Երբ տեղի կունենան ավարտական քննությունները, սկսվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտագրումը. ԱՆդրեասյան

ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը այսօր հրավիրված մամուլի ասուլիսում խոսել է հանրակրթության ոլորտի բարեփոխումների ներկա փուլի մասին, ազդարարել ուսուցչի կամավոր ատեստավորման 2022 թվականի հայտերի ընդունման մեկնարկը, անդրադարձել կրթության իրավական նոր կարգավորումներին, 2021-22 ուսումնական տարվա ավարտի նախապատրաստական աշխատանքներին:

Այսօրվանից սկսվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտագրումը.

էլկտրոնային մատյանում արդեն ավելացվել է այն սյունակը, որով ուսուցիչները հնարավորություն են ստանում նշում անել, որ ցանկանում են մասնակցել կամավոր ատեստավորմանը: Անդրեասյանը շեշտել է՝ այս առումով ուսուցիչների համար նախարարության կայքէջում կա ուղեցույց:

«Մեր բոլոր ուսուցիչները կարող են շատ պարզ տեսողական տեսնել, թե գործընթացն ինչպես կարող են անել: Ատեստավորումն իրականացնելուց առնվազն 20 օր առաջ կհրապարակվեն կամավոր ատեստավորման ուղեցույցները: Դրանք ներկայացնելու են թեստերի կառուցվածքը, առաջադրանքներում ընդգրկվող նյութը, ձեւաթղթի լրացման կարգը եւ առաջադրանքների նմուշները: Բուն ատեստավորման գործընթացը նախատեսում ենք, որ կանցկացվի սեպտեմբերին, եւ հոկտեմբերից սկսած՝ նրանց աշխատավարձերը և հավելավճարները կհաշվարկվեն՝ ըստ իրենց ցուցաբերած արդյունքների»,- ասել է փոխնախարարը:

Նա շեշտել է՝ այս տարի կամավոր ատեստավորման համար կարող են դիմել 5-12-րդ դասարաններում դասավանդող բոլոր ուսուցիչները: Ատեստավորումը հիմնականում լինելու է թեստավորման եղանակով, սակայն ֆիզկուլտուրա, ՆԶՊ, երաժշտություն, կերպարվեստ, տեխնոլոգիա առարկները դասավանդող ուսուցիչների թեստավորումը կլինի ոչ թեստային եղանակով, այսինքն՝ գործնական աշխատանքներ, բաց և փակ հարցեր:

Կամավոր ատեստավորում անցած և 70 տոկոսից բարձր բալեր հավաքած ուսուցիչների աշխատավարձի դրույթը կլինի 200 հազար, որին կգումարվի 30-50 տոկոս հավելավճարը:

Երբ է մեկնարկելու առաջին դասարան հաճախող երեխաների համար առցանց հայտագրումը.

Այն կիրականացվի երեք փուլով: Հունիսի 21-ից կբացվի առաջին դասարանների հայտարարագրման կայքը:

«Ծնողներն այս ընթացքում կարող են ստուգել իրենց երեխաների տվյալները, և պիտի խնդրեմ, որ լինեն հետևողական, որովհետև լինում է  այնպես, որ երեխայի տվյալները թվայնացված չեն լինում, պահանջվում է որոշակի ժամանակահատված քաղաքացիական կացության ակտերի գրասենյակների կողմից թվայնացման համար: Դա իրականացվում է 3 օրվա ընթացքում: Ստուգումը կարելի է անել stugum.emis.am կայքի միջոցով: Հայտարարագրումը բաց կլինի առաջնահերթություն ունեցող բոլոր քաղաքացիների համար: Առաջնահերթություն դիտարկվում է նույն դպրոցում սովորող քույր կամ եղբայր ունենալու հանգամանքը, ինչպես նաև տվյալ դպրոցում աշխատող ծնող ունենալու հանգամանքը: Այս փուլով հայտագրումը կիրականացվի 14 օրվա ընթացքում»,- մանրամասնել է Անդրեասյանը:

Նրա խոսքով՝ հուլիսի 6-ից առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը կիրականացվի ընդհանուր հիմունքներով հայերեն ուսուցում իրականացնող հանրակրթական հաստատություններ դիմող բոլոր առաջին դասարանցիների համար: Հուլիսի 12-ից հայտագրման գործընթացին կկարողանան միանալ նաև օտարերկրյա քաղաքացիների, երկքաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների երեխաները, որոնց համար ուսուցման լեզուն կարող է լինել ոչ հայերենը: Սա տարածվում է նաև այն երեխաների վրա, որոնց ծնողներից մեկը ՀՀ քաղաքացի է, մյուսը՝ ոչ:

«Հայտագրման համակարգը չի փակվելու, այն գործում է ողջ ուսումնական տարվա ընթացքում, և մեր երեխաները ամբողջ ուսումնական տարին կարող են ընդգրկվել դպրոցում, ինչպես պահանջում է երեխայի լավագույն շահը»,- հավելել է նա:

Ավարտական և կենտրոնացված քննությունները կանցկացվեն հունիսի 3-ին և հունիսի 6-ին.

Բոլոր հնգօրյա աշխատող հաստատություններում ակնկալվում է, որ  այս տարվա հունիսի 3-ին կանցկացվեն ավարտական և կենտրոնացված քննությունները, իսկ վեցօրյա աշխատանքային շաբաթ ունեցող հաստատություններում դրանք կանցկացվեն հունիսի 6-ին:

«Արդեն իսկ պարզ են չորրորդ դասարանցիների գիտելիքների ստուգման օրերը, մենք նախատեսել ենք մայրենիի և մաթեմատիկայի գրավոր քննությունները անցկացնել հունիսի 10-ին և 13-ին: 9-րդ դասարանի ավարտական քննությունների օրերը նույնպես հայտնի են: Այս տարի մենք ունենք երկու կենտրոնացված քննություն 9-րդ դասարանում՝ «Հայոց լեզու և գրականության» և  «Մաթեմատիկա»: Հայոց լեզվի կենտրոնացված քննությունը կլինի հունիսի 28-ին, մաթեմատիկայի քննությունը՝ հունիսի 30-ին: Ավելացնեմ, որ հունիսի 8-ից սկսվում են նաև մնացած առարկաների քննությունները, որոնք կկազմակերպվեն հենց դպրոցներում»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Փոխնախարարի խոսքով՝ այս տարի 12-րդ դասարանը կավարտի շուրջ 21 հազար շրջանավարտ, 9-րդ դասարանը՝ 34,500-ից ավել աշակերտ:

«Հայոց լեզու և գրականության» առարկայի ավարտական քննությունը հունիսի 8-ին է, «Հայոց պատմություն» առարկայի քննությունը՝ հունիսի 15-ին, «Մաթեմատիկա» առարկայի քննությունը՝ հունիսի 22-ին: Առաջիկայում կհրապարակվեն նաև միասնական քննությունների օրերը, որոնք նախարարությունը լրացուցիչ կիրազեկի:

Տպել
890 դիտում

ՀՀ ՄԻՊ-ն ու ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը Կոռնիձորի Հումանիտար կայանում ծանոթացել են ընթացող աշխատանքին

Կառավարությունը ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 2500 անձի ապահովել է կեցավայրով. Տիգրան Խաչատրյան

Ազատում Կադաստրի կոմիտեում՝ ՀՀ վարչապետի որոշմամբ

Մոբիլիզացվում են մարզերի հյուրանոցներն ու հյուրատները, հումանիտար կենտրոնն աշխատում է 24/7 ռեժիմով (տեսանյութ)

Եվրահանձնաժողովը 5 միլիոն եվրո կտրամադրի ԼՂ-ից բռնի տեղահանված մարդկանց աճող կարիքների բավարարման համար

Ժեստերի լեզվով հաղորդակցվող բռնի տեղահանվածները Գորիսի թատրոնում ստանում են անհրաժեշտ ծառայություններ. նախարարություն

Երբ կկայանա Լատվիա-Հայաստան հանդիպումը, և ինչպես ձեռք բերել խաղի տոմսերը. մանրամասնել է ՀՖՖ-ն

ԵՊՀ-ն հետևողական է բուհի գործունեությանը քաղաքական միջամտության անթույլատրելի դեպքերի բացահայտման հարցում

Պուտինն ու Ռաիսին հեռախոսազրույց են ունեցել. հայտնի է, թե ինչ են քննարկել

Էրդողանը մանրամասնել է, թե ինչ է ասել վերջին հեռախոսազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանին

Հավաքի մասնակիցը նստել է անցնելու փորձ կատարած մեքենայի վրա, ոտքերով և ձեռքերով հարվածել փողոցը բացող տարեց կնոջը. ՔԿ

Եթե Հայաստանը ճանապարհը չբացի, այն անցնելու է Իրանի տարածքով. Էրդողանը՝ «Զանգեզուրի միջանցք»-ի մասին

ԱՄՆ-ն 11.5 մլն դոլարի աջակցություն կցուցաբերի Հայաստանին՝ ԼՂ-ից բռնի տեղահանվածների կարիքների համար. Սամանթա Փաուեր

Պետք է հետևողական լինենք, որ բռնի տեղահանված երեխաները իրացնեն կրթություն ստանալու իրենց իրավունքը. Անդրեասյան

Այս պահին 4-րդ թռիչքն է իրականացվում. ԼՂ առողջապահության նախարարությունը՝ պայթյունից տուժածներին ՀՀ տեղափոխելու մասին

Ընդդիմությունը սկսեց հետաձգել հանրահավաքները. այսօր այն չի կայանա

Դավիթ Սարգսյանը և Ցոլակ Ակոպյանը ձերբակալումից ազատ են արձակվել

Պայթյունի հետևանքով անհետ կորած համարվող քաղաքացիների տվյալների ճշտման համար գործում է հեռախոսահամար

Մի մոռացեք, որ Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է սանձազերծված. Հակոբ Արշակյանը զգուշացնում է

Սամանթա Փաուերը կայցելի Ադրբեջան

ՌԴ-ն միանշանակ գնում է, ինչ գին ենք վճարում դրա դիմաց, ցավալի է, բայց մեր երազանքը մոտ է իրականությանը. Միսկարյան

ԼՂ-ից Հայաստան մուտք գործած մեր հայրենակիցների հոսքը երեկվա դրությամբ շատացել է. Վարդան Սարգսյան

Ովքեր ցանկանում են հեռանալ ԼՂ-ից և վերադառնալ, պետք է տրամադրվի անվտանգ անցում. Միլլեր

Ադրբեջանը հրապարակել է ԼՂ ՊԲ-ից առգրավված զինամթերքի ցանկը

Ռուսաստանի դեսպանը կոչ է արել ԱՄՆ-ին չբորբոքել հակառուսական տրամադրություններ Հայաստանում

ՀՀ տեղափոխվել ցանկացող ԼՂ քաղաքացիները կարող են ցուցակագրվել Ստեփանակերտի «Արմենիա» հյուրանոցում

ԼՂ-ում պայթյունից տուժած 7 քաղաքացի Երևանում է. ԱՆ-ն տեղեկություններ է հայտնել նրանց վիճակի մասին

Ժամը 13:00-ի դրությամբ բերման է ենթարկել բողոքի ակցիայի 66 մասնակից. ՆԳՆ

Ադրբեջանական բանակն ունի գրեթե 200 զոհ. Meydan TV

Փաշինյանն ու Ալիևը պետք է հանդիպեն. ԱՄՆ Պետդեպ

Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը կալանավորվել է

Ոչ մի տեսակի հումանիտար օգնություն չի կարող սփոփել այն տառապանքները, որ մարդիկ տեսել են և որոնց միջով անցնում են. Փաուեր

Մեքենաների գետեր են հոսում Հայաստան՝ իրենց պապենական հողից բռնագաղթված փախստականներով. Մարուքյան (տեսանյութ)

Ճապոնիան կշարունակի հետևել ԼՂ-ում իրավիճակի զարգացմանը, ներառյալ՝ տեղի բնակիչների դրությանը. Յոկո Կամիկավա

Ջերմուկը պատրաստ է ընդունել ԼՂ-ից բռնի տեղահանվողներին. հայտարարություն

Շվեդիան ԼՂ ժողովրդի հումանիտար կարիքները հոգալու համար ավելի քան 1,3 մլն ԱՄՆ դոլար է հատկացրել

Կոռնիձորի հումանիտար կայանում և Գորիսում շուրջօրյա գործում են բուժկետեր, տեղում հերթապահում է շտապ օգնությունը

ԱՄՆ ՄԶԳ-ն պատրաստ է աջակցել ԼՂ-ից տեղահանված անձանց կարիքները հասցեագրելու հարցում. Սամանտա Փաուերը՝ ՀՀ փոխվարչապետին

Ոստիկանությունը ժամը 11:00-ի դրությամբ բերման է ենթարկել բողոքի ակցիայի 56 մասնակցի. ՆԳՆ

ԵՄ-ն, ԱՄՆ-ը և մյուսները չկարողացան ապահովել ԼՂ հայերի անվտանգության երաշխիքները․ Մարուքյան