Երևան
14 °C
Բավարարվել է ավտոմեքենայում գնդացիր և փամփուշտներ ապօրինի պահելու և տեղափոխելու գործով ՀՀ դատախազության վճռաբեկ բողոքը:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ դատախազությունը:
2020թ. մարտին ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հարուցված քրեական գործով հիմնավորվել էր, որ խախտելով «Զենքի մասին» ՀՀ օրենքի պահանջները, առանց թույլտվության, անձը Վանաձոր քաղաքում ապօրինի ձեռք է բերել և մինչև 2020թ. մարտի 11-ն իր կողմից փաստացի շահագործվող ավտոմեքենայում ապօրինի պահել և փոխադրել է գործարանային արտադրության, 1986 թվականի, ակոսափող հրազեն հանդիսացող, «ՌՊԿ-74» տեսակի ձեռքի գնդացիր և 45 հատ գործարանային արտադրության փամփուշտներ՝ իր փամփուշտատուփով: Անձին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը), և 2020թ. հունիսին քրեական զործը մեղադրական եզրակացությամբ ուդարկվել է Լոռու մարզի աոաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան։
Առաջին ատյանի դատարանը, կիրառելով դատական քննության արագացված կարգ, 2020թ. հուլիսի 9-ի դատավճռով անձին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) և նրա նկատմամբ պատիժ է նշանակել ազատազրկում 1 տարի ժամկետով, սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառել և սահմանվել է փորձաշրջան 1 տարի ժամկետով:
Պայմանականորեն պատիժը չկիրառելու մասով նշված դատական ակտի դեմ Լոռու մարզի դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել, որը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2020թ. նոյեմբերի 30-ի որոշմամբ մերժվել է:
Վերաքննիչ դատական ակտի դեմ գլխավոր դատախազությունը բերել է վճռաբեկ բողոք: ՀՀ Վճռաբեկ դատարանի՝ որոշմամբ վերջինս բավարարվել է՝ ամբաստանյալի վերաբերյալ առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների որոշումները բեկանվել են և փոփոխվել, ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացվել է՝ ամբաստանյալին թողնելով կրել ազատազրկում 1 տարի ժամեկետով։
Ի թիվս այլնի Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս ստորադաս դատարանները պատշաճ իրավական վերլուծության չեն ենթարկել ամբաստանյալի կողմից կատարած հանցավոր արարքի հանրային վտանգավորության աստիճանի վրա մի քանի կարևոր գործոններ: Մասնավորապես՝ այն, որ ամբաստանյալը հանցանքը կատարել է ուղղակի դիտավորությամբ, գիտակցաբար և իր կողմից շահագործվող ավտոմեքենայի մեջ պահել և փոխադրել է զենք, զինամթերք, ինչպես նաև, ըստ ՀՀ վճռաբեկ դատարանի հաշվի չի առնվել զենքի տեսակն ու քանակը։
Վճռաբեկ դատարանի համոզմամբ՝ վերոնշյալ հանգամանքներն էականորեն բարձրացնում են ինչպես հանցավորի, այնպես էլ կատարված արարքի հանրային վտանգավորության աստիճանը։ Ուստի, նման պայմաններում, ստորադաս դատարանների կողմից հաշվի առնված հանգամանքները չեն կարող բավարար լինել՝ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու և պատժի նպատակների իրացումն ապահովելու համար։
Նշված դատական ակտը Լոռու մարզի դատախազությունում մուտքագրվելուց անմիջապես հետո մարզի դատախազի հանձնարարությամբ անձը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։
Վճռաբեկ դատարանի այս որոշումն ունի ուղղորդող նշանակաթյուն՝ հաշվի առնելով ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) ձևավորված՝ նախկինում չդատապարտված անձնանց նկատմամբ ՀՀ քրեական դատավարության օրենքի 70-րդ հոդվածի կիրառմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու դատական պրակտիկան:
Այս որոշմամբ, ըստ էության, հաստատվել է ՀՀ դատախազության այն կայուն դիրքորոշումը, որ, իհարկե, հաշվի առնելով յուրաքանչյուր գործի առանձնահատոկությունը, արարքի հանրային վտանգավորության գործոնի հաշվառմամբ ապօրինի զենք ձեռք բերելու, պահելու դեպքերում անձը պետք է ենթարկվի պատժի ռեալ ազատազրկման ձևով:
Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը
Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է
Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում
Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա
Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին
«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին
Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել
Քաղաքացին ընկել է շենքի նկուղը
Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե
Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել
Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան
Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել
Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից
«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է
Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա
Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)
4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)
Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին
Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)
Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը
Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)
Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան
Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է
Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել
Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)
Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել
Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)
Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ
Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին
ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը
Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ
Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ
Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է
Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում
© 2024 Հայկական ժամանակ