Հաստատվել են մշակույթի և գիտության ոլորտներում շնորհվող ՀՀ պետական մրցանակի դափնեկիրների կրծքանշանների ձևերը

ՀՀ կառավարության մարտի 24-ի նիստում հաստատվել են գրականության և արվեստի, ճարտարապե­տության և քաղաքաշինության, ճշգրիտ և բնական, հումանիտար և հասարակական գիտությունների ոլորտներում շնորհվող ՀՀ պետական մրցանակի դափնեկիրների վկայագրերի ձևերը, ինչպես նաև դափնեկրի կրծքանշանի նկարագրությունը և ձևը:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից:

Հաստատվել են նաև, բարձր տեխնո­լոգիա­ների բնագավառում համաշխարհային ներդրման համար շնորհվող հուշամեդալի և վկայագրի, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում ձեռքբերման համար տրվող վկայագրի ձևը:

Սահմանվել են Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական, ՀՀ պետական մրցանակի դափնեկրի դիպլոմի, պատվոնշանի ձևը և նկարագիրը, պատվոնշանը հավաստող հավաստագրի ձևը:

Հաստատվել են նաև նշված պետական մրցանակների դափնեկիրներին տրվող դրամական պարգևների և դրամական միջոցների չափերը:

«ՀՀ պետական մրցանակի դափնեկիր» կրծքանշան

Գրականության և արվեստի, ճարտարապետության և քաղաքաշինության, ճշգրիտ և բնական գիտությունների, հումանիտար և հասարակական գիտություն­ների ոլորտներում ՀՀ պետական մրցանակի դափնեկրի կրծքանշանը 26 մմ տրամագծով սկավառակ է, որի կենտրոնում պատ­կերված է Արարատ լեռը, իսկ ներքևում՝ գիտությունը և արվեստը խորհրդա­նշող գիրք և փետուր:

Կրծքանշանի կենտրոնական պատկերները եզերված են դափնեպսակով, որի վերին մասի ներքևում կամարաձև գրված են «ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ ԴԱՓՆԵԿԻՐ» բառերը: Կրծքանշանը պատրաստված է 585 հարգի դեղին ոսկուց:

Կրծքանշանն օղակների միջոցով ամրանում է 25x15 մմ չափերով, ծայրե­րում անկյունակներով երիզված դրոշի գույներով ուղղանկյունաձև կախիչին:

Կրծքանշանի դարձերեսին փորագրված են կրծքանշանի հերթական հա­մարը և ոսկու հարգը:

Կրծքանշանից բացի՝ նշված ոլորտների դափնեկիրներին, որպես ՀՀ պետական մրցանակ, շնորհվում են վկայագիր և դրամական պարգև` 5 մլն. դրամի չափով:

ԲՏ բնագավառում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի դափնեկրի հուշամեդալ

Բարձր տեխնոլոգիաների բնագավառում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի դափնեկրի հուշամեդալին պատկերված է արվեստի վաստակավոր գործիչ Կարեն Աղամյանի հեղինակած թևավոր առյուծը: Այն վերամշակված է Էրեբունու որմնանկարների պատկերներից և խորհրդանշում է հայ ժողովրդի ուժն ու իմաստությունը։ Առյուծը տեղադրված է տեղեկատվական տեխնոլոգիաների սարդոստայնը բնորոշող գլոբուսի վրա։

Հուշամեդալի եզերքում շրջանաձև գրված են «ԲՏ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱՇԽԱՐ­ՀԱՅԻՆ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿ» բառերը։

Հուշամեդալը պատրաստված է 585 հարգի դեղին ոսկուց, հակադարձ երեսին տեղադրված է հայկական զինանշանի վեհաշուք բարձրաքանդակը՝ շրջափակված միկրոսխեմաների ցանցով, իսկ եզերքում անգլերենով շրջանաձև գրված են «STATE AWARD OF REPՍBLIC OF ARMENIA FOR GLOBAL CONTRIBUTION TO HUMANITY THROUGH IT» բառերը։

Վերևի մասում տեղադրված է ժապավենի ճարմանդը՝ Հայաստանի հնամենի խոյակների զարդաքանդակով, որը կախված է ՀՀ դրոշի գույներով ժապավենից։

Հուշամեդալի դարձերեսին փորագրված են մեդալի հերթական համարը և ոսկու հարգը, իսկ տուփը պատրաստված է հայկական ընկուզենու արմատից։

ԲՏ բնագավառում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի հուշախորհրդանիշ

Պետական մրցանակի հուշախորհրդանիշն ամբողջությամբ պատրաստված է օպտիկական ապակուց, որի վրա տեղադրված են Հայաստանի ընդերքից հանված կիսաթանկարժեք քարերից (ագաթ, յաշմա, կանաչավուն օնիքս) պատրաստված զարդեր։ Բոլոր քարերը տեղադրված են ոսկեպատված 999 հարգի արծաթյա կաղա­պարների մեջ։ Վերևում տեղադրված է ագաթե գլոբուսը, որի վրա մայրցամաքները պատրաստված են 999 հարգի ոսկով ոսկեպատած արծաթից։

Հուշախորհրդանիշի տուփը պատրաստված է հայկական ընկուզենու արմատից։

Ակադեմիկոս Վ. Համբարձումյանի անվան միջազգային գիտական, ՀՀ պետական մրցանակի կրծքանշան

Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական, ՀՀ պետական մրցանակի կրծքանշանն ունի 80 մմ տրամագիծ, կշռում է 215 գրամ, պատրաստված է ոսկեզօծ արույրից (ոսկու հարգը՝ 999,9. ոսկու քաշը՝ 0,1 գրամ):

Մեդալի երեսային կողմում՝ ձախից, պատկերված է ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի դիմանկարը (հայացքը՝ ձախից դեպի աջ) և աջ կողմում անգլերենով, երեք տողով գրված են «VIKTOR AMBARTSUMIAN PRIZE» բառերը։

Հակառակ կողմում պատկերված են՝ վերևում՝ պարուրաձև գալակտիկա, ներքևում՝ ձախից, ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի աստղադիտակը, իսկ աջ կողմում հայերենով, երեք տողով գրված են «ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՄՐՑԱՆԱԿ» բառերը։

100 մլն դրամական պարգև և 50 մլն դրամական միջոց` Վիկտոր Համբարձումյանի անվան պետական մրցանակի դափնեկրին

Ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական, ՀՀ պետական մրցանակի դափնեկիրներին որպես մրցանակ շնորհվում է նաև դիպլոմ, պատվոնշան, հավաստագիր, ինչպես նաև դրամական պարգև` 100 մլն դրամի չափով և դրամական միջոցներ՝ 50 մլն դրամի չափով: Դափնեկիրը մրցանակ ստանալու հաջորդ երկու տարվա ընթացքում իրավունք ունի տնօրինելու դրամական միջոցները` Հայաստանի Հանրապետությունում աստղաֆիզիկայի, ինչպես նաև դրան հարակից ֆիզիկայի, մաթեմատիկայի բնագավառների հետագա զարգացման նպատակով:

Հատկացված դրամական միջոցներից 25 մլն դրամը նախատեսված է գիտական հետազոտությունների աջակցության մրցույթի կազմակերպման, 12 մլն 500 հազար դրամը` գիտաշխատողների գործուղումների ֆինանսավորման, 7 մլն 500 հազար դրամը` ՀՀ-ում գիտաժողովների կազմակերպման և 3 մլն 600 հազար դրամը` պետական բուհերում մագիստրոսի ուսումնական ծրագրով սովորող ուսանողներին կրթաթոշակների տրամադրման համար: 1 մլն 400 հազար դրամ էլ նախատեսվում է դափնեկրի և մրցանակի արժանացած աշխատանքի հանրայնացման համար:

timthumb.jpg (293 KB)

Տպել
760 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին