Արցախի ԱԺ-ն կոչ է անում համահայկական մակարդակով ձևավորել համազգային համախմբում

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը, որպես Արցախի ժողովրդի առաջնային մանդատ ունեցող բարձրագույն ներկայացուցչական մարմին, արտահայտելով հասարակական-քաղաքական լայն շրջանակների կարծիքն ու դիրքորոշումը, կոչ է անում համահայկական մակարդակով ձևավորել համազգային համախմբում՝ Արցախի ճակատագրին վերաբերող հարցերի շուրջ:

Այս մասին Արցախի Հանրապետության Ազգային ժողովը հետևյալ հայտարարությունն է տարածել.

«Համոզված ենք, որ Հայաստանի և Արցախի Հանրապետությունները, ունենալով Սփյուռքի հայկական համայնքների լիարժեք աջակցությունը, մեկ բռունցք դառնալով, միասնաբար կարող են դիմագրավել տարածաշրջանային մարտահրավերները՝ պաշտպանելով մեր ազգային շահերը:

Աշխարհաքաղաքական իրողությունների այս բարդ ժամանակահատվածում, երբ Ադրբեջանը, փորձելով տապալել ռուսական խաղաղպահ առաքելությունը, շարունակում է հայկական բնակավայրերի պարբերաբար գնդակոծումը, պայթեցնում է գազամուղը, փորձում ահաբեկել   հայրենի հողում բնակվող խաղաղ բնակչին, շարունակում զավթել նորանոր տարածքներ, Արցախի Հանրապետության Ազգային ժողովը վերահաստատում է Արցախի ժողովրդի կամքն ու վճռականությունը 1988 թվականին սկիզբ առած իր պատմական հայրենիքում ազատ ապրելու իրավունքից բխող Ազգային ազատագրական պայքարի տեսլականը:

1991 թվականի Սեպտեմբերի 2-ի հռչակագրով, այնուհետև համաժողովրդական հանրաքվեի միջոցով Արցախի ժողովուրդը միջազգային բոլոր նորմերին համապատասխան ձևավորեց Լեռնային Ղարաբաղի (Արցախ) Հանրապետությունը: 30 տարիների ընթացքում մենք անցել ենք հաղթանակների և անհաջողությունների միջով: 2020թ. սեպտեմբերի 27-ին մեզ պարտադրված ու 44 օր տևած պատերազմի հետևանքով մենք ունեցանք մարդկային և տարածքային կորուստներ:

Սակայն ոչինչ և ոչ ոք չի կարող մեզ զրկել ինքնորոշման և սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքից: Խոնարhվելով մեր գոյապայքարի բոլոր նահատակների հիշատակի առջև՝ մեր հավատարմությունն ու պատրաստակամությունն ենք արձանագրում հետևողական լինել Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման և տարածքային ամբողջականության վերականգման գործընթացներին:

2020 թվականի 44 օրյա պատերազմից հետո հիմնովին փոխվել է մեր անվտանգային միջավայրը, տարածաշրջանում հաստատված փխրուն խաղաղությունը պահպանվում է Արցախի պաշտպանության բանակի և ռուսական խաղաղապահ ուժերի ջանքերով: Ինչպես ցույց են տվել վերջին մեկուկես տարիների իրադարձությունները, մեր թշնամիները այսօր էլ շարունակում են Արցախը հայաթափելու իրենց ծրագիրը:

Ներկա պայմաններում ՀՀ կողմից Արցախի անվտանգության երաշխավոր լինելու պարտականության ամրագրումը և համահայկական միասնության մթնոլորտի ձևավորումը միայն կարող են բավարար պայմաններ ստեղծել հայ ժողովրդի ապագան հայրենի հողում երաշխավորելու համար:

Հարգելի՛ հայրենակիցներ

Հայոց պետականության լինելիության և հայ ժողովրդի անվտանգության բանալին գտնվում է Արցախում»:

Տպել
2022 դիտում

Բարեխղճորեն պետք է կատարել դեկտեմբերի կոմունալ վճարումները և տուրք չտալ դրանցից ազատվելու լուրերին․ տեղեկատվական շտաբ

Պինդ սեղմում եմ ձեռքդ, հա'յ զինվոր, անկախ բոլոր դժվարություններից ու կորուստներից, քո սխրանքն անմահ է․ Երվանդ Թարվերդյան

8 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Իրանի Խոյ քաղաքից 34 կմ հարավ-արևելք․ ցնցումները զգացվել են նաև ՀՀ մարզերում

Գյումրու փողոցները մաքրվում են տեղացած ձյունից

Ադրբեջանն ամբողջությամբ անջատել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը

Բանակը մեզ համար ընտանիքի պես է, յուրաքանչյուրը նրան պետք է վերաբերվի որպես ընտանիքի անդամի․ Սերգեյ Մովսիսյան

Պատմական ձեռքբերում է․ ՀՀ մարմնամարզության ֆեդերացիայի նախագահը՝ Եվրոպայի առաջնությունը Երևանում անցկացնելու մասին

Եթե բանակը կառուցված է այնպիսի արժեքների վրա, ինչպիսիք են փողը, քրեական բարքերը, ունի բացասական առաքելություն․ Միսկարյան

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այցելել է հայրենիքի պաշտպանների՝ «Զինվորի տուն» (լուսանկարներ)

Երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Եգիպտոսի նախագահը (լուսանկարներ, տեսանյութ)

Հայոց բանակն է հայ ժողովրդի անվտանգության հաստատուն երաշխավորը․ Տավուշում ծաղիկներ են խոնարհվել՝ ի հիշատակ հերոսների

Մարմնամարզության Եվրոպայի առաջնության անցկացման իրավունքը շնորհվել է Երևանին․ Արայիկ Հարությունյան

Ադրբեջանցի «էկոակտիվիստները» կրակի վրա մաշմելոու են պատրաստում՝ ծաղրելով Լաչինի միջանցքի շրջափակումը․ Մարուքյան

ԼՂ ազատ և անարգել մուտքի ապահովման ճկուն պայմաններ են պետք բոլոր դերակատարների համար․ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար

Ռազմահայրենասիրական խմբակների, տարբեր դասընթացների դադարեցման կամ կասեցման ծրագիր գոյություն չունի. ԿԳՄՍ նախարար

Մարտական եղբայրությունը դարեր շարունակ ամրապնդել է հայ-ռուսական սերտ կապերը․ ՀՀ-ում ՌԴ դեսպանությունն ուղերձ է հղել

Մեզ անհրաժեշտ է ուժեղ և պրոֆեսիոնալ բանակ՝ ուժեղ հոգով, ինտելեկտով, ժամանակակից տեխնոլոգիաներին տերապետելով․ վարչապետ

Վահե Ղազարյանն ընդունել է Սերգեյ Կոպիրկինին․ կողմերը համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն են հայտնել

Ինձ չի թվում, որ Լաչինի միջանցքն առանց ռուսների է փակվել․ Սասուն Միքայելյան

Հայոց բանակի դերն ու նշանակությունն անուրանալի է ՀՀ պաշտպանության և Արցախը հայկական պահելու հարցում․ Ռուբեն Վարդանյան

Լաչինի շրջափակման պատճառով 47 օր Գյումրիում մնացած արցախցի դերասանները վերադարձել են Ստեփանակերտ

Շիրակի մարզային և քաղաքային իշխանության ներկայացուցիչներն այցելել են Ազատամարտիկների պանթեոն (լուսանկարներ)

«Ցանկանում եմ բացառապես հաղթանակներ և անկոտրում կամք մեր զինվորներին». Լևոն Հովհաննիսյան

«Ամուր թիկունք կանգնենք մեր պաշտպաններին, ամրացնենք մեր տղաների հենարանը». Տիգրան Ավինյան

Երուսաղեմում հրեա ծայրահեղականները հարձակվել են հայկական ռեստորանի վրա, մանրամասներ դեպքից․ «Արմենպրես»

Քաղաքացիները հայ-վրացական սահմանն առանց անձնագրի կհատեն համաձայնագրի վավերացումից հետո միայն․ Վրաստանում ՀՀ դեսպանատուն

Մեր ամենօրյա աշխատանքով, ուժերի գերլարումով մշտապես լինելու ենք բանակի կողքին․ Հրաչյա Սարգսյան

Ամերիաբանկը հիփոթեքային շուկայի բացարձակ առաջատարն է 5-րդ տարին անընդմեջ

Արցախի շրջանների գազալցակայանները որոշակի ժամանակահատվածով կվերսկսեն աշխատանքը

Գոհունակությամբ փաստում ենք ՀՀ զինված ուժերի հետ մեր խորացող փոխգործակցության մասին․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

Մենք սխալվելու, հապաղելու իրավունք չունենք, միմյանց նեցուկ լինելով՝ պետք է հայացքներս ուղղենք դեպի բանակը․ Միքայելյան

Մենք կշարունակենք լինել ներգրավված և ճնշում գործադրել․ ԱՄՆ պետքարտուղարը կոչ է արել անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը

Ադրբեջանական հատուկ ծառայությունները Ստեփանակերտի բնակիչներին տարհանելու հերթական կեղծ փաստաթուղթն են տարածում․ ԱՀ ԱԱԾ

ՀՀ կառավարության անդամները, ԱԺ պատգամավորներն ու բարձրաստիճան պաշտոնյաներն այցելել են «Եռաբլուր» (լուսանկարներ)

Առաջնային և հրատապ է ազգային ողջ ներուժի համախմբումը, որպեսզի Հայոց բանակը շուտափույթ հաղթահարի պատերազմի հետևանքները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Եռաբլուր» պանթեոն (լուսանկարներ)

Բանակն ինքնաբավ կառույց չէ, հասարակության խտացված արտացոլանքը և պետական մտածողության բյուրեղացման արդյունքն է․ նախագահ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն (լուսանկարներ, տեսանյութ)

Global Finance. Կոնվերս բանկն առևտրի ֆինանսավորմամբ Հայաստանի առաջատարն է

Բարդ ժամանակներ են, մեզ հզոր թիկունք, անվտանգ ու պաշտպանված սահմաններ են պետք․ Ալեն Սիմոնյան