Ինձ ծնող ահազանգեց, որ իր երեխային դպրոց չեն թողնում․ Չեխովի դպրոցում լարված է, տնօրենի մրցույթը կրկին չկայացավ

Երեւանի Չեխովի անվան դպրոցում կրկին խառը իրադրություն է։ Ներսում մինչեւ տնօրենի ընտրության մրցույթն էր իրականացվում, դրսում բողոքի ցույցեր էին, եւ աղմուկ էր տիրում՝ տվյալ դպրոցում սովորող աշակերտների եւ նրանց ծնողների մասնակցությամբ։

Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանին ծնողներից մեկն է ահազանգել և ասել, որ իր երեխային դպրոց չեն թողնում։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում հայտնեց Խաչատրյանը։

«Ես եկա տեսա, որ պահակը փակել էր, երեխաները դուռն էին ծեծում, որ իրենց ներս թողնեն»,- նշեց Խաչատրյանը:

Ծնողները Անի Խաչատրյանին խնդրեցին՝ որպես ավագանու անդամ բարձրաձայնել խնդիրն ու հարցին հետամուտ լինել, քանի որ, ինչպես ծնողներն են փաստում, գրեթե երկու ամիս է՝ դպրոցում ուսումնական պրոցեսը կաթվածահար է։

Դիտարկմանը՝ Երեւանի քաղաքապետարանի նշանակած տնօրենի պաշտոնակատարը մանկավարժական կրթություն չունի, հաշվապահ է, չի տիրապետում երեխաների հետ շփման եւ կրթման մեթոդաբանությանը, Խաչատրյանը նկատեց՝ պարտադիր չէ, որ դպրոցի տնօրենն ունենա մանկավարժական կրթություն: «Իմ երեխան սովորում է Պուշկինի անվան դպրոցում, եւ ես տեղյակ էլ չեմ՝ այդ դպրոցի տնօրենի կրթությունը մանկավարժի՞ է, թե՞ այլ»,- նկատեց ավագանու անդամը:

Դպրոցի տնօրենի պաշտոնակատար Դիանա Մինասյանն էլ լրագրողներին ներկայացրեց ընտրության արդյունքները։ Քրիստինե Մելքոնյանը ստացել է 4 ձայն, Անժելա Կարապետյանը՝ 1 ձայն, եւ ինքը՝ 4 ձայն: «Արդյունքում նորից պետք է մրցույթ հայտարարվի: Թե ե՞րբ, խորհուրդն է որոշում, ես այդ հարցով ոչինչ չեմ կարող ասել»,- ասաց նա:

Հարցին՝ ինչո՞ւ են փակվել դպրոցի դարպասներն ու դռները, Մինասյանը պատասխանեց, որ արվել է դասապրոցեսը չխանգարելու եւ նրանց անվտանգությունն ապահովելու համար. «Անվտանգության աշխատողները ասացին, որ կողպել էին դուռը, որովհետեւ իրենց հրում, հայհոյում են: Ինձնից նման հրահանգ չի եղել»:

Հիշեցնեք՝ այսօր՝ Երեւանի Չեխովի դպրոցում տեղի է ունեցել տնօրենի ընտրություն: Հիշեցնենք նաեւ, որ ապրիլի 1-ին եւս Երևանի Չեխովի անվան N 55 դպրոցի ուսուցիչները, աշակերտները եւ նրանց ծնողները բողոքի ակցիա էին իրականացրել նախ, դպրոցի մոտ, ապա՝ Երեւանի քաղաքապետարանի դիմաց։ Նրանք վրդովված են, որ տնօրենի պարտականությունները կատարում է Դիանա Մինասյանը, որն էլ արդեն երրորդ անգամ է մասնակցում տնօրենի ընտրության մրցույթին, սակայն չի հաղթում։

Չեխովի դպրոցում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ Երևանի քաղաքապետարանը ևս հանդես էր եկել պարզաբանմամբ:

Տպել
1863 դիտում

Պաշտոնական Անկարան խեղաթյուրելով պատմական փաստերը ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա

Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տղաները այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն

Մի քանի լայքի համար 7-8 տարեկան երեխայի մոտ ոհմակի նման հարձակվողներ, մի՞թե դուք եք սգացողը, բարոյականը. Հակոբյան

Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախավորողները զերծ են ամեն տեսակ սրբություններից. Չախոյան

Նոյեմբերյանում տեղի ունեցած բախումների և ԵԿՄ մեքենայով միջադեպի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել. կա 5 ձերբակալված

Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ

Աննա Հակոբյանի Ծիծեռնակաբերդ այցի ժամանակ «Ազգային ժողովրդական բևեռի» անդամները սանձարձակ վարք են դրսևորել

Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ

Քանի մարդ է ձերբակալվել Բագրատաշենի մոտ ցուցարարների ու ոստիկանների միջև բախման ընթացքում

Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են

Շոյգուի տեղեկալը կալանավորվել և ուղարկվել է քննչական մեկուսարան. ինչով է նա հայտնի և ինչում է մեղադրվում

Անդադար աշխատել եմ՝ հասնելու նրան, որ պարոն Ալիևի հանդեպ գործողություններ և պատժամիջոցներ կիրառվեն. ֆրանսիացի պատգամավոր

Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

Հայոց ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր

Մեր ազգը ենթարկվեց զանգվածային կոտորածների, ցավոք, սա չի դադարում լինել առօրյա մարտահրավերներից մեկը. Ալեն Սիմոնյան

ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Միմյանց բախվելուց հետո ավտոմեքենաները հրդեհվել են՝ վերածվելով մոխրակույտի. խոշոր վթար Գյումրիում (լուսանկարներ)

Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը

Քաղաքացիների իրավունքների ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականցվում․ ՄԻՊ-ը՝ Տավուշի դեպքերի մասին

Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ են նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար. ՀՀ նախագահ

Ոճրագործությունների չդատապարտումը հանգեցնում է ավելի բացասական երևույթների, ինչպես ԼՂ բնակիչների տեղահանումն էր․ ՀՀ ՄԻՊ

Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը

Եվրոպական խորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ

Ադրբեջանի և Հայաստանի կողմից առանց արտաքին միջամտության համաձայնության հասնելը չափազանց կարևոր է. Հուլուսի Քըլըչ

Արդեն ունենալով անկախ պետություն՝ պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Ավինյանի ուղերձը