Շվեյցարիան 12 մլն շվեյցարական ֆրանկ դրամաշնորհ է հատկացնում Հայաստանին՝ ամենահեռավոր ֆերմերների համար

27/05/2022 schedule13:25

Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալությունը (SDC) 2022 թվականի մայիսի 27-ին հաստատել է 12 մլն (CHF) շվեյցարական ֆրանկ արժողությամբ դրամաշնորհ՝ Հայաստանի տնտեսական զարգացմանը նպաստող միջամտության համար, և սկսել է միջազգային մրցույթային գործընթաց՝ իրականացնող գործընկերոջը որոշելու համար։

Հայաստանում Շվեյցաիայի դեսպանությունից հայտնում են, որ «Կայուն և ներառական աճ լեռնային Հայաստանում» (SIGMA) անվամբ ՇԶՀԳ այս նոր նախագիծը կնվազեցնի աղքատությունը Հայաստանի լեռնային շրջաններում՝ ներառական, նորարարական և կլիմայի վերաբերյալ իրազեկման եղանակով: Տասը տարի տևողությամբ SIGMA նախագծի աշխարհագրական ուշադրությունը կենտրոնանալու է Հյուսիսային Հայաստանի ամենաաղքատ շրջանների վրա՝ ներառելով 1500մ և ավելի բարձրության վրա գտնվող տարածքները:

Լեռնային Հայաստանում կլիմայի փոփոխության հետ համատեղելի և ներառական տնտեսական աճ ունենալու համար SIGMA նախագիծը կաշխատի տեղական տնտեսությունների և կառավարության տարբեր դերակատարների հետ՝ ի շահ ամենաաղքատ գյուղական տնային տնտեսությունների:

Օգտագործելով նորարարական մոտեցում՝ SIGMA-ն կգործարկի և կզարգացնի համագործակցությունն ինչպես գյուղական շրջանների աճն ապահովող շարժիչ ուժերի միջև, որոնց նախագիծը բնորոշում է որպես «կատալիզատորներ», այնպես էլ մնացյալների միջև՝ հիմնականում փոքր բիզնեսի և ֆերմերների միջև: «Կատալիզատորները» գյուղաբնակ ձեռներեցներն են, որոնք պատրաստ են լրացուցիչ ռիսկի դիմել՝ հանուն շահույթի, ինչն էլ, ի վերջո, լինելու է ի նպաստ տեղական տնտեսական աճի՝ որպես այդպիսին:

Նրանք կարող են լինել ներդրողներ, գնորդներ, ավելի խոշոր ֆերմերներ, գյուղատնտեսական պարագաների և միջոցների մատակարարներ կամ զբոսաշրջության հետ կապված ձեռնարկություններ: Նախագծի շրջանակներում փոքր բիզնեսներն ու ֆերմերային տնտեսությունները կբարելավեն իրենց ծառայություններն ու ապրանքները և ավելի բարձր արժեքով կառաջարկեն դրանք «կատալիզատորներին»՝ այն նոր և ընդլայնված շուկաներում վաճառելու համար:

Որպես «Կատալիզատոր» առաջատար ֆերմերի օրինակ է «Դավթյան Ֆարմս» ընկերությունը։ «Դավթյան ֆարմսը» 33,4 հա տարածքով ծնեբեկ, մրգեր (այգիներ) և ցորեն աճեցնող ֆերմա է, որն ունի օրգանական հավաստագրում: Դավթյանը արտահանման հաջող և աճող կապեր է հաստատել դեպի Ռուսաստան և Դուբայ և պահանջարկ ունի Եվրոպայի շուկաներից: Մատակարարումը մեծացնելու նպատակով Դավթյանը 9 այլ ֆերմերների հետ սկսել է աշխատել ծնեբեկի աճեցման վրա՝ հանդես գալով որպես աճեցման և որակի հարցերով խորհրդատու, ինչպես նաև որպես գնորդ ու արտահանող:

© Ավստրիական զարգացման գործակալություն։ Բոլոր իրավունքները պաշտպանված են. Արտոնագիր՝ Եվրոպական միություն. Պատրաստվել է « Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն» ծրագրի շրջանակում:

Աշխատելով ավելի քան 1500մ բարձրության վրա՝ նախագիծը նպատակաուղղված կլինի աճի խթանմանը այն տեղամասերում, որտեղ լեռնային շրջաններն ունեն համեմատական առավելություններ: Հետևողականորեն կզարգանան այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, վայրի կերպով աճող բույսերը, գյուղական զբոսաշրջությունը, գյուղատնտեսական տեխնոլոգիաները, որոնք չեն վնասում շրջակա միջավայրը և նպաստում են կլիմայի փոփոխությանը հարմարվելուն և դրա հետևանքների մեղմացմանը։

Նախագծի աշխարհագրական ուշադրության կենտրոնում են լինելու Հյուսիսային Հայաստանի ամենաաղքատ մարզերը՝ Տավուշը, Գեղարքունիքը, Լոռին և Շիրակը: Սկսելով 2022 թվականի մայիսի 23-ին մրցութային գործընթացով՝ այն կունենա 17 ամիս տևողությամբ նախապատրաստական փուլ։ Դրանից հետո կսկսվի իրականացման փուլը, որը կտևի առնվազն 10 տարի (2023թ. դեկ․ - 2033թ. դեկ․), և որի շվեյցարական ֆինանսավորումը կկազմի ընդհանուր 12'000'000 (CHF) շվեյցարական ֆրանկ։ Իր առաջին փուլի ընթացքում (2023 -2026 թթ.) SIGMA-ն կներառի առնվազն 3000 տնային տնտեսությունների, իսկ արդեն մինչև իր երկրորդ փուլի ավարտը՝ արդեն կներառի 10'000 տնային տնտեսությունների: Ծրագիրն իրականացնող գործընկերը կընտրվի Մրցութային ընթացակարգով, որի մասին մանրամասները ներկայացված են այստեղ:

SIGMA նախագիծը խիստ փոխկապակցված է ՇԶՀԳ զարգացման այլ միջամտությունների հետ Հայաստանում և ավելի մեծ տարածաշրջանում։ Այն փոխկապակցված է նաև Հայաստանի մի շարք պետական քաղաքականությունների հետ։ Նախագիծը Հայաստանում կապ կհաստատի Շվեյցարիայի կողմից ֆինանսավորվող այլ նախագծերի հետ, ինչպիսիք են «Կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար Հայաստանում» (ներառյալ այն կապերը, որոնք նպաստում են գյուղական զբոսաշրջության կայուն և ներառական զարգացմանը), «Տեղական ինքնակառավարման բարելավումը Հայաստանում», «Մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացումը գյուղատնտեսության ոլորտում Հայաստանում» (MAVETA) նախագծերը և «Կանանց տնտեսական հզորացման ծրագիր» (WEE) տարածաշրջանային նախագիծը: Հարավային Կովկասի ավելի լայն տարածաշրջանում ՇԶՀԳ-ն տեսնում է SIGMA-ի ընդլայնման ներուժ՝ դուրս գալով Հայաստանի սահմաններից և ընդլայնելով իր սիներգիաները Վրաստանում Շվեյցարիայի կողմից ֆինանսավորվող գյուղական զարգացման նախագծերի վրա:

Տպել
4378 դիտում

Երևանի դատախազին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան

Բողոքի ցույցեր և զանգվածային անկարգություններ Ուզբեկստանում. հայտարարվել է արտակարգ դրություն (տեսանյութեր)

8 ժամով կդադարեցվի Վանաձորի մի շարք թաղամասերի գազամատակարարումը

Պատրաստված է հատուկ 50Cent-ի համար. համաշխարհային ճանաչում ունեցող աստղը «Դաֆնէզարդ» կկրի (լուսանկարներ)

Անկանխիկ են լինելու նաև 300 հազար դրամը գերազանցող աշխատավարձերը, տրամադրվող վարկերը և փոխառությունները. ԿԲ

Վարչապետի որոշմամբ հաստատվել է հայ-ռուսաստանյան միջպետական հանձնաժողովի հայկական մասի կազմը

2 օրում ԱԻՆ փրկրարաներն արգելափակումից դուրս են բերել 4 ավտոմեքենա

Այսօր Առանց պլաստիկ տոպրակի միջազգային օրն է․ ՇՄՆ

Լցակայանում կհայտնվի «Մենք տուգանվել են թերլիցքավորման համար» ցուցանակ. Վարդանյանն ու Թունյանը նոր օրինագիծ են մշակել

Ըմբիշ Մուշեղ Մկրտչյանը Հայաստանին է բերել երկրորդ ոսկե մեդալը Եվրոպայի առաջնությունում (տեսանյութ)

Երևանում վրաերթի են ենթարկել 80–ամյա կնոջ

Հայկ Պապիկյանին պարտված ադրբեջանցին Հայաստանի օրհներգի ժամանակ հեռացել է․ նա որակազրկվել է, զրկվել մեդալից (տեսանյութ)

Հուլիս ամսվա կենսաթոշակների վճարումը կսկսվի վաղվանից

2 օրում ՀՀ տարբեր բնակավայրերից 13 օձ է տեղափոխվել այլ տարածք, այդ թվում՝ 3 գյուրզա

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Ինքնասպանություն Երևանում. բարձրահարկերից մեկի բակում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու դի

Հրդեհ Կոտայքի մարզի Սևաբերդ գյուղում. այրվել է անասնագոմ

Գերմանիան հետամուտ է հետայսու ևս օգնել Հայաստանին իր հավակնոտ ծրագրերի և բարեփոխումների ճանապարհին. Սվենյա Շուլցե

Արմավիրում հուլիսի 1-ին վրաերթի է ենթարկել 6-ամյա տղա. ՃՏՊ-ներ՝ հունիսի 30-ից հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում

Կառավարության գործընկերներիս շնորհակալ եմ Ալավերդիի խնդիրները ուշադրության կենտրոնում պահելու համար. Արեն Մկրտչյան

Երևանի ոստիկանության շենքի դիմաց հետիոտնը վրաերթի է ենթարկվել

Tech Week 2022. Գյումրիում մեկնարկեց տարվա ամենամեծ ՏՏ իրադարձությունը (լուսանկարներ)

ՀՀ վարչապետի և արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցական ժողովի նիստը

Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո 34-ամյա հետախուզվող է բերման ենթարկվել

Երևան-Գյումրի ավտոճանապարհին մեքենան գլխիվայր շրջվել և բռնկվել է. տուժածներից վարորդի վիճակը ծայրահեղ ծանր է

Հայաստանի Հանրապետություն կժամանի Հնդկաստանի ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղարը

Լեհվազ գյուղի գերեզմանատան մոտակայքում գոմ է այրվել

Ծեծի մեղադրանքով հետախուզվող 40-ամյա կինը բերման է ենթարկվել

Ուղիղ 2 տարի առաջ էր՝ այս մասին խոսեցինք, այսօր արդեն այն իրականություն է. Ռոմանոս Պետրոսյան

Երևանում քննարկվել են տիեզերական տեղեկատվության կառավարման խնդիրները

Արարատի բնակարաններից մեկում կասեցվել է ապօրինի շինարարությունն ու ապամոնտաժվել ինքնակամ կցակառույցը

Օդի ջերմաստիճանը կնվազի. ինչ եղանակ սպասել առաջիկա օրերին

Հենրիխ Մխիթարյանը պաշտոնապես դարձել է Միլանի «Ինտեր»-ի ֆուտբոլիստ

Երևանը դարձել է ռուսաստանցիների համար ամենազանգվածային արտասահմանյան զբոսաշրջային ուղղությունը

Հիմնանորոգվում է Նորաբաց գյուղի քայքայված, առանց շինարարական նորմերի պահպանման կառուցված ջրագիծը

«Սփյուռքի երիտասարդ դեսպան» վերապատրաստման ծրագրին դիմելու վերջնաժամկետը հուլիսի 10-ն է

ՀՀ փրկարարները բացել են փակ դռները

«Հայաստա՜ն, հո՛ւպ տուր». մանրամասներ 50-Cent-ի երեկվա համերգից (լուսանկարներ)

«Մոսմետրոստրոյ»-ի տնօրենը ցանկություն ունի ծանոթանալ Հայաստանի տրանսպորտային ենթակառուցվածքներին

Հունիսի 14-ի ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վարորդը մահացել է