Եվրամիությունն ազդարարել է Ռուսաստանի դեմ առաջին պատժամիջոցների մասին. Բորելը ԵՄ ոչ պաշտոնական նիստ կհրավիրի

Ռուսաստանի դեմ ԵՄ-ի առաջին պատժամիջոցները կընդունվեն արդեն այսօր, բայց դա դեռ չի լինի ԵՄ-ի ողջ պատասխանը Լուգանսկի և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունների ճանաչմանը, դեռ վաղ է մանրամասների մասին խոսել։

Այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Փարիզ ժամանելուն պես, որտեղ մասնակցելու է ԵՄ և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի արտգործնախարարների ոչ պաշտոնական ֆորումին։

«Ես որոշել եմ այստեղ՝ Փարիզում, խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի վերաբերյալ հանդիպումից հետո հրավիրել ԵՄ խորհրդի ոչ պաշտոնական նիստ՝ արտգործնախարարների մակարդակով: Նախարարները կորոշեն եվրոպական պատասխանը, որը կլինի պատժամիջոցների տեսքով»,- ասել է Բորելը՝ ընդգծելով, որ պատժամիջոցների շրջանակը կքննարկվի, բայց դա չի լինի Եվրամիության ամբողջական պատասխանը։

«Վստահ եմ, որ պատժամիջոցների մասին որոշումը կընդունվի միաձայն»,- ընդգծել է նա։ «Այսօր առավոտյան մենք արդեն սկսել ենք աշխատանքը տեքստի պատրաստման ուղղությամբ: Դա չի նշանակում, որ մենք այսօր կկայացնենք մեր բոլոր որոշումները: Առայժմ չեմ կարող ավելի շատ մանրամասներ հաղորդել»,- հավելել է Բորելը՝ նշելով, որ պատժամիջոցները կհամակարգվեն ԱՄՆ-ի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի հետ։ Նա կարծում է, որ ռուսական զորքերի հնարավոր մուտքը Դոնբաս լայնամասշտաբ ներխուժում չէ, այլ դրանք ուկրաինական հողի վրա գտնվող զորքեր են։

«Ռուսական զորքերը մտել են Դոնբաս, Դոնբասը Ուկրաինայի տարածքն է, ուստի, անկասկած, ռուսական զորքերը գտնվում են Ուկրաինայում: Ես չէի ասի, որ սա լայնամասշտաբ ներխուժում է, բայց ռուսական զորքերը գտնվում են ուկրաինական հողում»,- ասել է Բորելը։

ԵՄ առաջնորդները ավելի վաղ հայտարարել էին, որ Ռուսաստանի դեմ կոշտ տնտեսական պատժամիջոցներ կկիրառվեն «Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժման» դեպքում։ Աղբյուրների համաձայն՝ մինչ այդ ԵՄ-ն քննարկում է ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի «ճանաչման համար պատասխանատու» անձանց դեմ պատժամիջոցների կիրառման հարցը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանը պաշտոնապես ճանաչել է Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախությունը և նրանց հետ կնքել բարեկամության, համագործակցության և աջակցության պայմանագրեր։

Համապատասխան փաստաթղթերը երկուշաբթի երեկոյան ստորագրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Տպել
1510 դիտում

Խախտումների մասին որոշումը էլեկտրոնային ծանուցման եղանակով ստանալու դեպքում տուգանքի գումարը կնվազի 20 տոկոսով

Մերձմոսկովյան Բալաշիխայում ադրբեջանցի գործարար է սպանվել

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ 2024 թվականի բացարձակ հաղթող (տեսանյութ)

Ստեփանավանի թիվ 1 հիմնական դպրոցում վարչապետը ծանոթացել է խնդիրների վերացման աշխատանքներին (տեսանյութ)

Մեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել քարերին, հայտնվել ձորակում. ընտանիքի 3 անդամ հիվանդանոցում է

Սահմանազատման մասին պայմանավորվածությունը վերացնում է խաղաղության համաձայնագրի ճանապարհի մեծ խոչընդոտը․ Գերմանիայի ԱԳՆ

Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի ինքնությունը կամ պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Փաշինյան

Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների ձեռք բերած համաձայնությունը

Վերին Ծաղկավանի անտառում շունը ընկել է մոտ 15 մ խորության ձորը

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին են հանձնվել Սողոմոն Թեհլիրյանին առնչվող բացառիկ ընտանեկան մասունքներ

Չհանդիպելու պլաններ չունենք․ Փաշինյանը՝ ՌԴ նախագահի հետ հանդիպման հավանականության մասին

Հասանովը խորհրդակցություն է հրավիրել և հանձնարարել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատումն արդյունավետ իրականացնել

Ես ուզում եմ, որ մենք ճիշտ գնահատենք, թե ինչ է տեղի ունեցել․ վարչապետը խոսել է սահմանազատման մասին (տեսանյութ)

ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ «BMW» է այրվել

Վարչապետը երկրորդ անգամ այցելել է Վանաձորի N 27 և N 23 հիմնական դպրոցների մարզադահլիճներ (տեսանյութ)

37-ամյա կինը շենքում գտնվող տղային իր փոխանցելիս ընկել է հորը

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրևներ կլինեն, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Պատրաստվում ենք դե յուրե արձանագրել Արծվաշեն էքսկլավի, իրենց տեսակետից անկլավի՝ ՀՀ-ի մաս լինելը․ վարչապետ

Որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է կենդանիների կողմից հոշոտված

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան