Բրյուսելում անկլավների հարց չի քննարկվել, մենք արձանագրել ենք, որ Արծվաշենը դե յուրե Հայաստանի տարածք է. Փաշինյան

Այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը հարց ուղղեց Բրյուսելում կայացած Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահի հայտարարության մասին: Եղոյանը մեջբերեց Միշելի խոսքերը, ըստ որի՝ «անհրաժեշտ է անդրադառնալ Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներին և անվտանգությանը»:

«Հայկական մեդիատիրույթում այս խոսքերը տարբեր կերպ մեկնաբանվեցին, շահարկվեցին, թե նշանակում է, որ Արցախի ինքնորոշման իրավունքը դուրս է մղվում օրակարգից, թե ԵՄ-ն ևս չի դիտարկում Արցախի առանձին կարգավիճակի հնարավորությունը, թե սա նահանջ է ԵԱՀԿ ՄԽ օրակարգից»,- նշեց Եղոյանը:

Արձագանքելով հարցադրմանը՝ Նիկոլ Փաշինյանն հայտնեց, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրներից առնվազն երկուսը ողջունել և աջակցել են այդ բանակցություններին, քննարկումներին:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիրը վերահաստատել է այն սկզբունքները, որոնք դրված են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործում: Ուզում եմ հիշեցնել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ մեր երկկողմ հայտարարության մեջ արձանագրվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման կարևորությունը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության պոտենցիալի օգտագործումը այդ առումով:

Բրյուսելում Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ տեղի է ունեցել շատ լուրջ քննարկում, և դրա արդյունքներով արձանագրվել են Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումների տարբերությունները: Դրանք արտահայտված են հրապարակայնորեն: Ադրբեջանը համարում է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծված է, Հայաստանը համարում է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծված չէ:

Քանի որ քննարկումների արդյունքում համաձայնություն չի ձևակերպվել կողմերի միջև ձևակերպումների շուրջ, Եվրամիության խորհրդի նախագահը որոշել է իր կողմից անել քոմենթներ, որոնք, իր կարծիքով կամ իր տեսակետով, հնարավորինս շատ էլեմենտներ կարտահայտեր երկու կողմերի դիրքորոշումները: Ինչքանո՞վ է ստացվել կամ ճշգրիտ՝ ուրիշ քննարկման հարց է, այլ բան, որ մենք մեր դիրքորոշումներն արտահայտել ենք, և դրանց մեջ որևէ փոփոխություն չկա: Մենք շարունակելու ենք հետևողականորեն գնալ այդ ճանապարհով»,- շեշտեց ՀՀ կառավարության ղեկավարը:

Անդրադառնալով անկլավների հարցին՝ ՀՀ վարչապետը նշեց, որ Բրյուսելում նման հարց չի քննարկվել։

«Բայց պետք է իմանանք, որ Ադրբեջանն այդ հարցն ակնարկով կամ ուղիղ, ամենատարբեր ձևաչափերում բարձրացնում է։ Մեր դիրքորոշումն այդտեղ թափանցիկ է և հրապարակային։ Մենք ասել ենք, որ այդ բոլոր պրոցեսներում պետք է խորամուխ լինենք իրավական հիմնավորումների մեջ։ Մենք ասել ենք, որ մինչև այս պահը, մեր ուսումնասիրություններով, չենք արձանագրել, որ դե յուրե ՀՀ տարածքում գոյություն ունեն ադրբեջանական անկլավներ։ Հակառակը, մենք արձանագրել ենք, որ Արծվաշենը դե յուրե ՀՀ տարածք է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Տպել
875 դիտում

Հնարավո՞ր է՝ մեր հեռախոսահամարները հրապարակվեն, գուցե գեղեցիկ աղջիկները տեսնեն ու զանգեն. «Ջերմուկյան էսքիզներ»

Ինչպես ենք կարողանում վնասել այն, ինչը ստեղծելու խնդիր ունենք․ Անդրեասյանը՝ դպրոցներից մեկում կատարված գողության մասին

ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է Փաշինյան-Պուտին հանդիպման 2022թ․ ապրիլի 19-ի համատեղ հայտարարության 24-րդ կետը

Հայաստանն ու Լիտվան պատրաստվում են միջկառավարական հանձնաժողովի նիստին

Էջմիածնի բնակիչը երթուղայինում բջջային հեռախոս է գողացել

ԵՏՄ անդամ Հայաստանը պատրաստ է աջակցել հայկական շուկա մտնելու ցանկություն ունեցող ավստրիական ընկերություններին․ Սիմոնյան

Ինչ եղանակ սպասել առաջիկա օրերին

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՌԱԿ Կենտրոնական վարչության ատենապետ Միքայել Խարապյանին և վարչության ներկայացուցիչներին

Բարի գալուստ «Նոա» ընտանիք․ ֆուտբոլային ակումբը նոր պայմանագրեր է կնքել

Գավառի ԲԿ-ում առաջին անգամ կեսարյան հատումով եռյակ է լույս աշխարհ եկել

Լոռիում վերջին մի քանի օրում հայտնաբերվել է 10-ից ավելի մեքենա՝ բեռնված տարբեր ծավալի փայտանյութով

Ուժեղ քամին Գյումրիում պոկել է Ղանդիլյան փողոցի շենքերից մեկի տանիքի թիթեղները

Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը Նովոռոսիյսկում պատարագի ժամանակ սայթաքել է և ընկել

Ավտոմեքենան ընկել է Ազատի ջրամբարը և սուզվել

Կյանքից հեռացել է կլարնետիստ Հովհաննես Վարդանյանը

ՌԴ-ում ՀՀ դեսպանը և Յուրի Վորոբյովը քննարկել են Հայաստան-Ռուսաստան միջխորհրդարանական փոխգործակցության ամրապնդման հարցերը

Շիրակի մարզի պարեկները բեռնատարի մեջ՝ արկղերով կանեփ, պլաստմասե շշերում էլ կանեփանման զանգվածներ են հայտնաբերել

Վթարային ջրանջատում Սյունիքում․ երկու բնակավայր 12 ժամ ջուր չի ունենա

Արարատում համագյուղացիների վեճն ավարտվել է  դանակահարությամբ․ կա ձերբակալված

Երևան-Մեղրի ճանապարհին ավտոմեքենան ծառին է բախվել․ վարորդը հոսպիտալացվել է

Պուշկինի թունելի էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

Հիմնադրամի համահայկական ընդգրկումն ինքին բացառում է որևէ քաղաքական միտում, նախընտրություն կամ ազդեցություն․ ՀՀ նախագահ

Նոր խաղադաշտի բացում՝ ֆուտբոլային խաղով․ ընկերական հանդիպմանը մասնակցել է նաև Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը

Բերման է ենթարկվել գողության և խարդախության մեղադրանքով հետախուզվող 29-ամյա տղամարդը

Հայաստանը բարձր է գնահատում մեր երկրների միջև բարեկամական հարաբերությունները. Վահագն Խաչատուրյանը՝ Սլովենիայի նախագահին

Հրդեհ է բռնկվել Արմավիրի բնակարաններից մեկում

Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ

Բացահայտվել և չեզոքացվել է անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող հերթական հանցավոր խմբի գործունեությունը

Նիկոլ Փաշինյանը մասնակցում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին

Բացվել է Գյումրու համալիր մանկապատանեկան մարզադպրոցի նոր մասնաշենքը

Քաղաքացիական մեքենայով վթարի են ենթարկվել ՊԲ N զորամասի պայմանագրային զինծառայողները․ նրանցից մեկը մահացել է

Փրկարարներն օգնություն են ցուցաբերել քաղաքացիներին

Գնել Սանոսյանն այցելել է Ազատի ջրամբար (լուսանկարներ)

Դիմիտրով գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ վնասվել է նաև գազատարը

Մինչև 6 ժամ լույս չի լինի Երևանի բազմաթիվ հասցեներում և 8 մարզի տարբեր համայնքներում

Սիսիան-Երևան ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա զոհ

Նոր տրանսֆեր․ «Արարատ-Արմենիա»-ի հերթական համալրումը

ՀՀ նախագահն ու Արտակ Բեգլարյանը քննարկել են Արցախի հումանիտար խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները

Նախատեսվում է ՀՀ-ում ընտրական գործընթացն իրականացնել միայն ID քարտերով. ինչը կբացառվի սրանով, և որ փուլում է գործընթացը

Շիրակի մարզպետը չինարեն կսովորի․ Նազելի Բաղդասարյանն ընդունել է Հայաստանում ՉԺՀ դեսպան Ֆան Յոնգին