ԱԺ-ում քննարկվել են բազային ապահովագրավճարի չափի ավելացման խնդիրները. մասնակցել են վարորդներ, պատգամավորներ

ՀՀ Ազգային ժողովում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի նախաձեռնությամբ կազմակերպվել էր աշխատանքային քննարկում՝ կապված բազային ապահովագրավճարի չափի ավելացման հետ:

Քննարկմանը մասնակցել են պատգամավորներ, ոլորտով շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ, վարորդներ:

Այս մասին տեղեկանում ենք «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ֆեյսբուքյան էջից:

Նշվում է՝ հարցն այն է, որ փետրվարի 7-ից ուժի մեջ են մտել ավտոմեքենաների ապահովագրության նոր կարգավորումները, ինչը նշանակում է, որ այսուհետ նոր պայմանագիր կնքող բոլոր վարորդները պետք է վճարեն 41 հազար դրամ՝ անկախ մեքենայի տեսակից ու ձիաուժից: Այս սակագինը, սակայն, հետագայում կփոխվի՝ կբարձրանա կամ կիջնի՝ կախված վարորդի վարքից: 3000 դրամ ավել ապահովագրավճար վճարելու փոփոխությունը ցույցի էր հանել մի խումբ դժգոհ վարորդների, որոնք պահանջում էին չեղարկել փոփոխությունը:

Քննարկման նախաձեռնող Արմեն Խաչատրյանը նշել է, որ հանրության շրջանում կան կասկածներ՝ ապահովագրավճարների բարձրացման հիմնավորվածության կապակցությամբ, ուստի քննարկումը նախաձեռնվել է, որպեսզի կողմերը մանրամասն պարզաբանեն հարցերն ու իրավիճակը:

Հայաստանի ավտոապահովագրողների Բյուրոյի գործադիր տնօրեն Վաղինակ Եղիազարյանը պարզաբանել է, որ բազային ապահովագրավճարի վերին շեմն ավելացվել է 3000 դրամով, հանվել է ներքին շեմը: Մինչ այժմ առկա էին վերին եւ ներքին շեմեր: Երկրորդ փոփոխությունը խմբային-ռիսկային գործակիցներից փուլային հրաժարումն է: Խմբային-ռիսկային գործակիցներն իրենցից ներկայացնում են տարբեր ապահովադիրների խմբերի համար սահմանված գործակիցներ, որոնք ավելացնում կամ պակասեցնում են ապահովագրական ապահովագրավճարը՝ կախված մեքենայի հզորությունից եւ օգտագործման նպատակից:

Երրորդ փոփոխությունը վերաբերում է այսպես կոչված Բոնուս-Մալուս համակարգի վերանայմանը: Դա մի համակարգ է, որն իրենից ներկայացնում է անհատական ռիսկերի, այսինքն ապահովադիրների պատմության հիման վրա հիմնված սակագների ճշգրտում՝ վերեւ կամ ներքեւ՝ պայմանավորված դրական կամ բացասական վարքագծից: Վաղինակ Եղիազարյանը նշել է, թե Բոնուս-Մալուս համակարգն իրեն չէր արդարացնում, ուստի անհրաժեշտություն է առաջացել վերանայել այն:

Ըստ զեկուցողի՝ ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության ապահովագրավճարները փոփոխության չէին ենթարկվել ներդրումից ի վեր՜ 2010 թվականից, թեեւ աճել են մեքենաների վերանորոգման եւ պահեստամասերի գները, ավելացել է փոխհատուցվող գումարի ծավալը: «Այսօր համակարգի կայունության խնդիր է առաջացել»,-ասել է նա՝ հավելելով, որ խնդիրը դեռեւս տարիներ առաջ է ի հայտ եկել: «Փոփոխությունների արդյունքում ակնկալվում է, որ անհատական ռիսկերի վրա հիմնված գնագոյացման մոդելին անցումը հնարավորություն կտա ավելի արդար սակագներ ձեւավորել ապահովադիրներին եւ ապահովել ընկերությունների միջեւ առողջ մրցակցություն»,- նշել է զեկուցողը:

Փոփոխությունների վերաբերյալ այլ կարծիքի էին ընդդիմախոսները: Նրանք նշում էին, որ ոլորտում բազմաթիվ խնդիրներ կան՝ սկսած ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման հարցից, վերջացրած ապահովագրական ընկերությունների կողմից վնասների գնահատումից, ինչը համարժեք չի կատարվում: «Խոսեցինք ամեն ինչից, սակայն չանդրադարձանք ապահովագրական ընկերությունների վատ սպասարկմանը»,- նկատել է քաղաքացի Արման Ադոնցը՝ առաջարկելով սկզբում բարելավել սպասարկման որակը, այնուհետեւ բարձրացնել սակագները: Թե քննարկման մասնակիցները, թե պատգամավորներն ոլորտի պատասխանատուներին հորդորել են փոփոխություններ իրականացնելուց առաջ ծավալել քննարկումներ, հանրությանը իրազեկել փոփոխությունների մասին:

Քննարկման մասնակից Արտակ Խաչատրյանն էլ կարծում էր, թե կատարված փոփոխությունները վարորդներին պատժելու նպատակ ունեն. դրանք բացասական են եւ վատթարացնում են շահառուների վիճակը:

«Իրազեկ եւ պաշտպանված վարորդ» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն իր ելույթում նկատել է՝ ճանապարհային երթեւեկության անվտանգության հարցն այսօր մղվել է երկրորդ պլան, համակարգն էլ աշխատում է ոչ թափանցիկ: Ըստ նրա՝ բերվել է մի համակարգ, որը լի է թերություններով: Նա առաջարկել է 1,5-2 ամսով հետաձգել դրա կիրարկումը՝ ստանալու համար մի փաթեթ, որի փիլիսոփայությունն ու մոտեցումներն ուղիղ կապ կունենան այն հիմնական նպատակների հետ, որոնք որդեգրվել են ԱՊՊԱ-ն որպես համակարգ ներդնելիս:

Ամփոփելով քննարկումը՝ պատգամավոր Արմեն Խաչատրյանը կարեւորել է ծավալված քննարկումը՝ նույնպես նշելով համակարգի բարեփոխման անհրաժեշտությունը: Ըստ նրա՝ շեշտը պետք է դնել այն խնդրի վրա, որ նվազեն ճանապարհատրանսպորտային պատահարները: «Կձեռնարկենք միջոցներ, որ գալիք տարի քաղաքացիները բողոքելու պատճառներ չունենան»,- ասել է նա:

Տպել
731 դիտում

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին