Հաշվի առեք մեր մեծ ավանդը. մանկավարժ վետերանները խնդրանքով դիմում են Երևանի քաղաքապետին

Երեւանի «Մանկավարժ վետերաններ» hասարակական կազմակերպության անդամները դիմել են «Հայկական ժամանակ»-ի խմբագրություն եւ հայտնել, որ զրկվել են իրենց ՀԿ-ին ամեն տարի հատկացվող վեց հարյուր հազար դրամ գումարից: Ըստ նրանց՝ ՀԿ-ն մինչեւ անցյալ տարի յուրաքանչյուր ամիս ստացել է 50 հազար դրամ գումար:

Բանն այն է, որ ամեն տարի Երեւանի քաղաքապետարանը «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով նախատեսված գումարներից որպես աջակցություն տալիս էր կազմակերպությանը՝ պահպանման ծախսերի փոխհատուցմանն աջակցելու նպատակով՝ լիազորելով կնքել նվիրատվության պայմանագիր:

Սակայն ՀԿ-ի նախագահի տեղակալ Աշոտ Ղուկասյանի փոխանցմամբ՝ այս տարի պայմանագիր չի կնքվել, իսկ երբ դիմել են քաղաքապետարան՝ պատճառն իմանալու համար, պահանջել են տարածքի հատկացման մասին փաստաթղթային ապացույց: 

Շուրջ 19 տարի է՝ «Մանկավարժ վետերաններ» ՀԿ-ն հանգրվանում է Իսրայելյան 37 հասցեի առաջին հարկում: Եվ ինչպես Ղուկասյանն է հայտնում, այսքան ժամանակ դեռ չի եղել դեպք, որ իրենցից որեւէ փաստաթուղթ կամ ապացույց պահանջեն:

80 հոգանոց մանկավարժ վետերանները, որտեղ 63-99 տարեկան անձինք են, շաբաթական 2-3 անգամ հավաքվում են ՀԿ-ին հատկացված տարածքում, զրուցում, պատմություններ պատմում, միջոցառումներ անում, մանկավարժական թեմաներով զեկուցումներ կարդում՝ փորձելով իրենց ժամանցը կազմակերպել օգտակար:

Աշոտ Ղուկասյանի խոսքով՝ սկզբում, երբ նոր են եղել խոսակցությունները, որ բացի ֆինանսական աջակցությունը կտրելուց, վտանգ կա այդ տարածքից զրկվելու, դիմել են Երեւանի Կենտրոն վարչական շրջան, 2018 թվականին ստացել պատասխան, որում ասվում է՝ Իսրայելյան 37 հասցեի առաջին հարկի մեկ հատվածն օգտագործման նպատակով 2003 թվականին հատկացվել է Երեւանի «Մանկավարժ վետերաններ» ՀԿ-ին:

«Այդ գումարը մեզ շատ է օգնում, հիմնարկի հեռախոսի գումարը (5000 դրամ) ենք տալիս ամեն ամիս, լույսի գումարը, երբեմն մեր անապահովներին ենք օգնություն տրամադրում այդ գումարից, տոներն ենք նշում: Շաբաթական երկու անգամ հավաքվում ենք, ուրախալի պատմություններ պատմում, քննարկումներ անում մանկավարժական թեմաներով, միջոցառումներ ենք կազմակերպում, զեկուցումներ եւ այլն»,- իրենց առօրյայի մասին է պատմում Աշոտ Ղուկասյանը:

2021 թվականի դեկտեմբերից, երբ արդեն ի հայտ են եկել վերոնշյալ խնդիրները, ՀԿ-ի անդամները նամակով դիմել են Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին, ընդունելություն խնդրել, սակայն մինչ օրս դեռ չեն կարողացել հանդիպել քաղաքապետի հետ. «Նախկինում ամիսը մեկ անգամ ընդունելություն էին անում, բայց այժմ չեն անում, կուզենայինք, որ այդ պրակտիկան վերականգնվեր»:

Նրանց փոխանցմամբ՝ դրանից հետո նամակով դիմել են քաղաքապետարան, սակայն իրենց նամակը հասցեագրվել է Կենտրոն վարչական շրջանին, եւ, ի զարմանս մանկավարժ վետերանների, պատասխանել են, որ դիմեն քաղաքապետարան:

Այս տարի նրանց հետ պայմանագիր չեն կնքում՝ պահանջելով վերոնշյալ տեղեկանքը: Իսկ տեղեկատվությունը տրամադրելու համար նշվում է, որ կարող են դիմել Հայաստանի ազգային արխիվ: Ղուկասյանի փոխանցմամբ՝ դիմել են Արխիվ, սակայն այնտեղից էլ բանավոր պատասխանել են, որ չեն կարողանում գտնել այդ փաստաթղթերը, քանի որ դրանք թվայնացված չեն:

«Կարողանո՞ւմ են գտնել, թե՞ ոչ, դա մի կողմն է, բայց առանց թույլտվության ու ինքնագլուխ կարո՞ղ էր, ըստ ձեզ, 19 տարի մի կազմակերպություն գործել»,- հարցադրում է անում ՀԿ տնօրենի տեղակալը:

Դեռեւս 2021 թվականի դեկտեմբերի 24-ից ՀԿ-ի նախագահ Լիլիա Պետրոսյանին ուղարկված պատասխան նամակով Երեւանի քաղաքապետարանից հայտնել են, որ ՀԿ-ին ֆինանսական աջակցություն հատկացնելու հարցն այժմ քննարկման փուլում է, արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացնեն: Ավելի ուշ՝ փետրվարին, ՀԿ անդամների նամակին եւս նույն պատասխանն է տրվել: Մի քանի օր առաջ էլ արդեն ասել են, որ մինչեւ չներկայացնեն թույլտվության փաստաթուղթը, նոր պայմանագիր կազմել հնարավոր չի լինի:

«Կարծում ենք՝ դա այնքան էլ մեծ գումար չէ, ուստի խնդրում ենք վերականգնել: Մեր ՀԿ-ի մանկավարժները արժանի են այդ նվազագույն գնահատանքին: Խնդրում ենք հաշվի առնել այն մեծ ավանդը, որ ներդրել ենք մատաղ սերնդի կրթման ու դաստիարակման գործում: Իսկ եթե այս հարցին որեւէ լուծում չտրվի, մենք կհասկանանք, որ պիտանի չենք այլեւս այս երկրում ոչնչով, ու անիմաստ բեռ են երբեմնի ամենակարեւոր աշխատանքն իրականացրած մանկավարժները»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում գանգատվում են մանկավարժ վետերանները: Նրանք խնդրում են, որ քաղաքապետի հետ հանդիպում կազմակերպվի. վստահ են՝ եթե Հրաչյա Սարգսյանն իրենց ընդունի, հարցը լուծում կստանա:

Երեւանի քաղաքապետարանից փորձեցինք վերոնշյալ հարցադրումների վերաբերյալ պատասխան ստանալ: Մեզ հայտնեցին, որ առայժմ այդ հարցը մեկնաբանել չեն կարող:

«Հայկական ժամանակ»-ը նաեւ գրավոր հարցում է ուղարկել Հայաստանի ազգային արխիվ, ի պատասխան՝ հայտնել են, որ Կենտրոն վարչական շրջանի 2002-2003 թվականների որոշումներում «Իսրայելյան 37 հասցեում «Մանկավարժ վետերաններ» ՀԿ-ի վերաբերյալ տեղեկատվություն չի հայտնաբերվել:

Տպել
2089 դիտում

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը հրապարակել է կանոնադրությունը. հայհոյել և ջուր շփել կարելի՞ է, թե՞ ոչ

Պատրաստ եմ առանց միջնորդների կրկին հանդիպել ադրբեջանցի մտավորականների հետ. Ռուբեն Բաբայան

Ֆրանսիայից ժամանած գյուղատնտեսության մասնագետները կայցելեն Սյունիք, կծանոթանան առկա խնդիրներին՝ նոր նախագծերի համար

Շնորհակալություն մեկը մյուսին գերազանցող հայտերի համար. հայտնի է 2024 թ. երիտասարդական մայրաքաղաքը

Այսօրվանից սկսած մինչև դեկտեմբերի 5-ը Գորիսում ջրամատակարարման ժամանակացույցի խախտումներ կլինեն

Լիտվացի պատգամավորներն այցելել են Երասխի սահմանային հատվածներ, եղել հայ-ամերիկյան մետաղաձուլական գործարանի տարածքում

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Կիբերհանցագործները շանտաժի են ենթարկում Էդուարդ Թոփչյանին. դիրիժորը հայտարարություն է տարածել

ՓՄՁ զարգացման խորհրդի նիստում կարևորվել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց տնտեսական գործունեության խթանման միջոցառումները

Սյունիքում բեռնատարներ են բախվել. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

Ուժեղ երկրաշարժ Ադրբեջանում. ցնցումները զգացվել են Հայաստանում

Քրեական ոստիկանները վիրտուալ տիրույթում կծանոթանան դեպքի վայրի տրամաբանությանը. նոր սարքավորումներ՝ ՆԳՆ կրթահամալիրում

Կառավարությունում կայացել է ԵՄ Տնտեսական և ներդրումային պլատֆորմի մեկնարկն ազդարարող առաջին նիստը

Աբովյան-Սևան ճանապարհին մեքենաներ են բախվել. 6 տուժածից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Հայաստանի սահմանները, տարածքային ամբողջականությունը չճանաչողը Ադրբեջանը չէ, Ռուսաստանը չի ճանաչում. Բաբաջանյան

Երևանում 32 մանկապարտեզ և 6 պոլիկլինիկա կհիմնանորոգվի. համաձայնագրեր են ստորագրվել Եվրոպական ներդրումային բանկի հետ

Պաշտոնապես մեկնարկել է Հայաստան-ՄԱԿ համատեղ ղեկավար կոմիտեի աշխատանքը. կայացել է առաջին նիստը

Հունգարիայի նախագահի անունից «Մեծ Խաչ»-ի բարձրագույն շքանշան է հանձնվել Տանն Կիլիկիո պատրիարք Ռաֆայել Պետրոս Մինասյանին

Վայելեք կյանքի յուրաքանչյուր ձեռքբերում՝ ԱՄԻՕ-ի սպառողական վարկի շահավետ պայմաններով

Առանց գիտության անհնար է ունենալ առաջընթաց ընդհանրապես. Հակոբ Արշակյան

4 բրոնզե մեդալ Երևանում ընթացող բռնցքամարտի պատանեկան ԱԱ-ում․ մրցույթն ավարտվել է Անդրանիկ Մարտիրոսյանի հաղթանակով

Կասեցվել է Սևանից ապօրինի ջրօգտագործումը, թիվ 3 հանրային լողափի խորքային հորը կապարակնքվել է

ՄԻՊ-ը Ֆրանսիայի դեսպանին է ներկայացրել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը

Հետախուզման մեջ գտնվող Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի վերաբերյալ գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան

Լոնդոնում ստորագրվել է պաշտպանության ոլորտում հայ-բրիտանական համագործակցության 2023-2024 թթ. ծրագիրը

Բերդ քաղաքում հարկադիր քարաթափում է իրականացվել

Արմեն Գրիգորյանն ու Վրաստանի ԱԱԽ քարտուղարը տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր են քննարկել

Երևանի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել. ծխահարված քաղաքացին հոսպիտալացվել է

Փարաքարում ավազակային հարձակմամբ և բռնությամբ հափշտակել են ավտոմեքենան, մեկ անձի մասով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ

Նիկոլ Փաշինյանն ընդունել է խոշոր գործարար Նագիբ Սավիրիսին

«Ռոսսելխոզնադզոր»-ը 2 օրում 110 անգամ շատ խախտում է հայտնաբերել, քան նախորդ 11 ամիսներին. ՍԱՏՄ

Հայաստանը ԵԱՏՄ-ում հրատապ խորհրդակցություն է հրավիրել ՀՀ-ից ՌԴ արտահանման խնդրի հարցով

Եվրոն թանկացել է. ինչպիսին են տարադրամի շուկայի օրվա փոփոխությունները

20 տարի ասել եմ՝ հույսներս չպետք է դնենք հարևանների վրա, չեն լսել. Բաբայան

«Amazon»-ը Հայաստանի հետ համագործակցության պատրաստակամություն ունի. վարչապետն ընդունել է Ֆրանկո Սպիչիարելիին

էդքան չկան, որ ինձ «դաբրո» տան․ ինչպես է Բաբայանը բանակցել ադրբեջանցիների հետ

Իրանի նախագահը հետաձգել է իր այցը Թուրքիա. Աբդոլլահիանը հայտնել է պատճառների մասին

ԼՂ նախագահը, որին ընդդիմադիր դաշտը շատ սիրում է, զանգում է Բաքու, բանակցում. Բաբայան

Ժամանակավորապես կդադարեցվի Աբովյան փողոցի՝ Պուշկին-Բուզանդ հատվածի երթևեկությունը