SWIFT-ի անջատումը հավելյալ տեխնիկական խնդիրներ կարող է առաջացնել Հայաստանի համար, բայց ոչ ֆինանսական. Արտակ Մանուկյան

Ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին Արևմտյան երկրները համաձայնել են անջատել ռուսական բանկերը SWIFT միջազգային վճարային համակարգից:

Միջազգային միջբանկային հաղորդագրությունների մեծամասնությունն օգտագործում է SWIFT ցանցը։ SWIFT-ը ֆինանսական հաղորդագրությունները փոխանցում է բացարձակ անվտանգ ձևով, բայց իր անդամների համար չունի հաշվեհամարներ և չի կատարում որևէ հաշվարկ կամ քլիր:

SWIFT-ը անգլերեն հապավում է, հայերեն՝ Համաշխարհային միջբանկային ֆինանսական հեռահաղորդակցության կազմակերպություն։ Այն բելգիական կազմակերպություն է, հիմնադրվել է 1973 թվականին։ Կազմակերպության անդամ են աշխարհի 200 երկրների ավելի քան 11.000 ֆինանսական հաստատություններ:

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ, տնտեսագետ Արտակ Մանուկյանը, «Հայկական ժամանակի» հետ զրույցում անդրադառնալով SWIFT համակարգին, նշեց, որ Society for Worldwide Interbank Financial Telecommunication (SWIFT)-ն ներկայացնում է ցանց, որը հնարավորություն է ընձեռում ամբողջ աշխարհի ֆինանսական հաստատություններին ուղարկել և ստանալ տեղեկատվություն ֆինանսական գործարքների մասին:

«Ռուսական ոչ բոլոր բանկերի վրա է պատժամիջոցը կիրառվել: Հիմնականում անջատվել են խոշոր բանկերը: Սա նշանակում է, որ ռուսական որոշ բանկեր դեռևս կարող են օգտվել այս համակարգից, սակայն չգիտենք, թե վաղը ինչ կլինի»,- նկատեց Մանուկյանը:

Նրա խոսքով՝ կա այս փոխանցումների համակարգին այլընտրանք, որի մասին արդեն խոսել է Ռուսաստանը:

«Այս համակարգի շահագործման մասով կարող են լինել բարդություններ, բայց դրանք հաղթահարելի են: Ժամանակի ընթացքում այս այլընտրանքային համակարգերը կսկսեն գործածվել էլ ավելի մեծ թափով: Այն երկրները, որոնց հիմնական տնտեսական գործընկերը Ռուսաստանն է, նրանք ևս, կարծում եմ, այս համակարգից կօգտվեն: Սա ընդամենը ժամանակի հարց է: Իհարկե, այս համակարգով գործարքներ անելը ժամանակատար կլինի, բայց ամեն հաջորդ անգամն արդեն ավելի նվազ ժամանակ կպահանջի կողմերից»,- նշեց նա:

Նկատենք, որ 2014 թվականից Ռուսաստանը սկսել է զարգացնել բանկային տեղեկությունների փոխանակման իր համակարգը, որը կոչվում է Ֆինանսական հաղորդագրությունների փոխանակման համակարգ։

Տնտեսագետն ասաց՝ սանկցիաները կիրառվում են հակամարտող պետությունների վրա, Հայաստանի տնտեսության վրա դրանք այնքան էլ մեծ ազդեցություն չեն ունենա. «SWIFT-ի պարագայում հավելյալ տեխնիկական խնդիրներ կարող են առաջանալ Հայաստանի համար, ֆինանսական կորուստների մասին այստեղ տեղին չէ խոսելը, ընդամենը հավելյալ դժվարություններ են առաջանալու»:

Անդրադառնալով՝ ռուսական ռուբլու արժեզրկմանը և հարցին՝ այն ի՞նչ ազդեցություն է ունենալու ՀՀ-ի վրա՝ Արտակ Մանուկյանը նկատեց՝ ՌԴ-ում ապրողների գնողունակության վրա այն բացասբար կազդի, ինչն էլ շղթայական առումով կազդի հայկական արտահանողների վրա:

«ՀՀ-ի հիմնական առևտրային գործընկերը՝ ինչպես արտահանման, այնպես էլ ներմուծման մասով ՌԴ-ն է: Արտահանման վրա կունենա բացասական ազդեցություն, որովհետև մեր ապրանքները մրցունակության մասով կարող են խնդիրներ ունենալ, ինչն էլ հավելյալ ռիսկեր ստեղծի Կառավարության կողմից հայտարարված արտահանմանը միտված տնտեսության կառուցման առումով: Իհարկե, այս գործոնը կարող է մեղմվել, եթե Ռուսաստանից բացի, արտահանման այլ աշխարհագրության փնտրտուք լինի: Մենք պետք է աստիճանաբար մեր արտահանումը դարձնենք էլ ավելի դիվերսիֆիկացված: Օրինակ՝ գյուղմթերքը արտահանում ենք հիմնականում ՌԴ, բայց եթե մենք տեսնում ենք, որ մրցունակության խնդիր է առաջանալու, բացի Ռուսաստանից, պետք է մեր ապրանքատեսակներն էլ ավելի մեծ թափով արտահանենք եվրոպական շուկաներ: Իհարկե, սա ենթադրում է նաև որակական ստանդարտների էական վերանայում»,- կարծում է Մանուկյանը:

Նրա դիտարկմամբ՝ եթե երկրի հիմնական առևտրային գործընկերը որոշակիորեն պատժամիջոցների տակ է, սա, իհարկե, բացասական զարգացում է:

«Բայց նույնիսկ այս առումով առկա են հնարավորություններ, օրինակ՝ սա նաև հնարավորություն է, ինչի մասին խոսել է էկոնոմիկայի նախարարը։ Կամայական փոփոխությունն իր հետևից բերում է նաև որոշակի հնարավորություններ: Պատահական չէ, որ սանկցիաների ֆոնին պետությունները փորձում են իրենց շահը հաշվի առնել: Դրանով է պայմանավորված, որ, օրինակ, Եվրամիությունը ոչ բոլոր առևտրային բանկերի վրա է սանկցիաներ կիրառում: Նրանք հնարավորություն են ստեղծել, որպեսզի էներգակիրների առևտուրը ևս իրականացվի»,- եզրափակեց զրուցակիցը:

Անյուտա Աթանեսյան

Տպել
2217 դիտում

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան