38-ամյա տղամարդը ձերբակալվել է հարևանի նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում 38-ամյա տղամարդու կողմից հարևանի նկատմամբ սպանության փորձ կատարելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ, հայտնում են ՀՀ ՔԿ-ից:

«Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ «գլխի, պարանոցի, կրծքավանդակի, մեջքի շրջանի, մարմնի ընդհանուր 45 տոկոսի չափի տարածմամբ ծանր այրվածքային շոկ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 37-ամյա տղամարդ:

Իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել են տղամարդու՝ հիշյալ վնասվածքներն ստանալու մի շարք հանգամանքներ:

Նախնական տվյալներով՝ 2022թ.ապրիլի 8-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Գուրգեն Մահարու փողոցի շենքերից մեկի աստիճանահարթակում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել նույն շենքի 37 և 38-ամյա բնակիչների միջև, որի ընթացքում վերջինս, հարևանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, տանից վերցրած ճայթուկները վառել և նետել է հարևանի ոտքերի տակ, այնուհետև դիզվառելիքը լցրել է վերջինիս վրա ու այրել, սակայն հանցանքն իր կամքից անկախ հանգամանքներում ավարտին չի կարողացել հասցնել, քանի որ դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկների կողմից ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, ապա տուժողը տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՝ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով (sպանությունը` ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը), որի նախաքննությունը հանձնարարվել է քննչական խմբին:

Նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի զննությամբ շենքի 1-ին հարկի աստիճանահարթակում հայտնաբերվել և առգրավվել է պլաստմասե դատարակ շիշ, պայթեցված ճայթուկի մասեր, հարցաքննվել են մի շարք անձինք: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական, դատաքիմիական փորձաքննություններ:

38-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ հարևանի նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են քննչական և դատավարական այլ անհրաժեշտ գործողություններ՝ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:

Տպել
1111 դիտում

ԵԱՏՄ-ի և Եգիպտոսի միջև ազատ առևտրի համաձայնագիրը Հայաստանին լայն հնարավորություններ կտա. վարչապետը՝ Եգիպտոսի նախագահին

Իրանում կրկին ուժգին երկրաշարժ է գրանցվել. ցնցումները զգացվել են ՀՀ մարզերում

Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հյուրընկալել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիին (տեսանյութ)

Եթե կընդունեք մեր միջնորդությունը հայ-ադրբեջանական հակամարտության հարցում, ապա մենք պատրաստ ենք․ Եգիպտոսի նախագահ

Անհրաժեշտ է միջազգային մակարդակով գործադրել բոլոր ջանքերը. Հռոմի Պապը կրկին անդրադարձել է Լաչինի միջանցքի շրջափակմանը

Հայաստանի շրջանների մեծ մասում ձյուն է տեղում

Հայաստանն ու Եգիպտոսը կրթության և սպորտի ոլորտում համագործակցության հուշագիր են ստորագրել

Իրանում Հայաստանի դեսպանությունը ցավակցություն է հայտնել ավերիչ երկրաշարժի զոհերի ընտանիքներին

ԱՄՆ-նը F-16 կործանիչներ մատակարարելու համար Թուրքիային նախապայմաններ է ներկայացրել

Հրդեհ Գորիս քաղաքում. այրվել է բնակելի տան մի մասը

«Սա ազգային թշնամանք սերմանող ատելության խոսքի օրինակ է». քաղաքագետները հրավիրում են իրավապահների ուշադրությունը

Գազ լինելու պարագայում վաղվանից Արցախում կվերսկսվի նախադպրոցական խմբերի ու բոլոր դասարանների ուսումնական գործընթացը

Հրդեհ ավտոպահեստամասերի շուկայի պահեստում, դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ և 3 խումբ

Արգելվել է ՀՅԴ Ֆրանսիայի «Նոր Սերունդ» միության ատենապետ Նժդեհ Գարագավորյանի մուտքը Հայաստան

Դրոշի բարձրացման հանդիսավոր արարողություն՝ Բերդ քաղաքում

Եգիպտոսի և Հայաստանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-թուրքական հարաբերությունների, Լաչինի միջանցքի արգելափակման թեմաները

Արցախից Հայաստանի տարբեր բժշկական կենտրոններ է տեղափոխվել ևս 6 հիվանդ

Խոշոր ավտովթար Աշտարակի խճուղում․ վարորդները տեղափոխվել են հիվանդանոց

Հայաստանի մի շարք շրջաններում ձյան տեղումներ են, որոշ հատվածներում՝ խիտ մառախուղ, մերկասառույց

Թույլ չենք տա, որ նման միջադեպերով մեր հարաբերությունները խաթարվեն թշնամիների կողմից. Ռաիսին՝ Ալիևին

Հանդիպել են Հայաստանի և Եգիպտոսի նախագահները, տեղի է ունեցել առանձնազրույց

Հայտնի է՝ ով կփոխարինի Էդուարդ Աղաջանյանին ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնում

Իրանի ՊՆ-ն հայտնել է Սպահանի պաշտպանական համալիրի ուղղությամբ ԱԹՍ հարձակումները հետ մղելու մասին

Իրանի հյուսիսում տեղի ունեցած երկրաշարժից տուժածների թիվը հասել է 664-ի

Վերականգնվել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը

Այսօր հրդեհ որևէ կացարանում չի եղել. ՊՆ-ն հերքում է տարածվող տեղեկատվությունը

Մահացել է Շիրակի նախկին փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանը

Ամենքս մեզ հարց տալիս պիտի վստահ լինենք, որ թերանալիս անգամ՝ մեղավորության բաժին չենք ունեցել. Պապիկյանը՝ ՊՆ-ում

Բարեխղճորեն պետք է կատարել դեկտեմբերի կոմունալ վճարումները և տուրք չտալ դրանցից ազատվելու լուրերին․ տեղեկատվական շտաբ

Պինդ սեղմում եմ ձեռքդ, հա'յ զինվոր, անկախ բոլոր դժվարություններից ու կորուստներից, քո սխրանքն անմահ է․ Երվանդ Թարվերդյան

8 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Իրանի Խոյ քաղաքից 34 կմ հարավ-արևելք․ ցնցումները զգացվել են նաև ՀՀ մարզերում

Գյումրու փողոցները մաքրվում են տեղացած ձյունից

Ադրբեջանն ամբողջությամբ անջատել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը

Բանակը մեզ համար ընտանիքի պես է, յուրաքանչյուրը նրան պետք է վերաբերվի որպես ընտանիքի անդամի․ Սերգեյ Մովսիսյան

Պատմական ձեռքբերում է․ ՀՀ մարմնամարզության ֆեդերացիայի նախագահը՝ Եվրոպայի առաջնությունը Երևանում անցկացնելու մասին

Եթե բանակը կառուցված է այնպիսի արժեքների վրա, ինչպիսիք են փողը, քրեական բարքերը, ունի բացասական առաքելություն․ Միսկարյան

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այցելել է հայրենիքի պաշտպանների՝ «Զինվորի տուն» (լուսանկարներ)

Երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Եգիպտոսի նախագահը (լուսանկարներ, տեսանյութ)

Հայոց բանակն է հայ ժողովրդի անվտանգության հաստատուն երաշխավորը․ Տավուշում ծաղիկներ են խոնարհվել՝ ի հիշատակ հերոսների

Մարմնամարզության Եվրոպայի առաջնության անցկացման իրավունքը շնորհվել է Երևանին․ Արայիկ Հարությունյան