ՀՊՏՀ-ից հիմնականում դուրս են մնում ակադեմիական անբավարար առաջադիմություն ունեցող ուսանողները. Դիանա Գալոյան

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Դիանա Գալոյանի հավաստմամբ՝ ՀՊՏՀ-ն տարածաշրջանի լավագույն բուհը դառնալու ձգտում ունի, և այն կրթական բարեփոխումներով, նոր մոտեցմամբ պատրաստ է դիմավորել ապագա ուսանողներին:

Դիանա Գալոյանի հետ «Հայկական ժամանակ»-ի ամբողջական զրույցը՝ ստորև.

- Տիկին Գալոյան, ՀՊՏՀ-ի ռեկտորի պաշտոնում Ձեր ընտրությունը որոշ ուսանողների և դասախոսների կողմից ոչ միանշանակ ընդունվեց: Սակայն, այնուամենայնիվ, Դուք չթողեցիք այն և շուրջ 2 տարի պաշտոնավարում եք: Այժմ ի՞նչ մթնոլորտ է ձևավորված համալսարանում:

- Ի սկզբանե այդ աղմուկը դրսից է եղել: Ներսում երբեք որևէ աղմուկ չի եղել, մասնավորապես՝ իմ անձի հետ կապված: Իսկ այժմ դրսի աղմուկն էլ է խլացել: Մենք մշտապես նույն եռանդով շարունակում ենք աշխատել:

- Ձեր պաշտոնավարման այս կարճ ժամանակահատվածում ինչպիսի՞ փոփոխություններ են իրականացվել բուհում, և այն դիմորդները, որոնք ցանկանում են կրթություն ստանալ ՀՊՏՀ-ում, նրանց համար ինչպիսի՞ հնարավորություններ կան:

- Փոփոխությունները բավականին շատ են: Կցանկանայի առանձնացնել նրանք, որոնք վերաբերում են դիմորդներին. ապրիլի 15-ից մեկնարկում է ընդունելության գործընթացը բուհ: Այս առումով մեր մասնագիտական կրթական ծրագրերի փոփոխումն ու վերանայումն է կարևոր: Նախորդ տարի մենք ՀՀ կենտրոնական բանկի, Որակի ազգային կենտրոնի և ՀՊՏՀ փորձագետների հետ ամբողջությամբ վերանայեցինք տնտեսագիտություն և ֆինանսներ մասնագիտությունների բակալավրական և մագիստրոսական կրթական ծրագրերը՝ դրանք համապատասխանեցնելով միջազգային չափանիշներին: Ամբողջությամբ վերանայել ենք նաև առարկայական ծրագրերը, ձեռք բերել նոր գրականություն: Այս առումով գործընթացը լինելու է շարունակական: Շուտով կսկսենք իրականացնել նաև կրկնակի դիպլոմ շնորհող միջազգային կրթական ծրագրերը:

Մագիստրոսական կրթական ծրագրերի առումով հարկ է նշել, որ դրանք իրականցվում են ոլորտի առաջատար գործատուների հետ համատեղ: Այս կրթական ծրագրերը տևում են մեկուկես տարի, իսկ դասերը երեկոյան ժամերին են, ինչը շատ գրավիչ է աշխատող ուսանողների համար: Գործատուները մագիստրոսներին հրավիրում են իրենց մոտ փորձաշրջան անցնելու, հետագայում՝ նաև աշխատանքի հնարավորություն են ընձեռում:

Արդեն մեկնարկել են նաև բուհի ակադեմիական կազմի վերապատրաստման, որակավորման բարձրացման դասընթացները: Դրանք իրականացնում ենք թե՛ տեղեկատվական տեխնոլոգիաների, թե՛ լեզուների, թե՛ մասնագիտական ու հետազոտական հմտությունների բարելավման նպատակով: Նոր դիմորդները կարող են վստահ լինել՝ Տնտեսագիտական համալսարանն առաջարկում է միջազգային չափանիշներին համապատասխան կրթական ծրագրեր, որտեղ դասավանդում են առաջատար մասնագետներ: Արդյունքում մեր շրջանավարտները մրցունակ են լինում ոչ միայն Հայաստանի, այլ նաև միջազգային աշխատաշուկայում:

- Այս պահին քանի՞ ուսանող ունի բուհը, և արդյոք եղե՞լ են ուսանողներ, որոնք դուրս են մնացել համալսարանից: Եթե եղել են, ապա ի՞նչ պատճառներով:

- Այս պահին սովորողների ընդհանուր թիվը 7500 սահմանում է: Վերջին երկու տարիներին էապես ավելացել է ՀՊՏՀ և ՀՊՏՀ քոլեջ ընդունվողների թիվը: Այս տարի էլ ակնկալում ենք, որ ընդունելությունը պատշաճ մակարդակի վրա կլինի:

Բուհից դուրս մնալու դեպքերը բազմաթիվ են. ամեն կիսամյակում՝ շուրջ 100-150 ուսանող: Պատճառը հիմնականում ակադեմիական անբավարար առաջադիմությունն է. կա՛մ լուծարքների հետևանքով են դուրս մնում, կա՛մ չեն ներկայանում դասընթացներին: Երբեք որևէ ուսանող Տնտեսագիտական համալսարանից դուրս չի մնացել վարձավճարը չվճարելու պատճառով: Մենք միշտ ընդառաջում ենք մեր ուսանողներին: Հատկապես եթե լավ սովորող ուսանողներ են, ապա զեղչեր և ֆինանսական օգնություններ են գործում նրանց դեպքում:

- Վերջերս համալսարանը անդամակցեց ԱՊՀ ցանցային համալսարանական կոնսորցիումին: Ի՞նչ է նշանակում սա, և ի՞նչ ձեռքբերումներ են սպասվում: Առհասարակ, ի՞նչ հնարավորություններ են ստեղծվում նման համագործակցությունների արդյունքում:

- Այս անդամակցությունը հնարավորություն է տալիս մեր ուսանողներին ԱՊՀ տարածաշրջանի բուհերում սովորել մեկ կիսամյակ կամ ուսումը շարունակել այդ համալսարաններում՝ ցանցի կողմից տրամադրված կրթաթոշակներով: Միևնույն ժամանակ, միջազգային տարբեր կառույցներին ՀՊՏՀ անդամակցությունը մեծացնում է բուհի տեսանելիությունը միջազգային հարթակներում: Մասնավորապես՝ վերջին երկու տարվա ընթացքում մեր համալսարանը ներառվել և վարկանշանավորվել է համաշխարհային ճանաչում ունեցող «QS World University Rankings-ում», իսկ 2021թ. բարելավվել է իր դիրքերն այս վարկանիշում՝ ՀՀ վարկանշանավորված բուհերի ցանկում գրավելով 3-րդ տեղը: ՀՊՏՀ-ն նաև միակ բուհն է, որ վարկանշանավորված է «Times Impact Ranking»-ում: Այս վարակնիշում բոլոր համալսարանները գնահատվում են՝ ըստ ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների համապատասխանության: Վերջերս Եվրոպական հանձնաժողովի կողմից ՀՊՏՀ-ն ստացել է նաև «Գիտահետազոտական ոլորտի կառավարման գերազանցության աստիճան» (HR Excellence in Research award): Վստահ կարող եմ ասել, որ միջազգայնացումը ՀՊՏՀ հիմնական առաջնահերթություններից է:

- Բարձրագույն ուսումնական հաստատություններում հատկապես կարևոր է հետևել կարգուկանոնի պահմանը, քանի որ պատասխանատու ուսանող կրթելն ու դաստիարակելը առանցքային նշանակություն ունի ուսումական գործընթացում: ՀՊՏՀ-ում ինչպիսի՞ պահանջներ են ներկայացված, որոնց պարտադիր պետք է հետևեն ուսանողները և դասախոսները:

- Մեր կողմից վերջերս մշակվել և հաստատվել են բուհի ներքին կարգապահական կանոնները, որոնք անհրաժեշտ է պահպանել: Ես նույնպես կարծում եմ, որ որակը սկիզբ է առնում կարգապահությունից: Եվ այդ կարգապահությունը ենթադրում է և՛ ժամանակին աշխատանքին ներկայանալը, և՛ ժամանակից շուտ չհեռանալը: Այս առումով համալսարանում վերահսկողությունը շատ խիստ է դրված: Մեզ հաջողվում է պատշաճ կերպով իրականացնել այդ ամենը և անել ամեն ինչ, որպեսզի կարգապահական նորմերը չխախտվեն:

- Իսկ արդյոք եղե՞լ են դասախոսներ, որոնք հեռացվել են բուհից սահմանված կանոնները խախտելու կամ պարտականությունները ոչ բավարար կատարելու պատճառով:

- Ուսանողների բողոքների հիման վրա եղել է, որ դասախոսների հետ լուծարվել են աշխատանքային պայմանագրերը: Կարծում եմ՝ դասախոսական կազմն աշխատում է ողջ եռանդով և ներուժով, սակայն դասախոսի աշխատանքի իրական գնահատականը կարող է տալ միայն ուսանողը: Այդ նպատակով մենք իրականացնում ենք ուսանողական հարցումներ, որոնք անանուն են ու վերբեռնված ՀՊՏՀ Moodle համակարգում: Դասընթացի ավարտից հետո ուսանողները գնահատում են դասախոսին: Այդ հարցումներից ստացված արդյունքների հիման վրա փորձում ենք շտկումներ իրականացնել ամբիոների վարիչների հետ: Որոշակի աշխատանքային պլան ենք մշակում, որով միտում ունենք բարելավել դասախոսի աշխատանքի որակը:

Դասախոսական կազմը բավականին մեծ է. մեր հիմնական աշխատողները 545-ն են, որից 245-ը վարչական են, համատեղությամբ աշխատում են մոտ 135 դասախոս, որոնք հիմնականում գործնական ոլորտից են: Պետք է նշել, որ դժգոհությունների կողքին ուսանողները նաև բավականին գոհ են դասախոսական կազմից: Հարցման արդյունքներով՝ ՀՊՏՀ դասախոսների վարկանիշը միջինում 3.64 միավոր է 4 բալային սանդղակով:  

- Ո՞րն է այն ցանկալի կետը, որին Դուք ուզում եք հասցնել ՀՊՏՀ-ն, և Ձեզ դա կբավարարի:

- Իմ երազած համալսարանը ուսանողակենտրոն այն բուհն է, որը ուսանողին տալիս է որակյալ կրթություն և դարձնում մրցունակ՝ թե՛ ներքին, թե՛ միջազգային աշխատաշուկաներում: Ես երազում եմ Տնտեսագիտական մայր բուհը տեսնել որպես տարածաշրջանի լավագույն բուհ:  

 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
15184 դիտում

ԱԻ նախկին նախարարին առնչվող վճռի շրջանակում մեղավոր է ճանաչվել 6 անձ, ևս մեկն արդարացվել է

Պատկերված անձը որոնվում է քրեական վարույթի շրջանակներում. տեսանյութ

Հայտնի են Գոհար Գասպարյանի անվան մեներգիչների համահայկական մրցույթի հաղթողները

Տրանսպորտի գների փոփոխության հետևանքով գնաճը կարող է մինչև 0.5 տոկոս կազմել. Մարտին Գալստյան

Մեր շահագրգռվածությունն է, որ ընտրությունները տեղի ունենան մաքսիմում բաց և թափանցիկ. Ալեքսանյան

6 միլիոն դրամ կբռնագանձվի հօգուտ Երևանի. դատարանը բավարարել է Դատախազության հայցապահանջը

Կանադայի խորհրդարանին երրորդ անգամ չի հաջողվել անվստահություն հայտնել Թրյուդոյի կառավարությանը

Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0.25 տոկոսային կետով

Հիմնանորոգվել է Երևան-Գառնի-Գեղարդի վանք հանրապետական նշանակության ճանապարհի մի մասը. լուսանկարներ

Շահումյանի անվան հրապարակում իր դռներն է բացել Սուրբ ծննդյան տոնավաճառը. տեսանյութ

Եվրոպական երկրները դադարեցնում են սիրիացիներին ապաստանի տրամադրումը

Մառախուղի պատճառով մի շարք ինքնաթիռներ չեն կարողացել վայրէջք կատարել «Զվարթնոց»-ում, կա հետաձգված թռիչք

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. 4 տուժածից 3-ը նույն ընտանիքի անդամներ են

Երևանում մեկնարկել է Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական գլխավոր վեհաժողովի աշխատանքը

Երևանում ու մարզերում առաջիկա օրերին սպասվում են ձյան տեղումներ, մառախուղ, քամու ուժգնացում

Վերին Լարսում նվազել է հայկական բեռնատարների թիվը

Աշտարակում թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

ԱԻ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը դատապարտվել է ազատազրկման. վճիռը հրապարակվել է

Ադրբեջանն ու Հայաստանը նախընտրում են բոլոր հարցերը լուծել ինքնուրույն. Նարիշկին

Ավտոլվացման 5 կետի գործունեություն կասեցվել է. Կապանում ջրահեռացված կեղտաջրերը լցվել են Ողջի գետ

Սերիալ հիշեցնող, սուտ, ստորության հասնող պատվիրված հոդվածների համար պատասխանատվություն եք կրելու. Փամբուխչյան

Պետական շահերի պաշտպանության ոլորտում 2023-ին նկատվում է արդյունավետության աճ. հետազոտական զեկույց

ԳԹԿ-ն սկսում է բուհերի միասնական քննությունների 1-ին փուլի հայտագրման գործընթացը. ժամկետը հայտնի է

Մոսկվայում տեղի կունենա ԱՊՀ երկրների վարչապետների խորհրդի նիստը

Ինքնավար տաքսիները լիարժեք աշխատում են քաղաքի երթևեկության մեջ. Արշակյանը Սան Ֆրանցիսկոյից կադրեր է հրապարակել

ԵԽԽՎ իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Հովհաննես Բաչկովը 6-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում

Մրցանակը Սրբուհի Գալյանին է հանձնել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը

Ադրբեջանի արտգործնախարարը և ԵԱՀԿ նորանշանակ գլխավոր քարտուղարը hեռախոսազրույց են ունեցել

Միքայել Վարդանյանի 120 մլն դրամ ֆինանսավորմամբ Տավուշի 4 գյուղ գազ և 3 գյուղ ջուր կունենա

Ծանրորդ Գոռ Սահակյանն աշխարհի առաջնությունում 8-րդն է

Իսրայելական տանկերը դուրս են եկել Սիրիայի հետ սահմանի բուֆերային գոտուց և Դամասկոսից 20 կմ հեռու են

Սրբուհի Գալյանը ճանաչվել է որպես կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկ․ ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատուն

Երևան-Երասխ ավտոճանապարհին բախվել է 4 մեքենա

Ապօրինի ձեռք բերված գույքի վերադարձը ոչ թե իրադարձություն է, այլ գործընթաց. վարչապետը ներկայացնելու է ցանկը

Արարատի մարզում մառախուղ է, Արագածոտնում կա փակ ավտոճանապարհ

Քննարկվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Սիսիան-Քաջարան ներդրումային ծրագրի ֆինանսավորման հարցը

Մեքենաներ են բախվել. «Նիվան» կողաշրջվել, հայտնվել է ճանապարհի մեջտեղում

Սիրիայի կառավարությունը պատրաստ է փոխանցել լիազորությունները. վարչապետ

ԵԽ-ն հաստատել է ՆԳՆ-ի հետ իրականացվող ծրագրերի շարունակական ֆինանսավորումը՝ այն դիտարկելով առաջնահերթություն