Արթուր Թովմասյանը կիպրահայ համայնքի առջև ելույթ է ունեցել Հայաստանի առաջին հանրապետության հռչակմանը նվիրված միջոցառմանը

28/05/2022 schedule12:55

Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը կիպրահայ համայնքի առջև ելույթ է ունեցել Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման 104-րդ ամյակին նվիրված միջոցառմանը:

Եկույթը ներկայացնում ենք ստորև.

«Գերաշնորհ Սրբազան Հայր, հայ համայնքի պետական ներկայացուցիչ, սիրելի հայեր, տիկնայք և պարոնայք

Եկեք մեկ րոպե լռությամբ հարգենք Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման ճանապարհին և Արցախյան 3 պատերազմներում նահատակված զոհերի անմար հիշատակը։

Նախ և առաջ արցախահայության, Արցախի իշխանությունների և իմ անունից ընդունեք ջերմագին ողջույններս կիպրոսահայերի հանրությանը և այսօրվա միջոցառման մասնակիցներին:

Աշխարհասփյուռ հայությանը կարող է բաժանել միայն հեռավորությունը: Հազարամյակների թոհուբոհը հաղթահարած, պատմության քառուղիներում երբեմն պետականությունը կորցրած ու այն վերակերտած հայ ժողովուրդը համազգային իղձերի հանգուցալուծումների մարտավարություններում պետք է շարունակի մնալ միասնական, միակամ ու միաբան: Արցախի պատվիրակության այսօրվա միջոցառման հրավերին սիրահոժար ներկայանալը դրա համեստ վկայությունն է: Ասել, թե Արցախի պատվիրակությունը այսօրվա միջոցառմանը ներկայացել է 4 անդամով, թերի կլինի։ Պատվիրակության 5-րդ անդամը Կիպրոսի ակնառու քաղաքական, պետական գործիչ Էլենի Թեոխարուսն է, ով առաջին անգամ Արցախ է այցելել 1991թ․՝ բժշկական ծառայություններ մատուցելու նպատակով, և ոչ միայն՝ Թեոխարիուսը Արցախի ձայնը լսելի է դարձրել միջազգային հանրությանը։

Մեկ դարից ավելի ժամանակներ է բաժանում մայիսյան այն օրերից, երբ Սարդարապատում, Ղարաքիլիսայում և Բաշ-Ապարանում փառահեղ հաղթանակներից և թուրքական զորամիավորումների ջախջախումից հետո հռչակվեց Հայաստանի անկախությունը: Կիլիկյան Հայոց թագավորության անկումից ավելի քան կես հազարամյակ անց վերականգնվեց հայոց պետականությունը:

Հայ ժողովրդի համար դարակազմիկ նշանակություն ունեցող իրավաքաղաքական այդ ակտով Հայաստանը դարձավ միջազգային սուբյեկտ, հաստատվեցին արտաքին կապեր, մի շարք երկրներում նշանակվեցին դեսպաններ ու ներկայացուցիչներ:

Անկախ ու կայացած պետականությունը յուրաքանչյուր ազգի հարատևության, հզորացման և համաշխարհային հանրությանը ճանաչելի լինելու նախապայմանն է: Հայ ազգը ի վիճակի եղավ բազում մաքառումների գնով կենսահաստատվել շնորհիվ այնպիսի առաջնորդ նվիրյալների, որպիսիք են Արամ Մանուկյանը, Հովհաննես Քաջազնունին, Ալեքսանդր Խատիսյանը, Համազասպ Օհանջանյանը, Սիմոն Վրացյանը, Ավետիք Սահակյանը, Ավետիս Ահարոնյանը: Պատմական Հայաստանի վերջին հատվածի փրկությանը, ինքնապաշտպանությանը նետվեցին հազարավոր հայորդիներ՝ զորահրամանատարներ Թովմաս Նազարբեկյանի, Դրոյի, Մովսես Սիլիկյանի, Դանիել Բեկ-Փիրումյանի գլխավորությամբ: Մենք գլուխ ենք խոնարհում նրանց պայծառ հիշատակի առջև:

Հարկ ենք համարում ընդգծել «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցության ծանրակշիռ ավանդն ու դերակատարումը Հայաստանի անկախության հիմնաքարերի ստեղծումից մինչև պետական բարձրագույն ինստիտուտների ու կառույցների հիմնադրում: Հայտնի է, որ 1918թ. մայիսի 26-ին Անդկովկասյան սեյմի լուծարման օրից հետո դաշնակցությունը հսկայական ջանքեր գործադրեց աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային բարդ ու հակասական իրավիճակներում Թիֆլիսի Հայոց ազգային խորհրդի կողմից հռչակագիր ընդունելու համար, որով հայտարարվեց հայկական գավառների նկատմամբ գերագույն ու միակ իշխանություն: Դրանից հետո միայն կառավարությունը Թիֆլիսից ժամանեց Երևան, որտեղ իշխանությունն իրականացրել է մայրաքաղաքի ազգային խորհուրդը՝ Արամ Մանուկյանի գլխավորությամբ:

Նորաստեղծ պետությունն առաջին պարտադրված պայմանագիրը ստորագրել է ինքնիշխան Հայաստանի Հանրապետություն հռչակելուց հետո մեկ շաբաթ անց Թուրքիայի հետ Բաթումում՝ Անդրկովկասի գերմանա-թուրքական նվաճման պայմաններում: Այդ պայմանագրով Թուրքիան ճանաչել է Հայաստանի անկախությունը։

Թուրքերը իրավունք էին ստանում Հայաստանի միջանցիկ տարածքով զորք տեղափոխելու Բաքու, որտեղից պետք է դուրս բերվեին Բաքվի կոմունան պաշտպանող հայկական ուժերը: Սակայն տեղի Հայոց ազգային խորհուրդը մերժել է այն, քանի որ վտանգվում էր քաղաքի մոտ 100 հազար հայության կյանքը՝ նոր ցեղասպանության սպառնալիքով: Հայաստանին նաև պարտադրվում էր իր տարածքում զինաթափել հակաթուրքական զորաջոկատները։

Տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակի համապատկերում հատկանշական էր Հայաստանի՝ հարևան երկրներից միայն Իրանի հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատումը: Ադրբեջանի ու Թուրքիայի դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ ի սկզբանե կոշտ ու թշնամական էր: Ադրբեջանը տարածքային հավակնություններ ուներ Զանգեզուրի, Լեռնային Ղարաբաղի և Նախիջևանի նկատմամբ: 

Սիրելի´ հայրենակիցներ 

Պատմական անցքերի դեռ ոչ ամբողջական համապատկերից ինչպես արդեն նկատելի դարձավ, 1918 թվականի մայիսին՝ հայոց պետականության վերականգնումից հետո տեղի ունեցած իրադարձությունները, գրեթե կրկնվում ու նմանատիպ բեմագրով շարունակվում են ներկա ժամանակներում հայկական երկու պետությունների՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության դեմ:

Ադրբեջանաթուրքական ռազմաքաղաքական տանդեմը միջազգային ահաբեկիչների և այլ երկրների ժամանակակից մարտական զինանոցի ներգրավմամբ սանձազերծված պատերազմի ավարտից հետո շարունակում է տարածքային հավակնությունները Հայաստանի և Արցախի նկատմամբ։

Ներկայումս նույն տանդեմը, Սյունիքի, Տավուշի մարզերում ինչ-որ քարտեզների տվյալներ վկայակոչելով, ցուցաբերում է տարածքներ սեփականացնելու զավթողական քաղաքականություն՝ սահմանագծման ու սահմանազատման պատրվակի տակ: Իսկ Ասկերանի շրջանի Քարագլխի բարձունքի դավադրաբար զավթումը ոչ այլ ինչ է, քան Արցախը աստիճանաբար հայաթափելու նենգ մարտավարություն: Այս առումով Ադրբեջանը, օգտվելով ռուս-ուկրաինական հակամարտության ձգձգվող իրավիճակից, փորձում է հասնել հնարավորինս առավելագույնի: Հաճախակի են կրակոցները սահմանամերձ համայնքների խաղաղ բնակչության ուղղությամբ, եղել են մարդաորսության ու շփման գոտում հայտնված անասնահոտի գողության դեպքեր, աննախադեպ ձնառատ ձմռան պայմաններում պայթեցրել են գլխավոր գազամուղը՝ հումանիտար աղետի առջև կանգնեցնելով Արցախի ժողովրդին։

Հավաստիացնում եմ ձեզ, որ արցախցու հոգեկերտվածքը այնպիսին չէ, որ ընկրկի դժվարությունների առջև: Մեր ազգային հպարտությունն ու արժանապատվությունը աներեր է, այն ոչ ոք չի կարող խաթարել: Մենք վճռական ենք մեր պայքարում։ Անսասան է իր պատմական հայրենիքում ապրելու, արարելու արցախցու կամքը։ Անընդունելի է կարգավիճակի նշաձողի իջեցումով Ադրբեջանի հետ որևէ հարաբերություն:

Արցախահայության հավաքական կամքն ու վճռականությունը իր արտացոլումն ունեցավ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի կողմից հնչեցված հայտարարություններում և անձամբ իմ ուղերձներում:

Մենք կանգնած ենք անցյալից դասեր առնելու, ընդօրինակելու, կատարվածը հանրագումարի բերելու հրամայականի առջև: Ներկա դրությամբ առաջնահերթ խնդիրը երկրի հուսալի անվտանգության ապահովումն է, որը իրականացնում են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերն ու Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի զորակազմը: Հաճելի ու պատեհ առիթ է այս ամբիոնից գոհունակության ու շնորհակալության խոսք հայտնել Ռուսաստանի Դաշնությանը՝ Արցախում խաղաղապահ առաքելության համար:

Արցախի Հանրապետության առջև ծառացած հիմնախնդիրները նոր մարտահրավերներին ընդառաջ տարաբնույթ են: Թշնամու կողմից բռնազավթված տարածքների տասնյակ հազարների հասնող բնակչության բնակարանային ապահովվածությունը ընթացքի մեջ է, զուգահեռաբար լուծվում են նրանց ընտանիքների զբաղվածության, աշխատանքով ապահովելու, սոցիալական պայմանների, նյութական հոգածության հիմնահարցերը՝ ներդնելով պետական բյուջեի ողջ հնարավորությունները։ Բայցևայնպես հնարավորությունները շարունակում են սուղ մնալ, թեպետ առկա է Հայաստանի Հանրապետությունից և սփյուռքի կազմակերպություններից ու գործարար շրջանակներից աջակցությունը: 

Սիրելի´ հայրենակիցներ 

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը անկասելի է ու ենթակա չէ սակարկման: Այս մասին իր հարցազրույցներում ու հայտարարություններում բազմիցս խոսել է Արցախի Հանրապետության նախագահը, հարցին անդրադարձ է կատարվել նաև Ազգային ժողովի խմբակցությունների համատեղ հայտարարություններում։

Պետությունների ու ժողովուրդների համաշխարհային ընտանիքի լիարժեք ու հավասար անդամ դառնալու արցախահայության ձգտումները՝ նախադեպը չունեցող ազգային-ազատագրական պայքարի իր յուրատիպությամբ, նույնպես ենթակա են ճանաչման՝ ելնելով ազգամիջյան բախումների լուծման միջազգային փորձից:

Չնայած հակամարտող կողմերի ղարաբաղյան հիմնախնդրի հանդեպ հակառակ դիրքորոշումներին, մենք միանշանակ հակված ենք բանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո շարունակելուն: Մեր այս պաշտոնական դիրքորոշումը պետք է ընկալելի լինի նաև Հարավային Կովկասում իրենց տարածաշրջանային շահերը հետապնդող երկրների համար:

Ելույթի ավարտից առաջ, որպես վերջաբանի կարգախոս, հայտարարում եմ.

Եթե Հայաստանի առաջին Հանրապետությունը գոյատևել է ընդամենը 2,5 տարի, ապա խորհրդային կայսերապետության տրոհումից հետո նորանկախ Հայաստանի Հանրապետության ու Արցախի Հանրապետության գոյությունը առհավետ է: 

Աստված օրհնի Սփյուռքը, Աստված ապավեն Հայաստանի և Արցախի Հանրապետություններին»։

Տպել
310 դիտում

7 գյուրզա, 3 շահմար, 3 սահնօձ, 1 իժ. Հայաստանի բնակավայրերում 2 օրում օձերն ակտիվացել են

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայ ավետարանական եկեղեցու պատվիրակությանը

Ժաննա Անդրեասյանը մասնակցել է «EduArmenia2022» համահայկական գիտակրթական աշխատաժողովի բացմանը

Ստեփանակերտում վարորդը կորցնելով մեքենայի կառավարումը մայթին 2 քաղաքացու է վրաերթի ենթարկել

Հայտնի է, թե ով կգլխավորի ՔՊ համամասնական ցուցակը Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններում

Ինչ կապ ունի՝ Իշխան Սաղաթելյանն է, թե Սաղաթել Իշխանյանը, մարդը եթե աշխատանքի չի գնում, պետք է ազատվի. քաղաքագետ

Արտակարգ դեպք Գեղարքունիքում. Սևանի ճանապարհի «Ալգա Պլյուս» ռեստորանի մոտ 2 օր կայանված «Նիսսան»-ում դի է հայտնաբերվել

Սյունիքում բազմահամակազմ դասարանում դասավանդող ուսուցիչը կվարձատրվի նոր մոտեցմամբ, հաստատվել են նոր ծրագրեր. Անդրեասյան

Վաղարշակ Հարությունյանը և ՌԴ ԱԳ նախարարի տեղակալը քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր

Մարդիկ «հոգեվարքի» մեջ են. ջավախահայերը հազարավոր դոլարներ են ներդրել Tesla Media կայքում, այն երեկվանից չի գործում

Սյունիքի մարզպետը ՀՀ նախագահին է ներկայացրել մարզում տիրող ընդհանուր իրավիճակը

Փարաքարում տեղի ունեցած մեքենայի պայթյունի դեպքով կալանավորված չկա. դատարանը մերժել է Դատախազության միջնորդությունը

Ֆոտոբռնիչ սարքերը կրկին արձանագրել են Հայաստանում նախկինում գրանցված ընձառյուծներից մեկին

ԲԸՏՄ նախարարն ու Նեմանյա Ստարովիչը քննարկել են տեխնոլոգիական ոլորտում համագործակցության մի շարք հնարավորությունները

Շիրակի մարզպետի գլխավորած պատվիրակությունը Ֆրանսիայում հանդիպել է Արթիկի քույր քաղաք Վո Ան Վլենի ղեկավարության հետ

«Էլ չեմ դիմանում, սպառվել եմ, նյարդային դարձել»․ շոգ եղանակը նվազեցնում է աշխատունակությունը, ինչպես հաղթահարել այն

Ստամբուլ-Երևան չվերթով Հայաստան է վերադարձել 2006 թվականից թրաֆիքինգի մեղադրանքով հետախուզվող կինը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Լիտվայի դեսպանին

Լևոն Սարգսյանը դատապարտվել է 9 տարվա ազատազրկման. 1lurer

ՏԿԵ փոխնախարարն առաջարկել է Հայաստանի և Իրանի բեռնափոխադրողներին ազատել հարկերից

Հայաստանի բասկետբոլի հավաքականը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում

ՀՀ-ն ու Իսրայելը պատրաստ են ակտիվացնել համագործակցությունը. Անահիտ Ավանեսյանն ընդունել է նորանշանակ դեսպանին

ՀՀ վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն. քննարկվել են հողային բարեփոխումներին վերաբերող հարցեր

Դոլարի փոխարժեքը կրկին նվազել է. ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է նոր փոխարժեքներ

Մի՛ հավատացեք անհայտ ծագում ունեցող հաղորդագրություններին. Ոստիկանությունը զգուշացնում է (տեսանյութ)

ՀՀ-ում Իսրայելի նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Խորհրդակցություններ ՀՀ-ի և Սերբիայի ԱԳՆ-ների միջև. քննարկվել են միջպետական կապերն ամրապնդելու հնարավորությունները

Օձունի 34-ամյա բնակչի սպանության գործից անջատված մասով նախաքննությունն ավարտվել է

Ինչ ունեցվածք է հայտարարագրել ՀՀ գլխավոր դատախազ ընտրված Աննա Վարդապետյանը

Նախագահ Վահագն Խաչատուրյանին հավատարմագրերն է հանձնել Բենինի նորանշանակ դեսպանը

Ձայնագրությունը մոնտաժված է. Գագիկ Ջհանգիրյանը կարգապահական պատասխանատվության չի ենթարկվի

Դատարանը մերժել է Աղվան Հովսեփյանի կալանավորումը փոխելու միջնորդությունը

Ազգային ժողովը վաղը արտահերթ նիստ կհրավիրի․ օրակարգում Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանին պաշտոններից զրկելու հարցն է

ՀՀ վարչապետը և Իսրայելի նորանշանակ դեսպանը կարևորել են կոնկրետ արդյունքների միտված ծրագրերը

Բերձորում մեր հայրենակիցների ապրելու հնարավորությունը քիչ է, Աղավնոյում շարունակելու ենք պայքարը. Հարությունյան

Նորավանքի Ս. Աստվածածին եկեղեցու երկրորդ հարկ տանող աստիճանների մոտ տեղադրվել են արգելող ցուցանակներ (լուսանկարներ)

Աննա Հակոբյանը ներկայացրել է հայկական արտադրության հագուստներ. նա դրանք կրել է Ֆրանսիայում և Մոնակոյում (լուսանկարներ)

Գլխավոր դատախազության դիմաց զոհվածների հարազատների և անցորդների միջև քաշքշուկ է եղել. մեկ հոգի բերման է ենթարկվել

Լիոնի Մետրոպոլի նախագահը հյուրընկալել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին

Երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը