Ընդդիմությունը վախենում է իշխանությունից, դրա համար էլ վարչապետին հարց չի կարողանում տալ. Գևորգ Գորգիսյան

ՀՀ 7 գումարման Ազգային ժողովի պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Գևորգ Գորգիսյանի կարծիքով՝ ներկա խորհրդարանական ընդդիմությունն այնքան է սրել հռետորաբանությունն ու իրավիճակը, որ այժմ չեն կարող այս ամենին վերջ տալ ու կրկին գնալ խորհրդարան: Վերջինս շեշտում է՝ փողոց դուրս գալով՝ ընդդիմադիր ուժերը գնացին վա բանկ:

«Մի քանի հազար մարդով մի օր մի տեղ են, մեկ օր՝ այլ, սակայն իրենց շարքերը օրեցօր մաղվելու են: Քաղաքացիների զանգված կա, որը դժգոհ է իշխանություններից, ցանկանում է պայքարել, բայց այդ մարդկանց էլ են հիասթափեցնելու ու խաբելու: Իշխանությունն էլ նախկին իշխանությունների նման է իրեն պահում. թողնում է շարժումն ինքն իր հունով գնա ու մարի: Իսկ փողոցի առաջնորդների համար օդ ու ջրի նման պետք է, որ իրենց նկատմամբ բռնություն կիրառեն, հետո էլ արդարանան, թե ինչու դադարեցրին ակցիաները»,- ասում է նախկին պատգամավորը:

Գորգիսյանը նկատում է՝ այն մարդիկ, որոնք պետք է բանտերում լինեին՝ գործած զանազան հանցանքների համար, սակայն այժմ փողոցում են:

«Այո, մեր երկիրը ժողովրդավար է, բայց հիմա անարխիա է տիրում: Չի կարող մարդը լինել հանցագործ, բայց հետո պլստալ արդարադատությունից: Եթե այդպես լինի ժողովրդավարությունը, չի աշխատի: Այո՛, պետք է լինի ժողովրդավարություն, այո՛, մարդիկ պետք է իրավունք ունենան՝ իրենց բողոքը ներկայացնելու, այո՛, մարդիկ պետք է իրավունք ունենան դատարանում պաշտպանվել, բայց եթե պետությունը չի կարող իր շահերը պաշտպանել ու պատժել հանցագործներին, ժողովրդավարությունը դառնալու է ամենաթողություն: Անպատժելիության մթնոլորտն ամենավատ բանն է, որ կարող է լինել, դրա հաջորդ փուլը դիկտատուրան է լինելու: Մեկը փողոցում ինչ-որ մեկին «գլխից խփելու է» և ասի՝ ես եմ երկրի ղեկավարը»,- կարծում է քաղաքական գործիչը:

Ըստ նրա՝ ընդդիմադիրների շարժումը թափ չի հավաքում, քանի որ դրա առաջնորդները անլուրջ են ընկալվում. «Օրինակ՝ այն, որ Իշխան Սաղաթելյանը հայտարարում է՝ եթե գան իշխանության, թալանը հետ են բերելու: Ո՞ւմ թալանածն են հետ բերելու, իրենց թիմակից Ռոբերտ Քոչարյանի՞»:

Դիտարկմանը՝ գուցե գործող իշխանությանն է նկատի ունեցել Սաղաթելյանը, Գորգիսյանը երկմտում է՝ միգուցե:

«Չեմ կարող ասել, բայց փաստ է՝ թալանչիները դատված չեն: Քանի դեռ մարդը թալանում է պետությունը ու մնում անպատիժ, էլի թալանելու են: Մարդը բանակը թալանում է, Վահագնի թաղամասում տուն է գնում, բայց այժմ նորմալ, իր համար կյանքն է վայելում: Մյուսն էլ թալանել է մեկ ամբողջ մարզ, բայց այսօր ցույցերին է մասնակցում: Այս ամենը դարձել է նորմալ երևույթ: Դրա համար էլ ինչ ուզում, անում են, իշխանություններին էլ թալանի մեջ են մեղադրում»,- ասում է ԼՀԿ անդամը:

Նրա կարծիքով՝ խորհրդարանական ընդդիմությունն այնքան է իրեն գովազդել սեփական ԶԼՄ-ներով, որ այլ՝ ավելի հասուն, պետականամետ ուժերի համար դաշտում տեղ չի մնացել:

«Եթե իրենք իսկապես մտածեին երկրի մասին, եթե իրոք մտածեին, թե Նիկոլ Փաշինյանը վատ վարչապետ է, չէին մասնակցի նախորդ ընտրություններին, կթողնեին՝ դաշտը մաքրվեր, ԱԺ-ում լիներ 7-8 քաղաքական ուժ, կազմվեր կոալիցիոն քաղաքական ուժ, որը իշխանությանը կփոխզսպեր, և ամեն բան կդառնար լեգիտիմ: Ամենամեծ խնդիրը այժմ այն է, որ ընդդիմությունը լեգիտիմ չէ: Այդ պատճառով էլ կրկին չեն ցանկանա գնալ ընտրությունների, քանի որ գիտեն, որ այս անգամ չեն անցնելու, վերջին ընտրություններին ժամանակ էլ փող բաժանելով՝ հասան խորհրդարան»,- կարծում է զրուցակիցը:

Հարցադրմանը՝ իսկ իշխանությունները լեգիտի՞մ են, Գորգիսյանն ընդգծում է՝ իշխանությանն ընտրել են, իսկ արդյունքները որևէ քաղաքական ուժ չի բողոքարկել:

«Բոլորը հաշվի են նստել այս ընտրությունների հետ, նույն այդ ընդդիմությունն էլ է հաշվի նստել: Դիմեցին Սահմանադրական դատարան, ձևական բողոքարկեցին, բայց հետո խելոք  մանդատները վերցրին, դարձան հանձնաժողովների նախագահ, ԱԺ փոխնախագահ, գնում են գործուղումների, ստանում պարգևավճարներ: Հիմա էլ չեն կարողանում կանգնել վարչապետի առջև ու ասել՝ դուք սխալ եք անում: Որովհետև յուրաքանչյուր այդպիսի արտահայտությունից հետո վարչապետը պատասխանում է և ասում՝ ես այս բաները սխալ եմ արել, որովհետև դուք էլ այ սրանք եք սխալ արել: Մի բան են ուզում վարչապետին ասել, հետո հիշում են, որ թալանած գումարներ ունեն, սուսուփուս թողնում, դուրս են գալիս ԱԺ դահլիճից: Ընդդիմությունը վախենում է իշխանություններից, իսկ վախենալով չեն կարող փոխզսպել իշխանությանը»,- ասում է Գորգիսյանը:

Վերջինիս կարծիքով՝ այժմ ՀՀ-ում չկա քաղաքական ճգնաժամ, և, ըստ այդմ, չկա նոր ընտրություններ անցկացնելու անհրաժեշտություն:

Խոսելով ընդդիմադիր ուժերի միասնական լինել-չլինելու մասին՝ նախկին պատգամավորը նկատում է՝ խորհրդարանական ընդդիմության շարքերում կան տարբեր խմբավորումներ:

«Այստեղ կա դաշնակցություն՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, ՀՀԿ-ն՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, և Արթուր Վանեցյանը՝ իր թիկնազորով: Եվ մի քանի քաղաքական ուժ, որոնք միշտ ցանկանում են երևալ: Իրենք երկար չեն գնալու, մեկ պարզ պատճառով՝ չունեն հանրային աջակցություն, որն ամենակարևորն է: Արդեն երկու անգամ մերժվել են, պատերազմից հետո էլ Նիկոլ Փաշինյանը մնաց երկրի ղեկավար, դրանից էլ դաս չքաղեցին»,- ասում է Գորգիսյանը՝ հավելելով՝ խորհրդարանական ընդդիմությունն իր ռեսուրսներով պղծում է քաղաքական դաշտը:

Անյուտա Աթանեսյան

Տպել
2274 դիտում

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան