Միջնորդագրեր Լոռու մարզի դատախազությունից՝ մարզում ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով

ՀՀ Լոռու մարզի դատախազությունում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2021 թվականին մարզի տարածքում ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու 261 դեպք է արձանագրվել, որոնցից 25-ը՝ մահվան ելքով, մարմնական վնասվածքներ է ստացել 371 անձ։

Մարզի դատախազությունում դեպքերի քարտեզագրմամբ ուսումնասիրվել են դրանց հիմնական պատճառները:

ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ պարզվել է, որ  ՃՏՊ-ների հիմնական պատճառներից են ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարելը, հետիոտնի անցումների հատման, առաջինն անցնելու, վազանցի, խաչմերուկի անցման և այլ կանոնների խախտումները, որոնց քանակն ավելացել է: Աճել է նաև նյութական վնասների արձանագրմամբ ՃՏՊ դեպքերի քանակը, որը կազմել է 959 դեպք։

Ուսումնասիրությունները  փաստել են, որ մարզի քաղաքները սպասարկող երթուղու միկրոավտոբուսների, ավտոբուսների և տաքսի ավտոմեքենաների վարորդները, հաճախ խախտելով ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները, ստեղծում են վթարային իրադրություններ: Միկրոավտոբուսների վարորդները հաճախ իրենց ամրակցված տրանսպորտային միջոցները տրամադրում են անհրաժեշտ կարգի վարորդական իրավունքի վկայականներ չունեցող անձանց, կամ երթևեկություն են իրականացնում առանց տվյալ տրանսպորտային միջոցը վարելու իրավունքի թույլտվության վկայականների:

Ուսումնասիրությամբ և դեպքերի քարտեզագրմամբ վեր են հանվել մարզի այն բնակավայրերը, որտեղ բացակայում են ճանապարհային նշանները և այլ անհրաժեշտ կահավորանքները:

Մարզի քաղաքներում, հատկապես՝ Վանաձորի, Սպիտակի, Ալավերդիի, Ախթալայի, Թումանյանի, Տաշիրի, Ստեփանավանի կենտրոնական փողոցներում և հրապարակներում կարգազանց վարորդները երթևեկում են բարձր արագությամբ, Վանաձորի առանձին փողոցներում շարունակաբար չեն ենթարկվում լուսացույցի ցուցիչներին, որոշ փողոցներում ավտոմեքենաները կայանում են երկշարք կամ եռաշարք՝ խոչընդոտելով այլ վարորդների երթևեկությանը։ Հաճախակի են նաև դեռահաս անձանց կողմից կատարվող երթևեկության կանոնների խախտումները, ինչը վկայում է նրանց վարորդական իրավունքի վկայական չունենալու մասին։            

Ուսումնասիրությամբ փաստվել է, որ մարզի տարածքում ՃՏՊ-ների մեծ մասը կանխելու, ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելու տեսանկյունից էական նշանակություն կարող է ունենալ  համայնքային ճանապարհներն արագաչափ սարքերով և վերահսկող տեսախցիկներով հագեցնելը, քաղաքների փողոցների բանուկ խաչմերուկները տեսանկարահանող սարքերով կահավորելը: Բացի այդ, առկա է նաև ՃՈ աշխատակիցների կողմից իրենց ծառայողական պարտականությունների կատարման որակը բարելավելու,  նրանց կողմից վարչական իրավախախտումների նախականխման և կանխման ուղղությամբ պատշաճ հետևողականություն դրսևորելու,  վերակարգերն արդյունավետ տեղաբաշխելու, երեկոյան և գիշերային ժամերին հսկողությունն ուժեղացնելու անհրաժեշտություն:

Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ Լոռու մարզի դատախազը կատարված ուսումնասիրության արդյունքները՝ մահվան ելքով պատահարների դեպքերի, երթևեկության նշանների անհրաժեշտ կահավորման ենթակա կոնկրետ հատվածների քարտեզագրմամբ, պատճառների մատնանշմամբ, միջնորդագրերով ուղարկել է ՀՀ տարածքային ենթակառույցների նախարարին և ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայության պետին՝ իրենց լիազորությունների շրջանակներում ուսումնասիրության արդյունքներից բխող՝ ճանապարհային երթևեկության և դրանց մասնակիցների անվտանգությանն ապահովմանն ուղղված միջոցները ձեռնարկելու նպատակով:

Տպել
660 դիտում

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան