Մի շարք ՍՊԸ-ներում օգտագործվող կշեռքների վրա հայտնաբերվել են ստուգաչափման վերաբերյալ կեղծ դրոշմապիտակներ

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների արդյունքում Երևան քաղաքի տարբեր հասցեներում գործող մի շարք ՍՊԸ-ներում և Ա/Ձ-ում օգտագործվող չափիչ սարքերի (կշեռքների) վրա հայտնաբերվել էին ստուգաչափման վերաբերյալ կեղծ դրոշմապիտակներ:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ դատախազությունից:

Դեպքի առթիվ 2019թ. օգոստոսի 1-ին ՀՀ քրեական օրենսգրքի 208-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ակցիզային դրոշմանիշեր և (կամ) դրոշմապիտակներ կեղծելը կամ իրացնելը) հարուցված քրեական գործի քննությամբ փաստվել է, որ, չնայած հարուցման պահին նշված ընկերությունների և Ա/Ձ-ի կշեռքները դրոշմակնքվել են «Չափագիտական ազգային ինստիտուտ» ՓԲԸ աշխատակիցների կողմից, սակայն մինչ այդ պահը ստուգաչափման և դրոշմակնքման հայտեր ընկերությունները և Ա/Ձ-ն ներկայացրած չեն եղել:

«Չափագիտական ազգային ինստիտուտ» ՓԲԸ նախկին տեսուչն իրեն մեղավոր է ճանաչել կատարվածում և չի առարկել իր նկատմամբ ոչ արդարացնող՝ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով քրեական հետապնդում չիրականացնելուն, ինչը հաշվի առնելով՝ քրեական գործի վարույթը կարճվել է: Նշված տեսուչն ազատվել է աշխատանքից:

Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազությունում նշված քրեական գործի նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ հանցավոր խախտումների համար նպաստավոր պայմաններ են ստեղծել մի շարք հանգամանքներ:

Մասնավորապես՝ պարզվել է, որ մինչև 2018թ. «Չափագիտական ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ում գործել են անհատականացման նվազագույն հնարավորություն չտվող, անգամ բովանդակության մեջ տարեթիվ չպարունակող դրոշմակնիքներ, չօգտագործված և ոչնչացման ենթակա դրոշմակնիքները ժամանակին չեն ոչնչացվել: Այս հանգամանքները հնարավորություն են տվել դրանք ապօրինի շրջանառել մինչև տարեթվերով անհատականացնելը և առանց պատշաճ վերահսկողություն ենթադրող հաշվառման: Դրանց ապօրինի շրջանառությունը շարունակվել է նաև տարեթվերով անհատականացնելու ընթացակարգի կիրառումից հետո, քանի որ քննության առարկա վերոնշյալ դեպքերում փակցված են եղել տարեթվով անհատականացված դրոշմակնիքներ, սակայն դրանք փակցվել են առանց համապատասխան սպառողի կողմից հայտ ներկայացնելու:

Բացի այդ, «Չափագիտական ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի կողմից առնվազն Երևան քաղաքում սպասարկում իրականացնող տեսուչների միջև չկա հստակ աշխատանքի բաժանում՝ ըստ քաղաքի վարչատարածքային տարանջատման: Այդ պայմաններում կոնկրետ տեղերի չափիչ սարքերի ստուգաչափման, հետևաբար նաև դրանց համար պատասխանատվություն կրող, հնարավոր իրավախախտումների հայտնաբերման դեպքում դրանք կատարած տեսուչի անհատականացումը, հայտնաբերումը դառնում է խնդրահարույց:

Վերոնշյալին գումարվում է նաև այն, որ «Չափագիտական ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ն համալրված չէ սպառողների հայտերի, դրանց հիման վրա կատարված ստուգումների և դրոշմակնքումների, արձանագրված խախտումների և դրանց շտկման համար անհրաժեշտ թվային էլեկտրոնային այնպիսի համակարգով, որը հնարավորություն կտա առանց բարդության վերահսկել ահռելի ծավալ ենթադրող շուկան և այդ ծավալի շրջանակներում բացառել հիմնարկի տեսուչի և սպառողի միջև սարքերի ստուգաչափման հետ կապված ապօրինի գործողությունների կատարմանը միտված հարաբերությունները:

Հաշվի առնելով հանցագործության համար նպաստավոր պայմաններ ստեղծող նշված խնդիրները վերացնելու կարևորությունը՝ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազը միջնորդագիր է հասցեագրել ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ի տնօրենին:

Միջնորդագրով անհրաժեշտ է համարվել «Չափագիտական ազգային ինստիտուտ»-ի տեսուչների աշխատանքի արդյունավետության և վերահսկելիության մակարդակը բարձրացնելու, ստուգաչափումների և դրոշմակնքումների գործընթացն առավել կանոնակարգված դարձնելու համար տեսուչների միջև աշխատանքի բաժանումը կատարել այլ առաջին հերթին ըստ վարչատարածքային բաժանումների:

Անհրաժեշտ է համարվել նաև սպառողների հայտերի, դրանց հիման վրա կատարված ստուգումների և դրոշմակնքումների, արձանագրված խախտումների, դրանց շտկման թվային համակարգի ներդրման ուղղությամբ գործուն միջոցների ձեռնարկումը՝ հետագայում պատասխանատու աշխատակիցների, սպառողների վարքագծի վրա զսպողական ազդեցություն ունենալու, կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու, իսկ հանցագործությունների արձանագրման դեպքում դրանց բացահայտումն առավել դյուրին դարձնելու նպատակով:

Տպել
977 դիտում

Միմյանց բախվելուց հետո ավտոմեքենաները հրդեհվել են՝ վերածվելով մոխրակույտի. խոշոր վթար Գյումրիում (լուսանկարներ)

Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը

Քաղաքացիների իրավունքների ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականցվում․ ՄԻՊ-ը՝ Տավուշի դեպքերի մասին

Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ են նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար. ՀՀ նախագահ

Ոճրագործությունների չդատապարտումը հանգեցնում է ավելի բացասական երևույթների, ինչպես ԼՂ բնակիչների տեղահանումն էր․ ՀՀ ՄԻՊ

Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը

Եվրոպական խորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ

Ադրբեջանի և Հայաստանի կողմից առանց արտաքին միջամտության համաձայնության հասնելը չափազանց կարևոր է. Հուլուսի Քըլըչ

Արդեն ունենալով անկախ պետություն՝ պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Ավինյանի ուղերձը

Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը միասին ապագա կառուցելն է. Էրդողանը 1915-ի իրողությունը ժխտող ուղերձ է հղել

Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր

Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն

Ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Ֆրանսիայի դեսպան

Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. Անահիտ Մանասյանի ուղերձը

21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ

Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

Հայաստանի ինքնիշխան իրավունքն է ՀԱՊԿ-ից դուրս գալը. Թասմագամբետով

Նիկոլ Փաշինյանն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել 1,5 միլիոն հայերի հիշատակին (լուսանկարներ)

Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (լուսանկարներ)

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ դրություն հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)