Քննարկվել են Հանրապետական թիվ 1 հատուկ կրթահամալիրի՝ Վարդաշենի, վերակազմավորման հնարավոր ուղղությունները

Անչափահասների արդարադատության խորհրդի նախագահ, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդի 2022 թվականի առաջին նիստը, որը կազմակերպվել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակի հետ համագործակցության շնորհիվ։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Նիստի ընթացքում քննարկվել են Հանրապետական թիվ 1 հատուկ կրթահամալիրի (Վարդաշենի) վերակազմավորման հնարավոր ուղղությունները:

Միջոցառման սկզբում բացման խոսքով հանդես են եկել ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի տեղակալ տկն Սիլվիա Մեստրոնին:

Անչափահասների արդարադատության խորհրդի նախագահ, արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը ողջունել է ներկաներին՝ ընդգծելով, որ  Անչափահասների արդարադատության խորհուրդն արդեն իսկ հասցրել է դառնալ միջգերատեսչական քննարկումների համար հարթակ՝ բարձրաձայնելու ոլորտային տարբեր խնդիրներն ու նախանշելու դրանց լուծման ուղիները:

Վերջինս կարևորել է օրակարգում ներառված հարցերը՝ նշելով, որ համատեղ քննարկումը հնարավորություն կտա թիվ 1 հատուկ կրթահամալիրի վերակազմակերպման հնարավորություններն առավել ամբողջական դիտարկելու։ Հակասոցիալական վարք դրսևորող երեխաների հետ աշխատանքը պետք է լինի ավելի հասցեական, թիրախավորված և միտված երեխայակենտրոն մոտեցումների ամրապնդմանը։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ ժաննա Անդրեասյանն ընդգծել է «Հանրակրթության մասին» օրենքում կատարված փոփոխությունների համատեքստում ներառականության ապահովման անհրաժեշտությունը բոլոր երեխաների համար, ինչպես նաև առաջարկել կրթահամալիրի վերակազմավորման շրջանակում առաջնորդվել այդ մոտեցումներով։

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնին ընդգծել է ներառական կրթության կարևորությունը և բազմամասնագիտական մոտեցման անհրաժեշտությունը՝ համայնքներում երեխաների կոնկրետ կարիքները հաշվի առնելով նրանց լավագույն շահերին համապատասխանող ծառայություններ մատուցելու  համատեքստում։

Նիստի ընթացքում ելույթով հանդես է եկել նաև Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի Անչափահասների արդարադատության ծրագրի համակարգող Վիկտորյա Օհանյանը, որը ներկայացրել է միջազգային փորձը վարքային խնդիրներ ունեցող երեխաների հետ աշխատանքի մոդելների վերաբերյալ, ինչպես նաև ոլորտի վերաբերյալ առաջարկություններ՝ հիմնվելով ուսումնասիրությունների վրա:

Նիստի ընթացքում ոլորտի շահագրգիռ կառույցների մասնակցությամբ քննարկվել են ներկայացված մոդելների կիրառման հնարավոր դժվարությունները և իրականացման առկա ռեսուրսները:

Միջոցառման ավարտին որոշում է կայացվել ստեղծել Անչափահասների արդարադատության խորհրդի անդամներից բաղկացած նեղ կազմով աշխատանքային խումբ, որը կդիտարկի վերակազմակերպման հնարավոր տեսլականը և խորհրդին կներկայացնի հստակ առաջարկներ։

Նիստին մասնակցել են Անչափահասների արդարադատության խորհրդի պետական,  միջազգային և հասարակական, ինչպես նաև թեմային առնչվող շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ:

Տպել
718 դիտում

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է