Քննարկում «Կրթության հասանելիության և մատչելիության հիմնախնդիրները ՀՀ սահմանամերձ համայնքների դպրոցներում» թեմայով

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակությունը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ այսօր կազմակերպել էր կլոր սեղան-քննարկում՝ «Կրթության հասանելիության և մատչելիության հիմնախնդիրները ՀՀ սահմանամերձ համայնքների դպրոցներում» թեմայով:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից:

Քննարկմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, Հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը, ԿԳՄՍՆ-ի, Սյունիքի, Գեղարքունիքի, Տավուշի, Վայոց ձորի և Արարատի մարզպետարանների, ինչպես նաև տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ներկայում տարբեր կազմակերպություններ ցանկանում են աջակցել հատկապես սահմանամերձ համայնքների դպրոցներին՝ պայմանների բարելավման և կարողությունների զարգացման գործում, սակայն երբեմն այդ ծրագրերը համակարգված չեն և մեկը մյուսին խանգարում են, ինչպես նաև համադրված չեն պետական քաղաքականության հետ:

«Ակնհայտ է, որ մեկ միասնական հարթակի ձևավորման խնդիր ունենք, որը թե՛ իրազեկման նպատակ կունենա՝ նախատեսվելիք ծրագրերի մասով, և թե՛ առկա բացերի բացահայտման՝ առկա ռեսուրսների համակարգման առումով»,- նշել է փոխնախարարը՝ ներկայացնելով ՀՀ կառավարության՝ հանրակրթական դպրոցների հիմնանորոգման և բարելավման համալիր ծրագիրը:

Նա շեշտել է, որ Կառավարության ծրագրում կան սահմանված հստակ թիրախներ՝ ուղղված դպրոցների և մանկապարտեզների ենթակառուցվածքների բարելավմանը, և այդ համատեքստում ներկայացրել «300 դպրոց, 500 մանկապարտեզ» խորագրով կապիտալ բնույթի մեծածավալ ծրագիրը:

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ նախորդ տարի մեկնարկած և Կապան խոշորացված համայնքի գյուղական բնակավայրերի համար նախատեսված մոդելը որակյալ կրթության ապահովման և կրթական հասանելի ծառայությունների կազմակերպման ամբողջությամբ նոր մոտեցում է, որի տրամաբանությամբ էլ ամբողջ երկրում կկազմվի կրթական ծառայությունների քարտեզը:

Ըստ նախարարի տեղակալի՝ Սյունիքի 31 գյուղական բնակավայրերում իրականացվել է տվյալների մանրամասն վերլուծություն՝ երեխաների թիվ, շենքային պայմաններ, գործող կրթական ծառայություններ, ճանապարհների վիճակ և այլն, որի արդյունքում կազմվել է 13 կրթահամալիր ունենալու ծրագիրը:

Նրա խոսքով՝ այդ կրթահամալիրները կտրամադրեն կրթական ամբողջական ծառայություններ՝ նախադպրոցական, դպրոցական, արտադպրոցական, ինչպես նաև մեծահասակների համար կապահովեն ոչ ֆորմալ կրթական միջավայր՝ վերածվելով համայնքային կենտրոնների: Ժաննա Անդրեասյանը փաստել է՝ գծվել են առանձին երթուղիներ՝ շրջակա բնակավայրերի երեխաներին սպասարկելու համար, կազմվել է առանձին տրանսպորտային միջոցների ձեռքբերման ծրագիր՝ երեխաների անվտանգ տեղափոխման համար, կարևորվել է միջհամայնքային ճանապարհների խնդիրը և այլն:

«Այս ամենը թույլ կտա ունենալ մի ամբողջական միջավայր, որտեղ խոշորացված համայնքի բոլոր երեխաները որակյալ կրթության հնարավորություն կստանան, կապահովվի ոչ ֆորմալ կրթական միջավայր, որտեղ երեխաները կարող են զարգացնել իրենց կարողությունները, ինչպես նաև նոր հնարավորություններ կբացվեն համայնքի համար: Այսինքն՝ այս ծրագիրն ուղղված է ոչ միայն ենթակառուցվածքների բարելավմանը, այլև կրթական բոլոր բաղադրիչների ամբողջության ապահովմանը»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ Սյունքի մարզի համար տեղորոշման մասով այն արդեն ավարտվել է. նախատեսվում է ներդնել մյուս մարզերում:

Հետևաբար, փոխնախարարը կարևորել է գործընկերների հետ համակարգված աշխատանքը, որպեսզի ներդրված ռեսուրսներն ավելի արդյունավետ, թիրախային և հասցեական լինեն: Նա առաջարկել է գործընկերների հետ ստեղծել մեկ միասնական տեղեկատվական շտեմարան, որտեղ նկարագրված կլինեն տվյալ տարածաշրջանում իրականացվող նմանօրինակ ծրագրերը, որոնք պարբերաբար կթարմացվեն:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության կրթության հասանելիության ծրագրի ղեկավար Մանուկ Խաչատրյանը ներկայացրել է սահմանամերձ դպրոցներում կրթության հասանելիության/մատչելիության՝ ԿԽՄԿ գնահատման ամփոփ արդյունքները: Նրա խոսքով՝ գնահատման նպատակն էր պարզել, թե ինչ հետևանքներ են թողել հակամարտությունները կրթության հասանելիության վրա: Գնահատման շրջանակում 55 դպրոցում իրականացվել են ֆոկուս խմբային քննարկումներ և հարցազրույցներ՝ տնօրենների, ուսուցիչների, ծնողների, համայնքի ղեկավարների և այլ անձանց հետ:

Արդյունքում վեր են հանվել մի շարք կարիքներ, մասնավորապես՝ կրթական հաստատությունների տեսանելիությունը մարտական դիրքերից, պատրաստվածությունն արտակարգ իրավիճակներին, ուսուցիչների, ՏՏ սարքավորումների պակասը և համացանցային թույլ կապը, ինչպես նաև ֆիզիկական անբավարար ենթակառուցվածքները, սանիտարահիգիենիկ պայմանները և այլն: Մանուկ Խաչատրյանը ներկայացրել է նաև 2021-2022 թթ. ԿԽՄԿ-ի իրականացրած ծրագրերը՝ վերհանված կարիքների ուղղությամբ:

Հիմնական զեկույցներից հետո քննարկման մասնակիցները ներկայացրել են ՀՀ սահմանամերձ դպրոցների ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված տարբեր կազմակերպությունների իրականացրած և պլանավորած նախագծերը: Այնուհետև ծավալվել է քննարկում՝ միջամտությունների կենտրոնացված համակարգման և համատեղ ծրագրերի իրականացման ուղիների շուրջ: Հանդիպման ավարտին քննարկման մասնակիցները նախանշել են հետագա քայլերը:

Տպել
856 դիտում

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», բայց դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են