Սյունիքի մարզպետարանը որդեգրել է աշխատասենյակի պատերից դուրս աշխատելու սկբունքը

19/02/2022 schedule10:55

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն ու փոխմարզպետ Կարո Ավանեսյանը շրջայցեր են կատարում սահմանամերձ գյուղերում: Այս մասին տեղեկացնում է մարզպետարանի ֆեյսբուքյան էջը:

«Սյունիքի մարզում յուրաքանչյուր խնդիր՝ Մեղրիից մինչեւ Գորայք, մեր ուշադրության կենտրոնում է։ Եղել ենք մարզի գրեթե բոլոր սահմանամերձ գյուղերում, շրջել դպրոցներով, զրուցել բնակիչների հետ, որպեսզի խնդիրներին անձամբ ծանոթ լինենք եւ ըստ առաջնահերթության լուծում տանք դրանց», - նշել  է Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը՝ ընդգծելով, որ Սյունիքի մարզպետարանը որդեգրել է աշխատասենյակի պատերից դուրս աշխատելու սկբունքը։

Գրառման մեջ նաև ասված է.

«Այս օրերին Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը և մարզպետի տեղակալ Կարո Ավանեսյանը շրջայցեր են կատարում մարզի տարբեր համայնքներում, դպրոցներում մասնակցում միջոցառումների, զրուցում ուսուցիչների, համայնքների բնակիչների հետ։ Լինելով զինվորականներ՝ մարզպետն ու փոխմարզպետն  առանձնահատուկ ուշադրություն են դարձնում մարզի անվտանգային հարցերին։ Նրանք այցելել են սահմանային դիրքեր ու մի շարք հանդիպումներ ունեցել, որոնք լուսաբանման ենթակա չեն։

Սյունիքի մարզպետը Գորիսի թիվ 2 հիմնական դպրոցում  մասնակցել է «Արմաթն օդում» ԱԹՍ կրթական լաբորատորիայի բացման արարողությանը։Մելիքսեթ Պողոսյանն ու Կարո Ավանեսյանը աշխատանքային այցով Սիսիան համայնքում են եղել նաև:

Նրանք նախ եղել են Սիսիանի թիվ 1 հիմնական դպրոցում․ մարզպետը հետաքրքրվել է դպրոցի շենքային պայմաններով ու ծանոթացել կրթօջախի ուսումնական ցուցանիշներին։ Քննարկվել է նաեւ դպրոցի տանիքի մասնակի նորոգման ու պատուհանների փոխման հարցը, որին մարզպետարանը լուծում կտա։

Մելիքսեթ Պողոսյանն այցելել է նաեւ Սիսիանի՝ այս պահին կառուցվող նոր բժշկական կենտրոնի տարածք ու դիտարկել շինարարության ընթացքը, ինչպես նաեւ եղել է հիվանդանոցի՝ այս պահին տեղակայման ժամանակավոր վայրում։ ԲԿ-ի տնօրենի հետ քննակվել են առկա խնդիրները, ինչպես նաեւ շտապօգնության անսարք մեքենաների նորոգման կամ նորերով փոխարինման հարցը։

Մարզպետն ու փոխմարզպետն այցելել են Սիսիանի  Զաքար Խաչատրյանի եւ Արտաշես Հովսեփյանի տուն-թանգարան եւս․ այստեղ տնօրենի հետ զրույցը  թանգարանի նորոգման ավարտի ու այն  շահագործման տեսքին  հասցնելու համար անհրաժեշտ լուծումների մասին էր, որի ուղղությամբ մարզպետարանը աշխատանք կտանի։

«Մենք ունենք հստակ աշխատանքային ժամանակացույց, որով առաջնորդվում ենք, - նշում է Մելիքսեթ Պողոսյանը,- մենք ամեն օր մեր քաղաքացիների կողքին ենք ու նրանց խնդիրները կրողը։ Մեր աշխատանքային առօրյան հաճախ դուրս է մարզկենտրոն Կապանից։ Հայրենիքն սկսվում է սահմանից, իսկ մենք սահմանին ենք ամեն օր»»։

Տպել
847 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին