Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնում առերևույթ կոռուպցիոն չարաշահումներ են հայտնաբերվել. Դատախազություն

Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնում առերևույթ կոռուպցիոն չարաշահումներ են հայտնաբերվել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ դատախազությունը:

Հաղորդագրության մեջ ասվում է.

«ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից, ՀՀ 100 տոկոս պետական բաժնեմաս ունեցող «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ից ստացված փաստաթղթերի և տեղեկատվության, 2021թ. հոկտեմբերին ՀՀ ֆինանսների նախարարության կողմից նշված ՓԲԸ-ում կատարված ստուգման արդյունքների վերաբերյալ փաստաթղթերի հիման վրա ուսումնասիրել է նշված ՓԲԸ-ում առանձին շինարարական, շինմոնտաժային և վերանորոգման և այլ պայմանագրային պարտավորությունների կատարման՝ օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանության վիճակը:

«Մասնավորապես, «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ի և N ՍՊԸ-ի միջև 20.09.2012թ. կնքված 832.026.000 ՀՀ դրամի կապալային աշխատանքների կատարման վերաբերյալ պայմանագրի հիմքով իրականացվել են «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ի գլխավոր մասնաշենքի, կաթսայատան-պոմպակայանի և էլեկտրական ենթակայանի շենքերի արտաքին կոնստրուկցիաների շինմոնտաժային, տանիքների, արտաքին պատերի երեսպատման, դռների և պատուհանների տեղադրման աշխատանքներ:

Ընտրանքային շինարարական աշխատանքների հսկիչ չափագրումներով, սակայն, հայտնաբերվել են նշված աշխատանքների վերաբերյալ հանձնման-ընդունման արձանագրություններով հաստատված և վճարված, սակայն փաստացի չկատարված ընդհանուր 3.7 մլն ՀՀ դրամ ընդհանուր գումարով աշխատանքներ:

Բացի այդ, 2012թ. կնքված համաձայնագրով պայմանագրի գինը փոփոխվել և կազմել է 791.196.400 ՀՀ դրամ, 2013թ. կնքված այլ համաձայնագրով՝ այն փոփոխվել և կազմել է 872.590.300 ՀՀ դրամ:

Իսկ 24.03.2014թ. ընկերության և նույն ՍՊԸ-ի միջև կնքված 1.042.413.200 ՀՀ դրամի կապալի այլ պայմանագրով ՍՊԸ-ն պարտավորվել է կատարել «Ցիկլոն 18/18» ցիկլոտրոնի տեղակայման շենքի ներքին հարդարման, արտաքին և ներքին ճարտարագիտական համակարգերի ձեռքբերման, տեղակայման, կարգաբերման աշխատանքները:

Ինչպես 20.09.2012թ., այնպես էլ 24.03.2014թ. կնքած կապալի աշխատանքների գնման պայմանագրերի կատարման ժամկետները հընթացս կնքված մի քանի համաձայնագրերով շարունակաբար փոփոխվել են և վերջնաժամկետներ են սահմանվել համապատասխանաբար 2015թ. դեկտեմբերի 30-ը և 31-ը, ինչով խախտվել են ՀՀ կառավարության 10.02.2011թ. N 168-Ն որոշման՝ պայմանագրով նախատեսված ժամկետների և պայմանների փոփոխման համար նախատեսվող սահմանափակումների վերաբերյալ պահանջները:

Համաձայն այդ պայմանագրերի՝ «Աշխատանքի կատարման ժամկետը խախտելու դեպքում կապալառուից յուրաքանչյուր ուշացած օրվա համար գանձվում է տույժ յուրաքանչյուր ուշացած օրվա համար՝ չկատարված աշխատանքների գնի 0.05 տոկոսի չափով:

Պարզվել է, սակայն, որ պայմանագրերից մեկի դեպքում 181.080.200 դրամի, իսկ մյուսի դեպքում՝ 488.046.400 դրամի աշխատանքները կատարվել են նախատեսված վերջնաժամկետներից հետո, և յուրաքանչյուր ուշացած օրվա համար գանձման ենթակա տույժերը՝ ընդհանուր 64.819.400 ՀՀ դրամի չափով, չեն հաշվարկվել և չեն գանձվել:

Նկատի ունենալով, որ ուսումնասիրության արդյունքում ի հայտ են բերվել «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով իրենց վստահված առանձնապես խոշոր չափերի հասնող ուրիշի գույքը հափշտակելու, պաշտոնատար անձանց կողմից պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելու, պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական դիրքը չարաշահելու` ծանր հետևանքներ առաջացնելու հանցագործությունների առերևույթ հատկանիշների վերաբերյալ տվյալներ՝ ուսումնասիրության արդյունքներն ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ (առանձնակի արժեք ունեցող առարկաներ հափշտակելը) և 181-րդ հոդվածների (հափշտակությունը, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ) կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու համար»,-ասված է դատախազության տարածած հաղորդագրությունում»։

Տպել
821 դիտում

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան