Անպտղության ցուցանիշը Հայաստանում հասնում է 18%-ի, այն մեզ մոտ մտահոգիչ է. Վահան Վարդապետյան

Հայաստանը վերջին տարիներին աչքի է ընկնում անպտղաբերության ամենաբարձր ցուցանիշով։ Մեր երկրում այն հասնում է 17-18%-ի: Հայտնի բժիշկ, գինեկոլոգ Վահան Վարդապետյանը «Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում մանրամասնում է՝ անպտղության դեմ բուժումը նպաստում է նաև ժողովրդագրական ցուցանիշներին:

Նրա հետ ամբողջական զրույցը՝ ստորև.

- Պարոն Վարդապետյան, երկար տարիներ է՝ զբաղվում եք վերարտադրողական առողջության հիմնախնդիրներով, բնագավառի հեղինակավոր մասնագետներից մեկն եք: Ի՞նչ է առհասարակ անպտղությունը, ի՞նչ իրավիճակ է առկա այսօր Հայաստանում և որքանո՞վ է նպաստում անպտղության բուժումը ժողովրդագրական ցուցանիշների բարելավմանը։

- Անպտղությունը մեկ տարվա ընթացքում կանոնավոր սեռական կյանքով ապրելու և հակաբեղմնավորիչներ չօգտագործելու պայմաններում հղիության բացակայությունն է։ 40% դեպքերում այն պայմանավորված է տղամարդկային, 50% դեպքերում՝ կանացի, 10% դեպքերում՝ համակցված գործոններով։ Կարևոր գործոն է կնոջ տարիքը․ եթե 35 տարեկանից մեծ է կինը, ապա 6 ամիս հետո, 40 տ-ից մեծ տարիքի դեպքում՝ 3 ամիս հետո, պետք է դիմել բժշկի։ Առհասարակ, անպտղության ցուցանիշը Հայաստանում հասնում է 17-18%-ի։ Դրա դեմ բուժումը կարևորագույն առողջապահական, սոցիալ-տնտեսական, հոգեբանական խնդիր է, նպաստում է նաև ժողովրդագրական ցուցանիշների բարելավմանը: Սակայն համամիտ չեմ և իրատեսական չեմ համարում այն չափազանցված մոտեցումը, որ մեր ոլորտի մասնագետները բնական աճի և ժողովրդագրության էական բարելավման միջոց են համարում անպտղության բուժումը, մինչդեռ այս հարցում ավելի մեծ դերակատարություն ունեն ներգաղթի և բազմազավակության խթանման գործընթացները։

- Բավարա՞ր եք համարում ՀՀ կառավարության ցուցաբերած վերաբերմունքը և հատկացվող ֆինանսական միջոցները անպտղությամբ տառապող ամուսնական զույգերի բուժման ուղղությամբ։

- Անուրանալի փաստ է, որ վերջին տարիներին Կառավարության կողմից մեծանում, անգամ բազմապատկվում է պետական ֆինանսավորման չափը, ընդլայնվում շահառուների շրջանակը։ Սակայն մի շարք մտահոգություններ ունեմ, որոնց մասին բազմիցս խոսել եմ ինչպես հանրայինի եթերից, այնպես էլ առողջապահության նախարարությանը և անձամբ նախարարին իրազեկելով և կարծես թե համոզելով հարցերի կարևորության մասին։ Կարևոր է նպաստել հանրության ավելի ճիշտ կողմնորոշմանը, գրագետ վարքագծի դրսևորմանը, բժիշկների հետ խորհրդատվության ժամանակ ավելի դյուրին ըմբռնմանը, քննարկմանը և հետազոտման ու բուժման մեթոդի միասնական ճիշտ ընտրության հարցում, ինչը ամենակարևոր մասն է։

- Ինչպիսի՞ մտահոգություններ ունեք անպտղության բուժման, մասնավորապես՝ պետպատվերի ծրագրի ավելի արդյունավետ ու նպատակային կիրառման հարցում։ Ինչպիսի՞ բուժման կարիք ունեն անպտղությամբ զբաղվող զույգերը:

- Անպտղությամբ տառապող զույգերի միայն 5%-ը կարիք ունի արտամարմնական բեղմնավորման և այլ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառման, մնացած դեպքերում՝ ձվազատման խթանման, նյարդաէնդոկրին ախտաբանությունների կարգավորման, թերբեղմնունակ սերմնահեղուկի բարելավման, էնդոսկոպիկ միջամտության, ամուսնական գործոնի ոչ խոր շեղումների դեպքում՝ նաև ներարգանդային սերմնավորման։ Երկրորդ կարևոր պահը՝ բուժման գործընթացը սկսել պարզ, մատչելի, տվյալ դեպքում՝ ավելի արդյունավետ մեթոդներից, արդյունքի բացակայության դեպքում անցնել օժանդակ տեխնոլոգիաների կիրառման։ Մինչ այսօր անհասկանալի է՝ ինչո՞ւ են պետական ծրագրով ֆինանսավորվում բուժման որոշակի մեթոդներ, այլ ոչ թե բուժման կարիք ունեցող շահառուն․ օրինակ, եթե ամուսնական զույգի անպտղության պատճառը կնոջ ձվարանային ֆունկցիայի, ձվազատման շեղումներն են (ինչո՞ւ արտամարմնական բեղմնավորում կամ այլ օժանդակ տեխնոլոգիաներ, եթե դրանց կարիքը չկա, առավել ևս ինչո՞ւ հնգապատիկ, տասնապատիկ ավելի ծախսատար մեթոդների դիմել), նյարդաէնդոկրին ախտաբանությունները, չափազանց հաճախակի հանդիպող ձվարանների պոլիկիստոզը նյութափոխանակային համախտանիշը, ինսուլինառեզիստենտությունը (որոնց դեպքում պարզապես հակացուցված է արտամարմնական բեղմնավորման կիրառումը)։

Մամուլից մի գրառում մեջբերեմ՝ «Արցախի առողջապահության նախարարը ամփոփիչ ասուլիսի ժամանակ նշեց, որ 2021թ․ արտամարմնային բեղմնավորման ուղեգրված 88 զույգերից բեղմնավորում է իրականացվել 33-ի մոտ, արդյունքում առկա է 25 հղիություն» (մեկ նախադասության մեջ այսքան անճշտությո՞ւն)։ Ի դեպ, արցախցի երկու ամուսնական զույգ, խուսափելով արտամարմնական բեղմնավորման իրականացումից, մեզ էին դիմել (ԱՄԲ-ի իրականացման համար որևէ ցուցում չգտանք), երկու զույգն էլ արդյունքի հասան ձվազատման խթանման և պոլիկիստոզ ձվարանների բուժման շնորհիվ: Եվս երկու արցախցի զույգի բուժման գործընթացը շարունակում ենք՝ դարձյալ արտամարմնական բեղմնավորման որևէ ցուցում չգտնելով։ Բայց, քանի որ բուժման այս մեթոդները ենթակա չեն պետական ֆինանսավորման, մենք ապահովել ենք բացարձակ անվճար բուժում՝ իրենց վրա թողնելով միայն դեղորայքի ծախսը։

Ձվարանների պոլիկիստոզ կազմափոխությունը անպտղության հաճախ հանդիպող պատճառներից է, հատկապես հայկական պոպուլյացիայում։ Եթե համակցված այլ գործոններ չկան, ապա այս ախտաբանության բուժումը դեղորայքային է․ ձվազատման խթանման անհատական ու ստեղծագործական (ոչ շաբլոն) կիրառման դեպքում ապահովվում է բուժման չափազանց բարձր արդյունավետություն՝ խուսափելով օժանդակ տեխնոլոգիաներից, անհամեմատ մեծ ծախսերից և, ամենակարևորը, ձվարանների գերխթանման համախտանիշի սարսափելի վտանգներից։ Մինչդեռ այն շահառուները, որոնց անպտղության պատճառը հենց այս հիվանդությունն է, և որի բուժումն էլ ներառված չէ պետպատվերի շրջանակներում, ուղեգրվել կամ ուղղորդվել են վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառման։

Քիչ չեն դեպքերը, երբ նյութափոխանակային համախտանիշով, ինսուլինառեզիստենտությամբ, ճարպակալմամբ տառապող (II - III աստիճան) կանայք արտամարմնական բեղմնավորման անարդյունավետ (կասեի՝ վտանգավոր) ընթացքից հետո դիմել են մեզ (զարկերակային հիպերտենզիայի, լյարդային հեպատոզի, մակարդելիության և նյութափոխանակության ցուցանշների վատթարացմամբ, քաշի էլ ավելի աճմամբ)։ Համակարգված և պատճառագիտական մոտեցմամբ ապահովել ենք առողջ հղիություն՝ առողջ օրգանիզմում։

Հարգելի գործընկերներիս հորդորում եմ գոնե նշված դեպքերում խստիվ խուսափել արտամարմնական բեղմնավորման կիրառումից և անկանխատեսելի վտանգներից։ Ընդգծեմ նաև, որ այս ախտաբանություններով տառապող շահառուների բուժումը ներառված չէ պետպատվերի շրջանակներում։ Չցանկանալով և բնավ մտադրություն չունենալով թերագնահատել կամ նսեմացնել հարգարժան գործընկերներիցս որևէ մեկին (անգամ արտառոց, կոպտագույն սխալների առկայության պարագայում), անհրաժեշտ եմ համարում զերծ մնալ անվանարկումներից՝ նպատակ հետապնդելով նպաստելու բուժման արդյունավետության բարձրացմանը, հատկացված ծախսերի ու միջոցների առավել արդյունավետ օգտագործմանը, որոշ դեպքերում պարզապես խուսափելու որոշակի վտանգներից ու բարդություններից։

Տպել
13062 դիտում

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև