Ադրբեջանի մտավորականներն ասում էին՝ հայերը շուտ էին մեզ հաղթել, քանի որ ունեն Խաչատրյան, Սպենդարյան. Բարսեղ Թումանյան

ՀՀ ժողովրդական արտիստ, նշանավոր օպերային երգիչ Բարսեղ Թումանյանը հաճախակի է երկրից բացակայում: Համաշխարհային ճանաչում ունեցող արտիստը հանդես է գալիս աշխարհի տարբեր երկրներում՝ առիթ ունենալով համեմատելու հայ ու արտասահմանյան օպերաները: Բարսեղ Թումանյանի հետ զրուցել ենք Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի խնդիրների, արդի մարտահրավերների և նրա տեսլականների շուրջ.

- Պարոն Թումանյան, համավարակը մեր կյանքը լրջագույն փոփոխությունների ենթարկեց: Բնականաբար, այդ փոփոխություններն էական ազդեցություն ունեցան նաեւ համաշխարհային մշակութային կյանքի վրա։ Ինչպե՞ս կբնորոշեք ժամանակակից համաշխարհային մշակութային զարգացումների ընթացքն ու այդ ամենում մեր դերակատարումը։

- Ես չէի ցանկանա մեզ շատ ընդհանրացնել աշխարհի հետ, թեպետ ցանկանանք, թե ոչ, համաշխարհային մշակութային ազդեցության տակ ենք ընկնում, որովհետեւ փոքր երկիր ենք: Այսօր ամբողջ աշխարհն է իրար արձագանքում, սակայն այդ արձագանքը հաճախ մակերեսային է: Շատ տարբեր զարգացումներ ենք ունեցել, միշտ երկլեզու ենք եղել, ինչ-որ հզոր պետության հետ է խաչակնքվել մեր մշակույթը, բայց այն ունեցել է իր հիմնական տեսակը: Մեր մշակույթը կարողանում ենք առանձնացնել մի քանի խոշոր հիմնաքարերի միջոցով՝ լեզվի, այբուբենի, կատարելության հասած ճարտարապետության, որի վառ ապացույցն են մեր կոթողները, տաճարները: Ունենք մանրանկարչություն, հիանալի շարականներ: Այս բոլորը, եթե իրար ենք միացնում, ապա մի ահռելի մշակութային պոտենցիալ է: Կարծես մի կորիզ է, որից հետո ծաղկում է մի չքնաղ ծառ՝ հայի տեսակով:

Իսկ ինչի՞ պահանջ ունենք մենք այսօր. այսօրվա արվեստը մրցակցության մեջ է անտիկ, միջնադարյան, ռենեսանսյան եւ բոլոր ժամանակների արվեստների հետ: Այսօրվա արվեստի գործչի համար որեւէ նոր խոսք ասելը, որը դարձյալ հավերժության մեջ կմտնի, շատ դժվար է, քանի որ մրցակցությունը մեծ է: 30 տարիների ընթացքում և մինչեւ օրս մեր մնայուն մշակույթն օդում կախված է մնացել, որը, մեր աշխարհընկալմամբ, ծաղկող է: Այդ տարիների ընթացքում ձեւավորվել է երկու արատ՝ գաղթական մշակույթ, որը ժողովրդին ավելի հայտնի է որպես ռաբիս, որովհետեւ հիմնականում արաբական, թուրքական, ադրբեջանական, ռուսական եւ այլ պսեւդո խառնուրդ է, հետագայում ռաբիսին է գումարվել գողական ենթամշակույթը, որը սկսեց խանգարել ամբողջ պետական եւ ազգային մշակույթի զարգացմանը: Իսկ, թե ինչպես եւ որքանով ենք կազմում համամարդկային մշակույթի մաս, դա շատ լուրջ խնդիրներից մեկն է: Նախ, պետք է մեր ժառանգությունը պահպանենք ու կիրառենք, ապավինենք ներկա նվիրյալներին, որոնք ունակ կլինեն եւ կկարողանան նոր խոսքով, մշակութային նոր շնչով ապացուցել մեր հայ լինելը:

- Ավելի քան 42 տարի է՝ Ձեր ստեղծագործական գործունեությունն անմիջականորեն առնչվում է Հայաստանի օպերայի եւ բալետի թատրոնի հետ։ Սխալված չենք լինի՝ ասելով, որ այն Ձեր ստեղծագործական օջախն է, եւ, բնականաբար, այդտեղ տեղի ունեցող ցանկացած իրադարձություն նաեւ անտարբեր չի կարող թողնել Ձեզ։ Այսօր անցումային, ինչու ոչ, նաեւ անորոշ փուլում է գտնվում Օպերային թատրոնի կառավարման գործընթացը։ Ինչպե՞ս եք տեսնում դրա զարգացումը եւ ինչպիսի՞ն կարող է լինել անձնապես Ձեր մասնակցությունը դրանում:

- Արդեն 42 տարի է, ինչ ես օպերային երաժշտության աշխարհում եմ՝ թե՛ Հայաստանում, թե՛ աշխարհում: Մենք ունենք մեր խնդիրները, Եվրոպան, ԱՄՆ-ը՝ իրենց. դրանից պետք չէ վախենալ: Մեր Օպերային թատրոնն այսօր իր զարգացման մոդելով նույնն է մնացել, այն վերանայման կարիք ունի: Պիտի նախ տեսնենք, թե ինչ ժառանգություն ունենք, ապա վերանայենք այն նոր բեմադրություններով: Ունկնդիրը պետք է հասկանա՝ Օպերային թատրոնի ամենակարեւոր առաքելությունը, որն անում է, հասարակությանն ավելի քննադատական մտածողության հասցնելն է: Ճիշտ գնահատականը մեզ օդ ու ջրի պես պետք է այսօր: Ինչ վերաբերում է իմ մասնակցությանը, բնականաբար, իմ գիտելիքներով եւ փորձով շատ օգտակար կարող էի լինել եւ հաճույքով կմասնակցեի ու կհամագործակցեի շատ ուժերի հետ, որոնք ունակ կլինեն դա անելու: Կասկածելի ճաշակով չի կարելի ձեւավորել ազգային կամ պետական հայեցակարգ:

- Տեղյակ ենք, որ Հայաստան եք եկել՝ նաեւ Օպերային թատրոնի կյանքում Ձեր անմիջական մասնակցությունն ունենալու համար։ Օպերային թատրոնի ստեղծագործական մի թեւը Ձեզ է տեսնում որպես թատրոնի ղեկավար եւ Ձեզ հետ կապում թատրոնի հետագա առաջխաղացման հույսերը: Ինչպիսի՞ն է Ձեր տրամադրվածությունը։

- Երեւի ինձ հետ ինչ-որ հույսեր են կապել՝ տեսնելով այս տարիների իմ աշխատանքը, ինչի համար ես շատ զգացված եմ: Դա իմ երկար տարիների «ցավն» է: Մինչեւ չներկայացնես որեւէ աշխատանք, չփորձես, չես հասկանա: Խոստումներով չէ, ամեն ինչ պիտի շոշափելի լինի: Օպերային թատրոնի կառավարման գործում իմ մասնակցությունն ավելի շատ տեսնում եմ գեղարվեստական միջամտությամբ: Թատրոնում շատ մեծ աշխատանք է սպասվում: Եղել են մտքեր, առաջարկներ, որ համագործակցեմ, բայց ցավով պիտի նշեմ, որ մեր համագործակցությունը չհաջողվեց՝ չգիտեմ ինչո՞ւ, ի՞նչ պատճառներով: Ինձ առաջարկեցին ղեկավարել ակադեմիան՝ երիտասարդ ուժերին պատրաստելու, նոր սերունդը կրթելու համար, բայց դա նորից սառեցվեց, թե ֆինանսներ չգտնվեցին կամ այլ պատճառներով: Մի խոսքով, այդ պրոյեկտն անկատար մնաց:

- Տեսլականի ու մոտեցումների տարբերություններ կայի՞ն:

- Ես անձնական խնդիր չունեմ որեւէ մեկի հետ: Վեճ չենք ունեցել: Համագործակցությունը չհաջողվեց ղեկավար կազմի հետ: Այսօրվա թիմը, որն աշխատում է, ինչպես ես հասկացա, ունեն իրենց ծրագրերը, որոնցով էլ աշխատեցնում են թատրոնը: Այո, իմ տեսլականը տարբերվում է դրանից:

- Ժամանակակից աշխարհի զարգացումներում այսօր ո՞րն է լինելու մեր Օպերային թատրոնի տեսլականը։ Ի վերջո, մշտապես հպարտացել ենք, որ Օպերայի եւ բալետի թատրոնը մեր երկրի մշակութային այցեքարտն է: Այսօր ի՞նչ պատկեր ունենք, արդյոք կարո՞ղ ենք նույնքան հպարտորեն ներկայանալինչպես ժամանակին:

- Աշխատանք միշտ էլ կա, բավարարվել այսօրվա աշխատանքով, իհարկե, չենք կարող, սակայն միեւնույն ժամանակ մենք արագ տեմպով էլ չենք կարող հասնել լուրջ արդյունքների: Արցախյան առաջին պատերազմից հետո ադրբեջանցի որոշ մտավորականներ ասում էին՝ մեզ թվում էր, թե մենք պատերազմը պարտվեցինք ռազմի դաշտում, բայց հայերը մեզ ավելի շուտ էին հաղթել, քանի որ ունեն Արամ Խաչատրյան, Սպենդիարյան, Առնո Բաբաջանյան, Թամանյան և այլք:   

Անկախ մեր ունեցած խնդիրներից՝ չեմ կարող չնշել, որ ունենք շատ լավ նորություններ, քանի որ եթե համեմատում ենք 30 տարվա թատրոնի զինանոցն այսօրվանի հետ, չեք էլ պատկերացնի, թե ինչքան ահռելի ուժի տեր ենք: Եթե մեր ժամանակներում մի քանի հզոր ձայն ունեինք, ենթադրենք՝ 4-5, ապա այսօր ունենք չքնաղ աստղաբույլերի հավաքածու, որոնց հետ կարող ենք աշխարհը շուռ տալ: Փոքրիկ երկիր լինելով՝ մեր երգիչների զինանոցն ավելի զորեղ է: Օպերային թատրոնի գեղարվեստական խնդիրների լուծմանը եւս պետք է շատ լուրջ վերաբերվենք, որովհետեւ աշխարհի էլիտան, մեր Օպերային թատրոնի որակը նայելով, կարող է կարծիք կազմել մեր երկրի պոտենցիալի մասին: Եվրոպայում ասում են՝ բավական է տեսնել այդ երկրի Օպերային թատրոնն ու կարելի կլինի ասել, թե ինչպիսի պոտենցիալ ունի այդ երկիրը:

- Այսօր շրջանառության մեջ է դրվել նաեւ հետեւյալ մոտեցումը, որ Օպերային թատրոնն ու Ֆիլհարմոնիկ նվագախումբը միավորվեն եւ մեկ կենտրոնից կառավարվեն։ Որքանո՞վ եք այս միավորումը իրատեսական համարում, եւ արդյոք չի՞ խաթարվի երկու ինքնուրույն մշակութային կառույցների աշխատանքը:

- Ես Ֆիլհարմոնիկ ինստիտուտը Օպերայի հետ միացնելը լուրջ խոսակցություն չեմ համարում: Ամբողջ աշխարհում ֆիլհարմոնիան ունի իր առանձին աշխարհը: Մեր գրեթե 100-ամյա ֆիլհարմոնիան չի երազել, որ մի գեղեցիկ օր կարող է միանալ Օպերային թատրոնին:

- Հնարավոր համարո՞ւմ եք Հայաստանից դուրս ստեղծագործող մեր օպերային և բալետային արտիստների, դիրիժորների հետ համագործակցության սերտացումը։

- Արվեստն ինքն իրենով արդեն քաղաքականություն է, բայց միեւնույն ժամանակ քաղաքականությունից դուրս է: Ես բոլորի հետ էլ աշխատում եմ լավ հարաբերությունների մեջ լինել, որովհետեւ ամեն մեկն ունի իր արժեքը: Մշակույթի զարգացումը դա գնահատականն է, ճիշտ, օբյեկտիվ գնահատականը: Երբեք չի կարելի թերագնահատել մյուսին, մենք դրանից կկորցնենք ամեն ինչ: Նույնը անձնավորման դեպքում է լինում, երբ արվեստում սկսում ենք անձնավորել: Դա, բացի ժամանակ կորցնելուց, որեւէ լավ արդյունքի չի բերում, իսկ ժամանակ կորցնելիս կորցնում ենք նաեւ մեր մշակույթը: Եթե չթերագնահատենք ու չգերագնահատենք, կստեղծվի իրական հարմոնիա: Ընդհանրապես մշակույթի զարգացումը միայն ճիշտ գնահատումից է ծնվում:

Տպել
2175 դիտում

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան