Դատախազական շուրջ 440 ակտ մարդկանց համար շրջադարձային է եղել. ՀՀ դատախազությունն ամփոփել է 2021թ. գործունեությունը

ՀՀ գլխավոր դատախազությունում կայացել է կոլեգիայի ընդլայնված նիստ, որը վարել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Նիստի ընթացքում ամփոփվել են 2021թ. հանցավորության դեմ պայքարում քրեական հետապնդման մարմինների գործունեության, դատախազական գործառույթների իրացման արդյունքները:

Այս մասին հաղորդագրություն է տարածել դատախազության հանրային կապերի բաժինը:

Գլխավոր դատախազի տեղակալները, ըստ իրենց համակարգման ոլորտների, ներկայացրել են նախորդ տարվա ընթացքում հանցավորության ընդհանուր վիճակը և միտումները, հանցագործությունների հակազդման, բացահայտման, նպաստող պատճառների վերացման շրջանակում դատախազական ներգործության ազդեցությունը, ձեռքբերումներն ու խնդիրները:

Արձանագրվել է, որ 2021թ. ընթացքում ՀՀ-ում գրանցվել է հանցագործության 30.245 դեպք՝ նախորդ տարվա համեմատ 3777-ով կամ 14․3%-ով ավելի: Դեպքերի աճ արձանագրվել է բոլոր հանցատեսակներով, բացառությամբ մարդու և պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների։

Դրան զուգահեռ, սակայն, 2%-ով բարելավվել է հանցագործությունների բացահայտման ցուցանիշը՝ կազմելով 57,7%՝ 2020թ. 55․7%-ի դիմաց:

Մտահոգիչ է համարվել սպանության դեպքերի 20%-ով, սպանության փորձի՝ 17.9%-ով աճը՝ հատկապես նկատի ունենալով, որ դրանց շարքում զգալի մաս են կազմել այնպիսիք, որոնք եղել են նախկինում կատարված հանցագործության, այդ թվում՝ սպանության դեպքերի շարունակություն: Առանձնապես ծանր որոշ հանցագործություններ կատարվել են անձանց կողմից, որոնց վերաբերյալ, նախորդիվ կատարված հանցագործության մեջ հիմնավոր կասկածի և հիմքերի առկայության դեպքում, դատարանները կայացրել են կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունները մերժելու որոշումներ:

ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ այս բնույթի հանցագործությունների դեմ պայքարում պետք է ներդրվեն բոլոր ռեսուրսները, իսկ դրանց պատճառների, հանգամանքների արագ բացահայտման, ինչպես նաև կրիմինալ տարրերի նկատմամբ շարունակական վերահսկողության իրականացման համար դատախազները պետք է ցուցաբերեն գերնախաձեռնողականություն՝ կոնկրետ գործողությունների մատնանշմամբ նախաքննական և օպերատիվ հետախուզական մարմիններին ցուցում և հանձնարարություն տալու, դրանցով արդյունքներ ապահովելու հարցում:

Շեշտադրում է կատարվել հատկապես պետությանը, համայնքներին, ֆիզիկական և իրավաբանական անձանց խախտված իրավունքների, պատճառված վնասների վերականգնման ուղղությամբ կատարված աշխատանքներին: Արձանագրվել է, որ միայն տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններով նախապատրաստված և ավարտված քրեական վարույթներով, դատարանում քննված ու ավարտված քրեական գործերով պետությանը պատճառված, հայտնաբերված ընդհանուր վնասը կազմել է շուրջ 22.3 մլրդ ՀՀ դրամ, ինչը 2020թ. համեմատ ավելի է 85%-ով: Իսկ պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 5.6 մլրդ ՀՀ դրամը, ինչը 2020թ.-ի համեմատ ավելի է շուրջ 2.8 անգամ: Նույն կերպ՝ դրական դինամիկա է արձանագրվել պետական շահերի պաշտպանության դատախազական գործառույթի շրջանակներում պետությանը պատճառված վնասների բացահայտման առումով, որը կազմել է ընդհանուր ավելի քան 30 մլրդ ՀՀ դրամ:

Արթուր Դավթյանը նշել է, որ այս ուղղությունը շարունակում է մնալ հիմնական առաջնահերթություն, Դատախազության մարզային ստորաբաժանումները պետք է ընդլայնեն պետական շահերի պաշտպանության ուսումնասիրությունների շրջանակը՝ ըստ մարզերի առանձնահատկությունների, ինչպես նաև հանցավոր խախտումների յուրաքանչյուր դեպքի բացահայտման դեպքում պարտադիր պետք է հետամուտ լինել միջնորդագրերով պատկան մարմինների կողմից դրանց նպաստող հանգամանքներն ու պատճառները չեզոքացնելուն:

Ելնելով պատիժների, և հարկադրանքի այլ միջոցների կիրառման նկատմամբ դատախազական հսկողության գործառույթի շրջանակում արձանագրած արդյունքներից՝ ՀՀ գլխավոր դատախազը կարևորել է դատախազության՝ այս ոլորտում հանրային և մասնավոր շահերի, ՔԿՀ-ներում պահվող անձանց իրավունքների հավասարակշռված պաշտպանությունը: Նա հանձնարարել է դատախազներին ՔԿՀ-ներում պահվող անձանց գործերի ուսումնասիրությունների արդյունքում, օրինապահ, դրական վարքագծի արձանագրման դեպքում բավարար հիմքերի առկայությամբ նախաձեռնել նրանց խրախուսման, պատիժը կրելու առավել մեղմ ռեժիմի՝ տեղափոխման կամ պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու գործընթաց:

Կոլեգիայի նիստում արձանագրվել է, որ դատախազները, սահմանադրական իրենց լիազորությունների իրացման ընթացքում 2021թ. ընդհանուր առմամբ կայացրել են աննախադեպ թվով՝ շուրջ 9000 դատախազական ակտ, ինչն ընդգծում է քրեական վարույթների շրջանակում, հատկապես իրականացվող քննությունների որակի, արդյունավետության բարձրացման տեսանկյունից դատախազների դերակատարության աճը:

Նախաքննական մարմիններին դատախազների կողմից տրվել է ընդհանուր 4373 ցուցում՝ 2020թ. 2740-ի դիմաց, իսկ հանցագործությունները ծնող պատճառների և պայմանների վերացման նպատակով պատկան մարմիններին հղվել է 847 միջնորդագիր՝ 2020թ. 437-ի դիմաց: Ընդ որում՝ դատախազական ակտերից 440-ը քրեական վարույթների և դրանցով անցնող անձանց համար ունեցել են շրջադարձային նշանակություն: Մասնավորապես, արձանագրվել է 50 դեպք, երբ քրեական գործերով մեղադրական եզրակացությունները դատախազների կողմից չեն հաստատվել, և դրանով հետագա քննության արդյունքում կայացվել է վարույթը կարճելու որոշում: Այսինքն՝ դատախազների այդ որոշումների արդյունքում առնվազն նույնքան մարդ անհիմն դատի չի տրվել: Կամ՝ արձանագրվել է 38 դեպք, երբ դատախազները վերացրել են քրեական գործի հարուցումը մերժելու, քրեական գործի վարույթը կարճելու՝ վարույթն իրականացնող մարմնի որոշումները, և հետագա քննության արդյունքում այդ գործերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան: Այսինքն՝ դատախազական այդ ակտերով ապահովվել է, որպեսզի առնվազն նույնքան մարդ չխուսափի քրեական պատասխանատվությունից:

ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ չնայած դատախազական ակտերի կայացման ցուցանիշների գրեթե կրկնակի ավելացմանը՝ դա բավարար չի կարելի համարել և այս առումով ևս պետք է շարունակել նախաձեռնողականության դինամիկ աճը:

Կոլեգիայի նիստում Դատախազության ստորաբաժանումների առջև խնդիր է դրվել նաև էականորեն ակտիվացնել շփումները քաղաքացիների, դատավարության մասնակիցների հետ՝ առաջին հերթին դատախազների մոտ ընդունելությունների կազմակերպման հաճախակիացման միջոցով:

Դա ոչ միայն հանրության հետ հաղորդակցության միջոցով համակարգի նկատմամբ վստահության բարձրացման նպատակ է հետապնդում, այլ նաև դատախազներին օգնում է կոնկրետ իրավիճակներում ստանալ հավելյալ տեղեկատվություն, որոշակի իրողությունների, հանգամանքների վերաբերյալ դատախազների մոտ ձևավորել օբյեկտիվ պատկերացումներ և ներքին համոզմունք կարևոր դատավարական որոշումներ կայացնելուց առաջ:

Տպել
778 դիտում

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կնոջ կողմից ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ