Գյումրու ավագանու նիստն անցել է ոչ ամբողջական կազմով. ներկա չեն եղել նաև փոխքաղաքապետերը

08/02/2022 schedule22:33

Գյումրու ավագանին 2022 թվականի առաջին նիստն սկսել է ոչ ամբողջական կազմով. ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամների կեսից ավելին վարակվել են կորոնավիրուսով: Սրանով պայմանավորված՝ նիստին ընդամենը 5-ն են մասնակցել:

Նիստին ներկա չեն եղել նաև փոխքաղաքապետերը: Խմբակցություններից հետաքրքրվել են՝ ինչո՞ւ նրանցից թեկուզ մեկը դահլիճում չէ: Գյումրու համայնքապետն ասել է՝ երևի վախեցել են, որ իրենք էլ կվարակվեն կամ կվարակեն մյուսներին: Այնուամենայնիվ, քվորում եղել է, նիստը՝ կայացել:

Ավագանին օրակարգի 17 հարցն էլ սպառել է առանց խնդիրների: 2021 թվականին տնտեսված մոտ մեկ միլիարդ դրամ ազատ միջոցներն ավագանու համաձայնությամբ տեղափոխվել են բյուջեի ֆոնդային մաս: Այդ գումարի հիմնական մասը ծախսվելու է «Անի» թաղամասի խնդիրների լուծման նպատակով:

«Մենք նախատեսում ենք այս գումարով հիմնականում «Անի» թաղամասի ասֆալտապատման աշխատանքներն իրականացնել: Ուզում ենք ընտրել մի քանի շենքեր և արտաքին ջերմամեկուսացում անել: Նաև կոմունալ ծառայության համար մեքենաներ ենք ձեռք բերելու: Մենք պարտավոր ենք այս գումարը ծախսել»,- զեկուցել է հիմահամայնքապետի խորհրդական Լենա Ջիլավյանը:

Գումար է նախատեսվել նաև Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի համար: Բարերարը պատերն է նորոգել, համայնքապետարանը փայտե հատակը փոխել չի կարողանա, սակայն 600.000 դրամ կտրամադրի՝ կավրոլին գնելու, հատակը ծածկելու համար:

«Այդ վերանորոգումից հետո հատակը շատ վատ վիճակում է: Հին փայտե հատակ է, և վրան մեծ անցքեր են գոյացել: Դրանք փակելու համար կավրոլինը կփրկի: 600.000 դրամ կտրամադրենք, որ ձեռք բերեն կավրոլինը, մինչև տեսնենք, թե երբ կկարողանանք խնդիրը հիմնովին լուծել»,- նշել է Ջիլավյանը:

Ավագանու ընդդիմադիր խմբակցությունից նկատել են՝ այդ ժամանակավոր լուծումը մեկ տարի հնարավոր կլինի կիրառել ընդամենը: Համայնքապետն էլ հակադարձել է. «Մեկ տարի չէ, մի քանի տարի կգնա, հետո հիմնովին կնորոգենք»:

Ուշագրավ է, որ Գյումրու համայնքապետարանի ֆինանսատնտեսագիտական կոչվող բաժինը ղեկավարում է Մենուա Մկրտչյանը, սակայն ֆինանսական բոլոր հարցերը սովորականի նման զեկուցել և նույնաբովանդակ հարցերին էլ պատասխանել է կառույցի նախկին ֆինանսիստ, այս պահին համայնքապետի խորհրդական Լենա Ջիլավյանը:

 

Տպել
1193 դիտում

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչու՞ հազար տարի ղեկավարելով ժողովրդին` պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել