Դատարանի կալանքի միջնորդության մերժման արդյունքում մեղադրյալը թաքնվել է քննությունից և նոր հանցագործություն կատարել

Արձանագրվել է կալանավորման ակնառու հիմքերի և պայմանների առկայությամբ դատարանի կողմից այդ խափանման միջոցի կիրառման միջնորդությունն անհիմն և անհամաչափ կերպով մերժելու և դրա պատճառով մեղադրյալի ազատության մեջ մնալու արդյունքում կոնկրետ հանցավոր հետևանքների առաջացման հերթական դեպքը:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ դատախազությունը:

2016-2018թթ. ընթացքում Շիրակի մարզի Արթիկ քաղաքի և Արևաշատ գյուղի բնակիչների կողմից տրված հաղորդումների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին (շահագործման վիճակում գտնվող անձի ծառայությունից օգտվելը), 2-րդ (որը կատարվել է ակնհայտ անչափահասի նկատմամբ), 6-րդ կետերի (ակնհայտ հղի կնոջ նկատմամբ) հատկանիշներով հարուցված քրեական գործերի՝ մեկ վարույթում իրականացված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Արագածոտնի մարզի Գեղադիր գյուղի նախկին բնակիչ, հետագայում ՌԴ-ում հաստատված և այնտեղ գործունեություն ծավալած Կ. Գ,-ն ՀՀ-ում բնակվող եղբոր օգնությամբ ՀՀ 6 քաղաքացիների շահագործման նպատակով հավաքագրել է Հայաստանում, տեղափոխել ՌԴ և այնտեղ ենթարկել աշխատանքային շահագործման՝ թրաֆիքինգի: Այդ անձանցից մեկի դեպքում գործողությունները զուգորդվել են նրա կյանքի համար վտանգավոր բռնություն կիրառելու սպառնալիքով:

Վերոնշյալ արարքները կատարելու համար 2021թ. դեկտեմբերի 6-ին որոշում է կայացվել  Կ. Գ-ին ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին (շահագործման վիճակում գտնվող անձի ծառայությունից օգտվելը), 4-րդ (բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով) և 6-րդ (հղի կնոջ նկատմամբ) կետերով որպես մեղադրյալ ներգրավելու մասին:  

Ոստիկանությունից ստացված նյութերի ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ դեռևս 2021թ. հուլիսի 7-ին հանցավոր այդ արարքներից տուժած քաղաքացիներից մեկը դիմել է ՀՀ ոստիկանություն՝ հայտնելով, որ իրեն հանդիպել է Կ. Գ-ի եղբայրը և առաջարկել վճարել Կ. Գ-ի կողմից իրեն չվճարված պարտքի՝ 180.000 ՌԴ ռուբլի գումարը՝ պայմանով, որ ինքը պետք է հրաժարվի իր բողոքից, ինչին ինքը չի համաձայնվել: Վերոնշյալը քաղաքացին վերահաստատել է 08.12.2021թ. որպես տուժող տված ցուցմունքով:

Քրեական գործում առկա են նաև տվյալներ այն մասին, որ մեղադրյալը, տեղեկանալով ՀՀ-ում իր դեմ հաղորդում ներկայացվելու մասին, հաղորդում տված անձի՝ իր մոտ ՌԴ-ում գտնվող 2 հարազատներին ստիպել է  նոտարական վավերացմամբ փոխառության պայմանագիր կնքել իր հետ՝ հորինված 500.000 ՌԴ ռուբլի պարտքով տրամադրելու վերաբերյալ՝ խոստանալով այն պատռել Հայաստանում իրավապահ մարմիններին ներկայացված բողոքից հրաժարվելու դեպքում: Բացի այդ, նրա պահանջով այդ անձինք, բռնության ենթարկվելու մտավախությունից ելնելով, գրել են ստացականներ՝ աշխատավարձներն ամբողջությամբ ստանալու վերաբերյալ: Այսինք քրեական գործով արդեն իսկ առկա են եղել փաստական տվյալներ՝ մեղադրյալի կողմից տուժողների, վկաների վրա անօրինական ազդեցության գործադրման մասին:  

2021թ. դեկտեմբերի 9-ին վարույթն իրականացնող քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ մեղադրյալ Կ. Գ.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ: Սակայն դատարանի 2021թ. դեկտեմբերի 10-ի որոշմամբ այն մերժվել է:

Նույն օրը մեղադրյալ Կ. Գ.-ի  նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը։

ՀՀ վերաքննիչ դատարանը հետագայում որոշմամբ մերժել է այդ ակտի դեմ դատախազի բերած վերաքննիչ բողոքը, ինչի դեմ  ներկայացվել է վճռաբեկ բողոք, որն ընթացքի մեջ է:

Առաջին ատյանի դատարանը կալանքի միջնորդությունը մերժել է այն ամենահիմնական պատճառաբանությամբ, որ քննությանը խոչընդոտելու, մեղադրյալի ազատության մեջ գտնվելու դեպքում քրեական օրենքով չթույլատրված արարք կատարելու հնարավորության վերաբերյալ քննիչի  հետևությունները զուտ ենթադրություններ են, փաստարկված չեն քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալներով:

ՀՀ վերաքննիչ դատարանը, մերժելով դատախազության բողոքը և անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի որոշումը, արձանագրել է, որ վերջինիս եզրահանգումներն իրավաչափ են և կայացվել է օրինական և պատճառաբանված որոշում։

Ըստ էության, դատարաններն անտեսել են այն, որ Կ. Գ.-ին մեղսագրվել է անձի ազատության դեմ ուղղված առանձնապես ծանր հանցագործություն, որի համար պատիժ է նախատեսված ազատազրկման ձևով՝ 7-ից 12 տարի ժամկետով: Հաշվի չեն առել նաև հանցագործության կատարման եղանակը, մեղադրյալի՝ ազատության մեջ հայտնվելով անձամբ կամ այլոց, այդ թվում եղբորն օգտագործելով դեպքին մասնակից մյուս անձանց, ինչպես նաև ականատես վկաների նկատմամբ անօրինական ազդեցություն գործադրելու՝ միջնորդությամբ ներկայացված վերոնշյալ առավել քան խոսուն փաստական տվյալները: Անտեսվել է նաև այն իրողությունը, որ մեղադրյալը հանդիսանում է ՌԴ քաղաքացի, այնտեղ ծավալում է տնտեսական գործունեություն և ազատության մեջ գտնվելով, ՌԴ-ում օգտագործելով իր կապերը, կարող է թաքնվել քննությունից, խուսափել  քրեական պատասխանատվությունից:

Արդյունքում իրականացված օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում Կ.Գ.-ին հնարավոր չի եղել հայտնաբերել, և 29.03.2022թ. որոշում է կայացվել հետախուզում հայտարարելու մասին և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է։ Հետագայում պարզվել է, որ մեղադրյալն ապօրինի լքել է ՀՀ պետական սահմանը և 2022թ. ապրիլի 18-ին հայտնաբերվել է ՌԴ-ում և վերցվել արգելանքի։

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդություն է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարին՝ խափանման միջոց կալանքի վերաբերյալ առաջին միջնորդությունը մերժելու վերաբերյալ որոշումը կայացրած Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորին, օրենքով նախատեսված լիազորություններ իրականացնելիս թույլ տված նյութական և դատավարական օրենքի կոպիտ խախտումներ կատարելու հիմքով, կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով իրավասու մարմնին դիմելու համար:

Տպել
1794 դիտում

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան