Մի փողկապի պատմություն, կամ ինչու է աղմկում համացանցը. իրականում եղե՞լ է անհարգալից վերաբերմունք (լուսանկարներ)

Ինչպես հայտնի է, Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում երեկ հանդիպում են ունեցել Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Մևլութ Չավուշօղլուն։

Երեկվանից համացանցում լայնորեն քննարկվում է ոչ միայն բուն հանդիպումը, այլև հանդիպման ֆորմալ բնույթը ևս: Կարծիքների հիմնական աղբյուրը նախկինում դեսպան, մարզպետ և ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանի գրառումն էր այն մասին, որ բավական է միայն նայել լուսանկարներին, և Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ Չավուշօղլուի փողկապ չկրելու փաստն արդեն ամեն ինչ կասի բառերի փոխարեն:

Ըստ նախկին դեսպանի՝ դա անհարգալից վերաբերմունքի դրսևորում է եղել Միրզոյանի նկատմամբ, քանի որ այլ հանդիպումների ժամանակ Չավուշօղլուն եղել է փողկապով: Այս գրառումը լայնորեն տարածվել է լրատվամիջոցներում ու դարձել լայն քննարկումների թիրախ:

Իրականում, ըստ Թուրքիայի ԱԳՆ կայքի ու սոցցանցերի էջերի, պարզ է դառնում, որ Չավուշօղլուի հանդիպումները եղեն են 3 տարբեր օրերի՝ մարտի 10-ին, 11-ին, 12-ին, որոնցից առաջին երկուսում Թուրքիայի ԱԳ ղեկավարը կրել է փողկապ, երրորդում՝ ոչ: Նշենք, որ փողկապ կրելու պարտավորություն, ըստ միջոցառման դրես-կոդի, չի էլ եղել, այն թողնվել է մասնակից տղամարդկանց հայեցողությանը:

Ստորև՝ 3 լուսանկարներում Չավուշօղլուի մարտի 10-ի ունեցած հանդիպումներն են, որոնց ժամանակ նա կրել է կապույտ փողկապ:

760.jpg (38 KB)762.jpg (56 KB)763.jpg (44 KB)

Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը փողկապ կրել է նաև մարտի 11-ի հանդիպումների ժամանակ, այս անգամ՝ կարմրավուն երանգի: Ներկայացնում ենք այդ օրվա հանդիպումներից 3-ի լուսանկարները, սակայն դիվանագետը փողկապով է եղել բոլոր հանդիպումների ժամանակ:

747.jpg (40 KB)759.jpg (136 KB)748.jpg (93 KB)

Արդեն ֆորումի երրորդ օրը՝ մարտի 12-ին, երբ հանդիպում են ունեցել նաև Չավուշօղլուն ու ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, թուրքական արտաքին գերատեսչության ղեկավարն առանց փողկապի է, և առանց փողկապի են ընթացել այդ օրվա նրա բոլոր հանդիպումները:

Ստորև հրապարակում ենք միայն մի քանի լուսանկար:

746.jpg (62 KB)744.jpg (75 KB)735.jpg (40 KB)745.jpg (69 KB)

Ի դեպ, հանդիպումներից որոշներում առանց փողկապի է նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: Օրինակ՝ Ավստրիայի իր գործընկերոջ հետ հանդիպմանը:

764.jpg (19 KB)

Այսպիսով՝ անհարգալից վերաբերմունքի մասին ակնարկներն ու հայտարարություններն անհիմն են, քանի որ միջոցառման դրես-կոդը թելադրել է փողկապի կրման ազատ որոշում, իսկ կոստյումն ու վերնաշապիկը պարտադիր են եղել:

Տպել
12096 դիտում

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ