«Մադրիդյան սկզբունքների» նախաձեռնության հեղինակը հայկական կողմն է. վարչապետը փակագծեր է բացում

Այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ բանակցությունների գործընթացից բացահայտումներ է պատրաստվում անել:

«Շատերն ասում են, թե Ղարաբաղի հարցի հասցեագրման ժամանակ պետք է հայկական կողմը հենվեր և հենվել է 1991 թվականի սեպտեմբերի 2-ի ԼՂԻՄ-ի կողմից անկախություն հռչակելու փաստի վրա և 1991 դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած հանրաքվեի վրա, որով Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը հռչակել է անկախություն:

2007 թվականին ՀՀ-ն որպես բանակցային հիմք ընդունում է «Մադրիդյան սկզբունքները», որտեղ ասվում է՝ Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը պետք է որոշվի հանրաքվեի միջոցով: Սա նշանակում է՝ հայկական կողմը, այդ հենքը ընդունելով, ապալեգիտիմացրել է արդեն գոյություն ունեցող հանրաքվեն: Հայկական կողմը, երբ ընդունել է ապագա հանրաքվեն, որը պետք է տեղի ունենա Ադրբեջանի հետ փոխհամաձայնության պայմաններում, կտրել է այն ճյուղը, որի վրա բոլորս նստած ենք եղել:

Մենք արդարացիորեն ասել ենք՝ Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում, բա ինչի՞ ենք Ադրբեջանի հետ քննարկում նրա նոր կարգավիճակ ստանալու հարցը: «Մադրիդյան սկզբունքները» ընդունած կառավարության ներկայացուցիչները այսօր քաղաքում խցանումներ առաջացնող բոլոր երեք ուժերի ներկայացուցիչներն են: Նրանք Ադրբեջանին վետոյի իրավունք ենք տվել ԼՂ կարգավիճակի հարցը լուծելու մասով: Դա լեգիտիմության խնդիր է առաջացնում»,- ասաց ՀՀ կառավարության ղեկավարը:

Փաշինյանի խոսքով՝ ամենասենսացիոն հարցն այն է, որ «Մադրիդյան սկզբունքների» նախաձեռնության հեղինակը հայկական կողմն է:

«Հետո ասում են՝ մենք առաջնորդվել ենք նրանով, որ Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Մադրիդյանն ընդունելու պահին դուք արդեն ընդունել եք, որ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում է: Սա է ճշմարտությունը: Համանախագահներին հարցրել եմ ու ասել՝ ես նոր մարդ եմ, ասեք՝ Մադրիդյան սկզբունքների շրջանակում կարո՞ղ է Ղարաբաղը չլինել Ադրբեջանի կազմում, իրենք էլ կարճ պաուզայից հետո ասել են՝ այո, եթե Ադրբեջանը համաձայնի:

2016-ին Ադրբեջանի նախագահը կառավարության նիստում ասում է՝ կուլիսներում ճնշում են, որ ես ճանաչեմ Ղարաբաղի անկախությունը: Բայց մենք դա չենք անի: Հայաստանում դա ֆուրոր առաջացրեց, պետական մակարդակով դա ներկայացվեց որպես հաղթանակ: Ոչ մեկը չի ասում՝ ինչո՞ւ են Ադրբեջանի հետ այս խոսակցությունը վարում: Դա նշանակում է, որ Լեռանային Ղարաբաղի անկախության միջազգային ճանաչումը կախված է Ադրբեջանից: Բա ինչո՞ւ միջազգային հանրությունը չէր ասում՝ ես կճանաչեմ Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Սա է ամբողջ ճշմարտությունը»,- նշեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ այսօր ասում են՝ իրենք են պատերազմը բերել. «Ո՛չ, մենք պատերազմ չենք բերել, դուք պատերազմն անոնս եք արել ու գնացել: Այդ պատերազմը կանխելու մեկ ձև կար՝ ընդունել Ադրբեջանի բոլոր ոչ ընդունելի պայմաններն ու պահանջները: Պատերազմը 2016-ին սկսել էր, և Սերժ Սարգսյանն ինքն է այս ամբիոնից անոնս արել ու ասել՝ պատերազմ չունենալու հույս չունենաք:

Մենք հիմա ամեն հնարավորն անում ենք, որ ԼՂ հայության անվտանգությունը ու կարգավիճակի հարցը լուծվի ու ասում ենք, որ օրակարգի ամենավերևում խաղաղությունն է: Մենք գնալու ենք մեր ժողովրդի, մեր հայրենիքի, տարածաշրջանի համար խաղաղության դարաշրջան բացելու հետևից: Մենք այդ ճանապարհին ընկնելու ենք, վեր ենք կենալու, մեզ հայհոյելու են, դավաճան են ասելու, ինչ ասես ասելու են, բայց մենք մեր նպատակից չենք շեղվելու»,- եզրափակեց վարչապետը:

Տպել
679 դիտում

Պատերազմը մեր հրաշք էրեխեքին տարավ. Ախուրյանում Զինվորի պուրակ և հուշահամալիր է բացվել (լուսանկարներ)

Նշվել է Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի գահակալության 27-ամյակը

Կիևում հայտնել են Թուրքիայի կողմից՝ իբր ուկրաինական հացահատիկ տեղափոխող ռուսական նավի կալանավորման մասին

Նվերներ և դրամական պարգևներ են հանձնվել բռնցքամարտի Եվրոպայի առաջնության կազմակերպչական աշխատանքներում ներգրավված անձանց

«Վերին Լարսի» ճանապարհին երթևեկությունն իրականացվում է բնականոն կերպով. ՌԴ ԱԻՆ

Կարեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ճանապարհային ոստիկանության ծառայողի մասնագիտական օրվա առթիվ

Հայտնի է Հուրգադայի հանգստավայրում շնաձկան հարձակման հետևանքով երկրորդ զոհի մասին (տեսանյութ)

Ուզբեկստանի նախագահը հայտնել է Նուկուսում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով զոհերի մասին

Սերգեյ Շոյգուն Վլադիմիր Պուտինին զեկուցել է Լուգանսկի ամբողջական ազատագրման մասին

Ավտովթար Երևանում. բախվել են «Տոյոտա Պրադո» -ն ու «07»-ը, կա վիրավոր

Կարճատև անձրև, տեղ-տեղ՝ կարկուտ. առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա, սակայն տեղումներ կլինեն

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի նախագահին՝ Անկախության օրվա կապակցությամբ

Երևանի դատախազին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան

Բողոքի ցույցեր և զանգվածային անկարգություններ Ուզբեկստանում. հայտարարվել է արտակարգ դրություն (տեսանյութեր)

8 ժամով կդադարեցվի Վանաձորի մի շարք թաղամասերի գազամատակարարումը

Պատրաստված է հատուկ 50Cent-ի համար. համաշխարհային ճանաչում ունեցող աստղը «Դաֆնէզարդ» կկրի (լուսանկարներ)

Անկանխիկ են լինելու նաև 300 հազար դրամը գերազանցող աշխատավարձերը, տրամադրվող վարկերը և փոխառությունները. ԿԲ

Վարչապետի որոշմամբ հաստատվել է հայ-ռուսաստանյան միջպետական հանձնաժողովի հայկական մասի կազմը

2 օրում ԱԻՆ փրկրարաներն արգելափակումից դուրս են բերել 4 ավտոմեքենա

Այսօր Առանց պլաստիկ տոպրակի միջազգային օրն է․ ՇՄՆ

Լցակայանում կհայտնվի «Մենք տուգանվել են թերլիցքավորման համար» ցուցանակ. Վարդանյանն ու Թունյանը նոր օրինագիծ են մշակել

Ըմբիշ Մուշեղ Մկրտչյանը Հայաստանին է բերել երկրորդ ոսկե մեդալը Եվրոպայի առաջնությունում (տեսանյութ)

Երևանում վրաերթի են ենթարկել 80–ամյա կնոջ

Հայկ Պապիկյանին պարտված ադրբեջանցին Հայաստանի օրհներգի ժամանակ հեռացել է․ նա որակազրկվել է, զրկվել մեդալից (տեսանյութ)

Հուլիս ամսվա կենսաթոշակների վճարումը կսկսվի վաղվանից

2 օրում ՀՀ տարբեր բնակավայրերից 13 օձ է տեղափոխվել այլ տարածք, այդ թվում՝ 3 գյուրզա

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Ինքնասպանություն Երևանում. բարձրահարկերից մեկի բակում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու դի

Հրդեհ Կոտայքի մարզի Սևաբերդ գյուղում. այրվել է անասնագոմ

Գերմանիան հետամուտ է հետայսու ևս օգնել Հայաստանին իր հավակնոտ ծրագրերի և բարեփոխումների ճանապարհին. Սվենյա Շուլցե

Արմավիրում հուլիսի 1-ին վրաերթի է ենթարկել 6-ամյա տղա. ՃՏՊ-ներ՝ հունիսի 30-ից հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում

Կառավարության գործընկերներիս շնորհակալ եմ Ալավերդիի խնդիրները ուշադրության կենտրոնում պահելու համար. Արեն Մկրտչյան

Երևանի ոստիկանության շենքի դիմաց հետիոտնը վրաերթի է ենթարկվել

Tech Week 2022. Գյումրիում մեկնարկեց տարվա ամենամեծ ՏՏ իրադարձությունը (լուսանկարներ)

ՀՀ վարչապետի և արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցական ժողովի նիստը

Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո 34-ամյա հետախուզվող է բերման ենթարկվել

Երևան-Գյումրի ավտոճանապարհին մեքենան գլխիվայր շրջվել և բռնկվել է. տուժածներից վարորդի վիճակը ծայրահեղ ծանր է

Հայաստանի Հանրապետություն կժամանի Հնդկաստանի ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղարը

Լեհվազ գյուղի գերեզմանատան մոտակայքում գոմ է այրվել

Ծեծի մեղադրանքով հետախուզվող 40-ամյա կինը բերման է ենթարկվել