Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԻՆ աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Արմեն Փամբուխչյանին (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Արմեն Փամբուխչյանին:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից:

Վարչապետը հաջողություններ է մաղթել պարոն Փամբուխչյանին կարևոր աշխատանքում և հույս հայտնել, որ նրա պաշտոնավարման արդյունքում Արտակարգ իրավիճակների նախարարության արդյունավետության աստիճանը կբարձրանա:

«Սովորաբար նման դեպքերում մենք նոր նախարարին նշանակում ենք, հին նախարարին ճանապարհում, շնորհակալություն հայտնում կատարված աշխատանքի համար: Գիտեք, որ այս պարագայում մենք մի փոքր այլ, անսովոր կամ նույնիսկ աննախադեպ իրավիճակ ունենք: Եվ ես պիտի ուղիղ ու անկեղծ ձեզ ասեմ, որ չափազանց ցավում եմ իրադարձությունների նման զարգացման համար: Ե՛վ մարդկայնորեն, և՛ բարոյական, և՛ քաղաքական առումով տեղի ունեցածն անձամբ ինձ համար շատ ցավալի իրադարձություն է: Գիտեք, որ 44-օրյա պատերազմից հետո, ես առաջարկել եմ պարոն Փիլոյանին Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնը, վստահել եմ այդ պաշտոնը, և մենք այս ընթացքում աշխատել ենք ու ունեցել փոխադարձ հարգալից վերաբերմունք: Բայց կարծում եմ՝ պետք է հստակ արձանագրենք, որ Հայաստանի Հանրապետությունում ի վերջո օրենքի գերակայությունը միայն վերնագիր պիտի չլինի, օրենքի առաջ բոլորի հավասարությունը միայն վերնագիր պիտի չլինի, և ի վերջո այդպես է և այդպես էր նաև այս իրադարձություններից առաջ: Հույս ունեմ, որ բոլորս այս ուղերձը շատ հստակ և ուղիղ ենք ընկալում»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ հասկանալի է, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում ոչ մի տեղ բարեկեցության շատ բարձր մակարդակ չկա: «Առավել ևս՝ մենք մի երկիր ենք, որն ունի աղքատության, սոցիալական բարդությունների խնդիրներ և ընդհանրապես՝ անվտանգային սուր մարտահրավերներ: Մենք պետք է հասկանանք, որ մեզնից յուրաքանչյուրից պահանջվում է շատ մեծ ջանքեր գործադրել, այո, նաև անցնել շատ մեծ զրկանքների ճանապարհով, որպեսզի կարողանանք մեր երկրի առաջ ծառացած մարտահրավերները լուծել, պետական կառավարման համակարգում առկա խնդիրները լուծել, վերջինիս արդյունավետությունը բարձրացնել, և ի վերջո՝ մեր ծառայությունը մեր ժողովրդի առաջ ավելի ու ավելի արդյունավետ դարձնել: Կարծում եմ, որ այսօրվա հիմնական ուղերձը սա պիտի լինի:

Պարոն Փամբուխչյան, և՛ Ձեզ, և՛ նախարարության ամբողջ աշխատակազմին ուզում եմ հաջողություն մաղթել: Եվ նաև ցանկանում եմ ասել, որ այնուամենայնիվ օրենքի գերակայությունից խոսում ենք, եկեք անմեղության կանխավարկածի մասին չմոռանանք, որովհետև Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն, ցանկացած մարդ անմեղ է, քանի դեռ նրա մեղավորությունը չի հաստատվել օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Այս կանխավարկածով էլ առաջնորդվենք»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Արմեն Փամբուխչյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ մեծ վստահության համար և հավաստիացրել, որ ջանք ու եռանդ չի խնայելու՝ արդարացնելու նրա և հասարակության սպասումները: «Ես այս նախարարությունում նորեկ չեմ, ամբողջ ծավալով տիրապետում եմ աշխատանքներին և առաջնահերթություններին: Ձեր թույլտվությամբ ուզում եմ նշել, որ իմ պաշտոնավարման ընթացքում առաջնորդվելու եմ կառավարության և քաղաքական թիմի որդեգրած օրակարգով ու արժեքներով»,- նշել է Արտակարգ իրավիճակների նորանշանակ նախարարը:

Տպել
1130 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին