Հրաչյա Սարգսյանը Նատիա Նածվլիշվիլիի հետ քննարկել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ համագործակցության ընթացքը

Երևանի քաղաքապետարանի համագործակցությունը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ ընդգրկում է քաղաքային տնտեսության տարբեր ուղղություններ՝ էներգետիկ կառավարման համակարգի ներդրում, բազմաբնակարան շենքերում ջերմամեկուսացման աշխատանքների իրականացում, ֆոտովոլտային համակարգերի տեղադրում, էներգաարդյունավետ մանկապարտեզներ:

Ընթացիկ ու նախանշվող ծրագրերի ընթացքի հետ կապված հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի և ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նատիա Նածվլիշվիլիի հանդիպման ժամանակ, որին ներկա է գտնվել նաև քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը:

Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջը:

Անդրադառնալով համատեղ իրականացվող նախագծերին՝ Հրաչյա Սարգսյանն ընդգծել է, որ դրանք ոչ միայն հարմարավետ միջավայր են ապահովում մայրաքաղաքում, այլև համայնքն ունենում է զգալի տնտեսումներ:

Մասնավորապես, արտաքին լուսավորության ցանցի արդիականացման ծրագրի շրջանակում Երևանն այսօր 50-70 % խնայողություն է ապահովում, ինչի արդյունքում տարեկան վճարվող էլեկտրաէներգիայի գումարը նվազել է շուրջ 500 մլն դրամով: Քաղաքապետն անդրադարձել է նաև մանկապարտեզների հիմնանորոգման ծրագրին, որն ունի էներգաարդյունավետության բարձրացման կարևոր բաղադրիչ:

«Երկուստեք հարաբերություններում ես շատ եմ կարևորում թիմերի ավելի հաճախ շփումը, թեկուզ առցանց հարթակում, ինչը հնարավորություն կտա, որ նախանշվող ծրագրերը, որոնք պակաս կարևոր չեն քաղաքի համար, իրագործվեն ամբողջությամբ ու ապահովեն շոշափելի արդյունքներ»,- նշել է քաղաքապետը:

Շնորհակալություն հայտնելով հաջողված համագործակցության համար՝ Նատիա Նածվլիշվիլին ընդգծել է, որ համատեղ ծրագրերն իրենց հերթին փաստում են երկու կառույցների միջև ձևավորված վստահելի գործընկերային հարաբերությունների մասին:

«Երկրի տնտեսության զարգացման համար քաղաքներն ունեն առանցքային նշանակություն, և մենք կարևորում ենք քաղաքների հետ համագործակցության ծրագրերի ընդլայնումը: Վստահ եմ՝ այն նախաձեռնությունները, որոնք ևս արդեն գործնական ընթացք են ստանում, Երևանին տարբեր խնդիրներ լուծելու հնարավորություն կտան»,- ասել է ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչը:

Կողմերը մտքեր են փոխանակել նաև հետագա ծրագրերի վերաբերյալ և նախանշել քայլերի հաջորդականությունը:

Տպել
592 դիտում

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով