Հիմնանորոգվում է «Հանրապետության հրապարակ» մետրոյի կայարանի քարե շինությունն ու բարեկարգվում տարածքը (տեսանյութ)

Հիմնանորոգվում է «Հանրապետության հրապարակ» մետրոյի կայարանի քարե շինությունն ու բարեկարգվում տարածքը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչությունից՝ նշելով, որ առաջին փուլով տարածքն ամբողջությամբ մաքրվել է:

Հղկվել ու որոշ հատվածներում փոխարինվել են սալիկները: Երկրորդ փուլում եզրաքարերի փոխարինումն է ու կանաչ գոտու վերականգնումը: Աշխատանքները պարբերաբար համաձայնեցվում են ճարտարապետի հետ:

Համայնքային իշխանությունը նպատակ ունի ոչ միայն բարեկարգել տարածքը, այլև այստեղ վերադարձնել ամառային Երևանում հանգստի ու ժամանցի զով անկյուն փնտրող երևանցիներին ու զբոսաշրջիկներին:

Երևանի քաղաքապետարանի հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև.

1981թ. տարեվերջին Երևանում բացվեց մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանը: Մուտքը՝ Նալբանդյան փողոցից: Ճարտարապետներ Ջիմ Թորոսյանի և Մկրտիչ Մինասյանի նախագծած երկաստիճան կառույցի հիմքում քարե ծաղիկն էր: Առաջին մակարդակում՝ կայարանի մուտքի դիմաց, շատրվաններն են, որտեղ ժամանակին ամառային սրճարանն էր, և դրա շնորհիվ տարածքը մշտապես մարդաշատ էր:

«Նախագծումն սկսել է 1974 թվականին: Կառույցը շատ բարդ տեղում է: Ցանկություն կար, որ հրապարակի և քաղաքի ճարտարապետությունը լրացվեր նոր տարրերով: Ջիմ Թորոսյանի և մեր տղաների հետ կարողացանք այդ խնդիրը լուծել: Գտանք Բյուրականի տուֆը: Գլխավոր մեծ ծաղիկը՝ շատրվանի ծաղիկը, ստեղծում էին հավաքվելու վայր: Հիշում եմ՝ առաջին տարիներին այստեղ երեկոները բազմամարդ էին»,- նշում է Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:

Այս նախագիծը հետագայում արժանացավ ՀԽՍՀ պետական մրցանակի։ Տարիների ընթացքում, սակայն, տարածքը դարձավ քաղաքի լքված անկյուններից մեկը: Սրճարանը փակվեց, գետնանցումից օգտվում են քչերը, իսկ երեկոյան այստեղ գիշերում են անօթևանները:

«Եթե նույնիսկ 2 տարով կառույցն անուշադրության է մատնվում, բնականաբար, սկսում է քայքայվել, ջրի հոսքերի հետևանքով՝ վնասվել: Յուրաքանչյուր կառույց ամենօրյա ուշադրության կարիք ունի»,- ընդգծում է Մկրտիչ Մինասյանը:

Քաղաքի ճարտարապետական կարևոր այս կառույցի պահպանման համար Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ քարե շինությունն արդեն հիմնանորոգվում է:

«Սա հուշարձանային տարածք է: Մենք փորձում ենք այն վերականգնել՝ առանց ճարտարապետական կառույցի փոփոխության: Նախատեսված է ութանկյուն կառույցի հենապատերի հղկում և ամրացում բոլոր կողմերից: Մետաղական ամբողջ շերտը բացվելու է, ուսումնասիրվելու և փոխարինվելու են վնասված հատվածները, դրանից հետո երկշերտ ջրամեկուսից է անցկացվելու, վրայից ջրային նոր ցանց է անցկացվելու՝ ինքնաջրվող, նոր միայն կանաչապատվելու է տարածքը: Պետք է վերակենդանացնենք ծաղիկի բացվածքը»,-նշում է Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետի ժ/պ Խորեն Գրիգորյանը:

«Աստիճանները հանել, նորից վերատեղադրել ենք: Տակից բազալտի փոշի է լցվել, որպեսզի աստիճանները հավասարեցվեն: Տարածքը պետք է վերածվի հանգստյան գոտու: Երևի 4 ամիս անց կվերջացնենք աշխատանքները»,- ասում է շինարարական կազմակերպության հիմնադիր-տնօրեն Համլետ Կարապետյանը:

Առաջին փուլով տարածքն ամբողջությամբ մաքրվել է: Հղկվել ու որոշ հատվածներում փոխարինվել են սալիկները: Երկրորդ փուլում եզրաքարերի փոխարինումն է ու կանաչ գոտու վերականգնումը: Աշխատանքները պարբերաբար համաձայնեցվում են ճարտարապետի հետ:

Համայնքային իշխանությունը նպատակ ունի ոչ միայն բարեկարգել տարածքը, այլև այստեղ վերադարձնել ամառային Երևանում հանգստի ու ժամանցի զով անկյուն փնտրող երևանցիներին ու զբոսաշրջիկներին:

Տպել
473 դիտում

Ուզբեկստանի նախագահը հայտնել է Նուկուսում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով զոհերի մասին

Սերգեյ Շոյգուն Վլադիմիր Պուտինին զեկուցել է Լուգանսկի ամբողջական ազատագրման մասին

Ավտովթար Երևանում. բախվել են «Տոյոտա Պրադո» -ն ու «07»-ը, կա վիրավոր

Կարճատև անձրև, տեղ-տեղ՝ կարկուտ. առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա, սակայն տեղումներ կլինեն

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի նախագահին՝ Անկախության օրվա կապակցությամբ

Երևանի դատախազին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան

Բողոքի ցույցեր և զանգվածային անկարգություններ Ուզբեկստանում. հայտարարվել է արտակարգ դրություն (տեսանյութեր)

8 ժամով կդադարեցվի Վանաձորի մի շարք թաղամասերի գազամատակարարումը

Պատրաստված է հատուկ 50Cent-ի համար. համաշխարհային ճանաչում ունեցող աստղը «Դաֆնէզարդ» կկրի (լուսանկարներ)

Անկանխիկ են լինելու նաև 300 հազար դրամը գերազանցող աշխատավարձերը, տրամադրվող վարկերը և փոխառությունները. ԿԲ

Վարչապետի որոշմամբ հաստատվել է հայ-ռուսաստանյան միջպետական հանձնաժողովի հայկական մասի կազմը

2 օրում ԱԻՆ փրկրարաներն արգելափակումից դուրս են բերել 4 ավտոմեքենա

Այսօր Առանց պլաստիկ տոպրակի միջազգային օրն է․ ՇՄՆ

Լցակայանում կհայտնվի «Մենք տուգանվել են թերլիցքավորման համար» ցուցանակ. Վարդանյանն ու Թունյանը նոր օրինագիծ են մշակել

Ըմբիշ Մուշեղ Մկրտչյանը Հայաստանին է բերել երկրորդ ոսկե մեդալը Եվրոպայի առաջնությունում (տեսանյութ)

Երևանում վրաերթի են ենթարկել 80–ամյա կնոջ

Հայկ Պապիկյանին պարտված ադրբեջանցին Հայաստանի օրհներգի ժամանակ հեռացել է․ նա որակազրկվել է, զրկվել մեդալից (տեսանյութ)

Հուլիս ամսվա կենսաթոշակների վճարումը կսկսվի վաղվանից

2 օրում ՀՀ տարբեր բնակավայրերից 13 օձ է տեղափոխվել այլ տարածք, այդ թվում՝ 3 գյուրզա

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Ինքնասպանություն Երևանում. բարձրահարկերից մեկի բակում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու դի

Հրդեհ Կոտայքի մարզի Սևաբերդ գյուղում. այրվել է անասնագոմ

Գերմանիան հետամուտ է հետայսու ևս օգնել Հայաստանին իր հավակնոտ ծրագրերի և բարեփոխումների ճանապարհին. Սվենյա Շուլցե

Արմավիրում հուլիսի 1-ին վրաերթի է ենթարկել 6-ամյա տղա. ՃՏՊ-ներ՝ հունիսի 30-ից հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում

Կառավարության գործընկերներիս շնորհակալ եմ Ալավերդիի խնդիրները ուշադրության կենտրոնում պահելու համար. Արեն Մկրտչյան

Երևանի ոստիկանության շենքի դիմաց հետիոտնը վրաերթի է ենթարկվել

Tech Week 2022. Գյումրիում մեկնարկեց տարվա ամենամեծ ՏՏ իրադարձությունը (լուսանկարներ)

ՀՀ վարչապետի և արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցական ժողովի նիստը

Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո 34-ամյա հետախուզվող է բերման ենթարկվել

Երևան-Գյումրի ավտոճանապարհին մեքենան գլխիվայր շրջվել և բռնկվել է. տուժածներից վարորդի վիճակը ծայրահեղ ծանր է

Հայաստանի Հանրապետություն կժամանի Հնդկաստանի ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղարը

Լեհվազ գյուղի գերեզմանատան մոտակայքում գոմ է այրվել

Ծեծի մեղադրանքով հետախուզվող 40-ամյա կինը բերման է ենթարկվել

Ուղիղ 2 տարի առաջ էր՝ այս մասին խոսեցինք, այսօր արդեն այն իրականություն է. Ռոմանոս Պետրոսյան

Երևանում քննարկվել են տիեզերական տեղեկատվության կառավարման խնդիրները

Արարատի բնակարաններից մեկում կասեցվել է ապօրինի շինարարությունն ու ապամոնտաժվել ինքնակամ կցակառույցը

Օդի ջերմաստիճանը կնվազի. ինչ եղանակ սպասել առաջիկա օրերին

Հենրիխ Մխիթարյանը պաշտոնապես դարձել է Միլանի «Ինտեր»-ի ֆուտբոլիստ

Երևանը դարձել է ռուսաստանցիների համար ամենազանգվածային արտասահմանյան զբոսաշրջային ուղղությունը

Հիմնանորոգվում է Նորաբաց գյուղի քայքայված, առանց շինարարական նորմերի պահպանման կառուցված ջրագիծը