Սակագնային քվոտա կկիրառվի ՀՀ տարածք ներմուծվող որոշ ապրանքների նկատմամբ

ՀՀ կառավարության կողմից մարտի 21-ին հաստատված որոշումներով ՀՀ տարածք ներմուծվող շաքարի, թռչնամսի, առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների, Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ծագում ունեցող երկարահատիկ բրնձի նկատմամբ կկիրառվի սակագնային քվոտա։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:

Մասնավորապես, ՀՀ տարածք ներմուծվող սպիտակ շաքարի նկատմամբ սակագնային քվոտա կիրառելու մասին որոշմամբ մինչև 2022 թ․օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում սպիտակ շաքարի (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1701 99 100 ծածկագիր) ներմուծումը, որը նախատեսված է բացառապես ներքին շուկայում իրացման կամ շաքար պարունակող արտադրանքի արտադրության համար, ազատվում է ներմուծման մաքսատուրքից՝ 60.0 հազ. տոննայից ոչ ավելի ծավալով՝ լիցենզիայի առկայության դեպքում՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության հետ ազատ առևտրի ռեժիմ ունեցող երկրներից ծագող և ներմուծվող սպիտակ շաքարի (Լիցենզիայի ձևերը՝ որոշման հավելվածներում):

ՀՀ տարածք ներմուծվող թռչնամսի նկատմամբ սակագնային քվոտա կիրառելու մասին որոշմամբ 2022 թ․ ընթացքում ՀՀ տարածք ներմուծվող թռչնամսի նկատմամբ կկիրառվի սակագնային քվոտա։ Նախատեսված սակագնային քվոտայի կիրառումը տարածվում է ՀՀ տարածք «բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգի կիրառմամբ ներմուծվող թռչնամսի վրա։ 2022 թ․ ընթացքում ՀՀ տարածք ներմուծվող թռչնամսի ներմուծումը թույլատրվում է սահմանված քվոտայից ոչ ավելի ծավալով` լիցենզիայի առկայության դեպքում։ (Լիցենզիայի ձևերը՝ որոշման հավելվածներում):

ՀՀ տարածք ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ սակագնային քվոտա կիրառելու մասին որոշմամբ 2022 թ․ ընթացքում ՀՀ տարածք ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ կկիրառվի սակագնային քվոտա:

Նախատեսված սակագնային քվոտայի կիրառումը տարածվում է ՀՀ տարածք «բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգի կիրառմամբ ներմուծվող՝ սույն որոշման հավելվածներում նշված առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների վրա։ Ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների ներմուծումը թույլատրվում է սահմանված քվոտայից ոչ ավելի ծավալով` լիցենզիայի առկայության դեպքում։
Նշված ապրանքների օգտագործումը թույլատրվում է բացառապես ՀՀ տարածքում մսամթերքի արտադրության համար (Լիցենզիայի ձևերը՝ որոշման հավելվածներում):

2022 թ․ ընթացքում ՀՀ տարածք Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ծագում ունեցող երկարահատիկ բրնձի նկատմամբ սակագնային քվոտա սահմանելու, ներմուծման լիցենզիայի ընթացակարգը, մեկանգամյա և գլխավոր լիցենզիաների ձևերը հաստատելու մասին որոշմաբ երկարահատիկ բրնձի առանձին տեսակների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1006 30 670 1 և 1006 30 980 1) ներմուծումը Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունից թույլատրվում է 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով` 400 տոննայից ոչ ավելի ծավալով` լիցենզիայի առկայության դեպքում (Լիցենզիայի ձևերը՝ որոշման  հավելվածներում):

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը սկսում է լիցենզիայի տրամադրման մասով հայտերի և անհրաժեշտ փաստաթղթերի ընդունման գործընթացը։  Փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել 10 աշխատանքային օրվա ընթացքում։ Լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարել՝ (+374 11) 597 229, (+374 11) 597 153 հեռախոսահամարներով։

 

Տպել
1411 դիտում

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև