ՄԻՊ-ը ՄԱԿ-ի ներկայացուցչին ներկայացրել է Արցախում ադրբեջանական կողմի հրահրած հակամարդկային գործողությունների հետևանքները

25/03/2022 schedule18:43

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի գլխավորած պատվիրակությանը:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՄԻՊ հանրային կապերի բաժինը:

Պաշտպանը, ողջունելով միջազգային գործընկերներին ՄԻՊ գրասենյակում, բարձր է գնահատել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և ՄԻՊ աշխատակազմի միջև առկա համագործակցության բարձր մակարդակը՝ միաժամանակ ընդգծելով նոր մարտահրավերներով պայմանավորված առաջնահերթություններով համագործակցությունը խորացնելու անհրաժեշտությունը:

Նաթիա Նացվլիշվիլին իր հերթին շնորհավորել է Քրիստիննե Գրիգորյանին Մարդու իրավունքների պաշտպանի առաքելության ստանձման կապակցությամբ և նշել, որ մեծ հնարավորություն է տեսնում Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուցիոնալ ամրապնդման տեսանկյունից:

Համագործակցային հարցերի քննարկումից առաջ Պաշտպան Գրիգորյանը Նաթիա Նացվլիշվիլիին ներկայացրել է Արցախում տիրող փաստացի իրադրությունը՝ կապված ադրբեջանական կողմի հրահրած սադրանքներով, որի հետևանքով հայկական կողմից կան զոհեր և վիրավորներ: Քրիստիննե Գրիգորյանն շեշտել է, որ մարդու իրավունքները համընդհանուր են։

Պաշտպանը, ներկայացնելով ադրբեջանական կողմի հանցավոր ու էթնիկ ատելությամբ մոտիվացված գործողությունների ժամանակագրությանը, ընդգծել է, որ Արցախում ապրող 100 000-ից ավելի հայ ազգաբնակչությունն ըստ էության զրկված է Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային բոլոր երաշխիքներից, ինչը թերևս դրդում է Ադրբեջանին էլ ավելի սանձարձակ ու հակամարդկային գործողությունների:

Նաթիա Նացվլիշվիլին շնորհակալություն է հայտնել Պաշտպանի ներկայացրած մանրամասն  դիտարկումների համար և նշել, որ բարձրացված մտահոգությունները կհաղորդվեն ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակ:

Համագործակցային օրակարգի շրջանակում Պաշտպան Գրիգորյանն ու Նաթիա Նացվլիշվիլին քննարկել են ՄԻՊ աշխատակազմի կարողությունների (մարզային ծառայությունների ընդլայնման) զարգացման, հետազոտական կարողությունների հզորացման, գենդերային հավասարության, խտրականության բոլոր ձևերի, ինչպես նաև ատելության խոսքի բացառմանն ուղղված մի շարք հարցեր:

Ամփոփելով հանդիպումը՝ կողմերն առկա համատեղ ծրագրերը շարունակելու և համագործակցության նոր ուղղություններ նախանշելու վերաբերյալ պայմանավորվածություն են ձեռք բերել:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ Ադրբեջանը գիշերվա ընթացքում հարվածային ԱԹՍ է կիրառել, կրակ բացել հայկական ստորաբաժանումների վրա. փոխհրաձգության հետևանքով հայկական կողմում կար վիրավոր:

Կեսօրից սկսած Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, շարունակելով հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառում են նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում՝ «Bayraktar TB-2» տիպի:

Տպել
813 դիտում

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց