Գործողություններն ուղղված են նաև ռուս խաղաղապահների դեմ. քաղաքագետը՝ Արցախում տիրող իրավիճակի մասին

Վերջին օրերին ադրբեջանական կողմը լարվածության ու վախի մթնոլորտ է փորձում առաջացնել Արցախում բնակվողների շրջանում: Մեկ շաբաթից ավելի է՝ Արցախը զրկված է գազից, բացի դրանից՝ սահմանի տարբեր հատվածներից ականանետային հարվածներ են հասցվում բնակավայրերի ուղղությամբ:

Վերջերս էլ ադրբեջանական կողմը կոտրել էր Արցախի Ազգային ժողովի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը, փոխել լուսանկարները և սպառնալիք պարունակող գրառում արել՝ արցախցիներից պահանջելով 168 ժամվա ընթացքում լքել բնակավայրերը:

Արցախաբնակ քաղաքագետ Ժիրայր Ազիզյանը, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում անդրադառնալով վերջին օրերին ադրբեջանական կողմի սադրիչ վարքագծին, նկատեց՝ նման վարքագծի դրսևորումը պայմանավորված է ռուս-ուկրաինական ռազմական գործողություններով:

«Փորձելով օգտվել ստեղծված իրավիճակից՝ Ադրբեջանը նպատակ ունի հայաթափել Արցախը: Հակառակորդը, բացի գերհզոր ձայնային մեքենաների միջոցով խաղաղ բնակավայրերը լքելու կոչերից, նաև տարբեր տեսակի զինատեսակներ է օգտագործում: Փորձում է լարվածության մթնոլորտ առաջացնել: Բնականաբար, այս ամենը կապված է աշխարհաքաղաքական ներկա գործընթացներով: Այս ամենը կապված է նաև նրա հետ, որ Արցախը հումանիտար օգնություն ուղարկեց Ուկրաինա: Հիմա Ադրբեջանը փորձում է Արցախի բնակչությանը կանգնեցնել հումանիտար աղետի առջև»,- նշեց քաղաքագետը:

Ազիզյանի հավաստմամբ՝ արցախցին հաստատակամ է իր կյանքը Արցախում շարունակելուն և ամուր կառչած է իր հողից, սակայն պետք է զգոն լինել, քանի որ դիմացն Ադրբեջանն է:

«Աշխարհաքաղաքական զարգացումների շատ ծանր պայմաններում ենք գտնվում: Պետք է կարողանանք հմուտ դիվանագիտության շնորհիվ այս ամենի մեջ ապահովել մեր անվտանգությունը: Պետք է նաև հասկանանք մեր աշխարհաքաղաքական դիրքը: Թուրքիան փորձում է հնարավորինս մտնել տարածաշրջան: Վրաստանում տնտեսական հզոր լծակների միջոցով նա արդեն ստացել է այդ մուտքը։ Հարավային Կովկասը միշտ եղել է ռուսական ազդեցության գոտի: Հիմա մնացել է միայն Հայաստանը, և Թուրքիան փորձում է ամեն կերպ զրկել ՀՀ-ին Ռուսաստանից»,- ասաց Ազիզյանը:

Քաղաքագետի կարծիքով՝ այս գործողություններն ուղղված են նաև ռուս խաղաղապահների դեմ, հատկապես՝ Հայաստանից Արցախ գնացող գազատարի հետ կապված հարցը: 

«Վերջիններս նույնիսկ թույլ չեն տալիս վերանորոգել այդ գազատարն ու նույնիսկ հրաժարվում են բանակցել ռուս խաղաղապահների հետ՝ դրանով իսկ բացահայտ դեմ արտահայտվելով ռուսական ներկայությանը։ Նրանք նույնիսկ հայտարարում են, որ գազատարի պայթեցումը եղել է ռուս խաղաղապահ զորակազմի սադրանքի հետևանքով: Ադրբեջանը սպասում է Ուկրաինայում ՌԴ-ի ռազմական պարտությանը, որպեսզի կարողանա վերջնական իր նպատակին հասնել: Սակայն մենք պետք է կարողանանք ճիշտ կողմնորշվել ու մեր շահերը պաշտպանել»,- նշեց զրուցակիցը:

Ազիզյանի խոսքով՝ Արցախում բնական գազին փոխարինելու այլընտրանքներ թերևս կան, սակայն մասնավոր որոշ ընկերություններ իրենց աշխատանքներում բախվում են խնդիրների, որոշներն անգամ դադարել են աշխատել. «Որպես այլընտրանք՝ օգտագործվում են էլկտրաէներգիան ու բնափայտը: Սակայն այդ ենթակայանները պատրաստ չեն այդպիսի ծանրաբեռնվածության: Ջեռուցման խնդրի պատճառով նաև դպրոցներում մեկ շաբաթով երկարաձգվել են գարնանային արձակուրդները»:

Քաղաքագետը հավելեց՝ Արցախում կատարվող իրադարձությունների լուծումը ցույց կտա աշխարհաքաղաքական իրադարձությունների ընթացքը:

Մերի Խաչատրյան

Տպել
1439 դիտում

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Ռեստորանում «Ջերմուկ»-ի շիշը կոտրվել է, ապակյա բեկորը վնասել է 32-ամյա երիտասարդի աչքը

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան