալիք Ինտերպոլի Գլխավոր ասամբլեայի 90-րդ նստաշրջանին։

 

Տպել
1421 դիտում

Ինչպես են փրկարարներն Արփա գետից դուրս բերում ավտոմեքենան (տեսանյութ)

Դատավորների ընդհանուր ժողովը ՍԴ դատավորի թեկնածու է ընտրել

Բրյուսելում կայանալիք հանդիպումը ինչի կարող է «դրդել» Հայաստանին․ ինչ է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ-ն

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում