Երևան
1 °C
Ողջ աշխարհը տեսել է, որ Հայաստանը պատրաստ է և ցանկանում է կառուցել խաղաղություն մեր տարածաշրջանում և լուծել բոլոր կնճռոտ հարցերը: Այս մասին այսօր հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ավստրիայի Եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ Երևանում կայացած մամուլի ասուլիսում:
Միրզոյանը ցավով արձանագրեց, որ մշտապես հակառակ մեսիջներն ենք ստանում պաշտոնական Բաքվից:
«Որքան էլ միջազգային հանրությունն իր գործիքակազմը կիրառի և խրախուսի կողմերին՝ համաձայնության գալ տարբեր հարցերում, այնուամենայնիվ, կարևոր է, որ կողմերն ունենան այդ քաղաքական կամքը:
Ողջ աշխարհը տեսել է, որ Հայաստանը պատրաստ է և ցանկանում է կառուցել խաղաղություն մեր տարածաշրջանում և լուծել բոլոր կնճռոտ հարցերը: Այս մասին մենք հայտարարել ենք ոչ միայն հրապարակավ, այլև գրել ենք մեր կառավարության ծրագրում. այն ընդունված է Ազգային ժողովում: Դրանից հետո են տեղի ունեցել ընտրություններ, և ժողովուրդը, ըստ էության, քվեարկել է այդ խաղաղության համար: Ահա այստեղ է, որ մենք պիտի ցավով արձանագրենք, որ մշտապես հակառակ մեսիջներն ենք ստանում պաշտոնական Բաքվից: Գործընկերներիս կարող եմ խորհուրդ տալ նայել Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունը:
Ինչպես նախկինում, այնպես էլ այսօր կրկնում եմ, որ հակահայ հռետորաբանությունը, ագրեսիվ քայլերը սահմանին, հումանիտար խնդիրները չլուծելը, ռազմագերիների շարունակական առկայությունն Ադրբեջանում չեն նպաստում կառուցողական մթնոլորտի ստեղծմանը»,- ասաց Միրզոյանը:
Նա նաև արձանագրեց, որ Ադրբեջանը փորձում է սահմանափակել Արցախի Հանրապետությունում նույնիսկ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի աշխատանքները և ստիպել կառույցին տեղավորվել այն քաղաքականության մեջ, որն ինքն է ուզում։
ԱԳ նախարարը նշեց, որ Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությունը տեսանելի է նաև միջազգային կազմակերպությունների առումով:
Խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի մասին, Միրզոյանը նշեց՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն այն միջազգային ֆորմատն է, որն ստեղծվել է և օժտվել միակ և բացառիկ մանդատով՝ գտնել քաղաքական կարգավորում ԼՂ հիմնախնդրի համար:
«Հիմնախնդրի կարգավորումը դեռևս գտնված չէ, և մենք պետք է շարունակենք բանակցություններն այդ ձևաչափում: Այդ ձևաչափի քաղաքական կարգավորում գտնելու ճանապարհը կամ արդյունքներից մեկը հենց խաղաղության ընդհանուր, համապարփակ համաձայնագրի պարամետրերը հստակեցնելն է, մշակելը, նաև կնքելը»,- ասաց Միրզոյանը:
Միրզոյանը շեշտեց, որ չափազանց կարևոր է հիշել Մինսկի խմբի մշակած սկզբունքները: Դրանցից մեկը ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքն է:
Արգիշտի Ղազարյանը նշանակվել է Վարչական դատարանի նախագահ
«Մինչև մարզիկն անելիքն ավարտում է, «հոգիս դուրս է գալիս», նյարդային վիճակից անգամ վրաս ցան է առաջանում». Հակոբ Սերոբյան
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Նիդերլանդների վարչապետի խորհրդականի հետ
Դատախազությունը պահանջում է Տավուշի նախկին մարզպետից և կապակցված անձանցից բռնագանձել 11 անշարժ գույք և մոտ 400 մլն դրամ
Մնացական Մարտիրոսյանը նշանակվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահ
ՍԴ նախագահը Ստրասբուրգում հանդիպել է ՄԻԵԴ ղեկավարի հետ. քննարկել են գործընկերության զարգացումը
«Ես պիտի 17 ստանայի, ինչ տականքն եք դուք»․ ԳԹԿ մամուլի պատասխանատուն հրապարակել է իր արդյունքից դժգոհ դիմորդի արձագանքը
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարների հետ
Կրակոց Երևանում․ էլիտար շենքի պատուհանի վրա հայտնաբերվել է հետքը, պատուհանագոգին՝ կրակված պարկուճ
Մոսկվայում արգելել են Նժդեհ պարախմբի համերգը, նախապես հայտարարվել է՝ համերգասրահում ական կա տեղադրված. Գինոսյան
Հայկական կողմին փոխանցված զինծառայողի մարմինը նույնականացնելու համար փորձաքննություն է նշանակվել
Կատարում Արայիկ Հարությունյանն այցելել է «Ալ-Ջազիրա». քննարկվել են ներհայաստանյան թեմաների լուսաբանման հետ կապված հարցեր
2022 թվականին ՄԻԵԴ-ը Հայաստանի դեմ կայացրել է 21 վճիռ. հրապարակվել է դատարանի տարեկան զեկույցը
Ձյան տեղումներ, մերկասառույց. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ ժամը 17։00-ի դրությամբ
Ռուսաստանը սերտ կապի մեջ է Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչներ Ռուբինյանի և Քըլըչի հետ. ՌԴ ԱԳՆ
ՄԱԿ-ի դատարանում Եղիշե Կիրակոսյանը ներկայացրել է Հայաստանի միջանկյալ պահանջներն Ադրբեջանի նկատմամբ
Ստեղծվել է հանձնախումբ՝ Լոռու մարզի դատախազությունում համալիր ստուգում իրականացնելու նպատակով
Առանց Միջազգային դատարանի անհապաղ գործողությունների՝ Ղարաբաղի հայերի կյանքը վտանգված է. Լոուրենս Մարտին
Հաստատվել է 2023-2024 ուստարվա մի շարք դասարանների դասագրքերի ցանկը
Առգրավվել է Սևանա լճից ապօրինի դուրս բերված մոտ 2 տոննա սիգ և ձկնկիթ
Նիկոլ Փաշինյանը կարևորել է Ռազմարդյունաբերության կոմիտեի գործունեությունը սպառազինության արտադրության զարգացման գործում
Արցախի ներդրումային և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամները դադարեցրել են իրենց նկատմամբ տույժերի հաշվեգրումը
Մեր օրերի մարտահրավերների հաղթահարման գործում համալսարաններն ու կրթությունն առհասարակ մեծ դեր ունեն. Սոնա Ղազարյան
Գլխավոր դատախազի հանձնարարությամբ ուսումնասիրություն է սկսվել ջրօգտագործողների ընկերություններում
Սպիտակցի եղբայրները ձերբակալվել են ոստիկանության ծառայողի օրինական գործունեությանը միջամտելու համար․ ՔԿ
Որտեղ ՔՊ-ը հաղթում է՝ հաղթում է, որտեղ՝ ոչ, ընտրվում է այլ թեկնածու. Գնել Սանոսյան
5 մարզպետ՝ 5 տարում, Շիրակը պետք է ռեկորդակիր լինի․ Գնել Սանոսյանը ներկայացրեց նորանշանակ մարզպետ Մուշեղ Մուրադյանին
Ամենայն հայոց կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի նախագահին
Եթե դատարանն անհապաղ միջոցներ չձեռնարկի, ԼՂ հայերը անհնարին ընտրության առջև կկանգնեն. Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում
«Հայաստան» խմբակցությունը լսումներ է նախաձեռնել՝ Լաչինի միջանցքն Ադրբեջանի կողմից փակելու վերաբերյալ
Մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը Երևանում անցակցնելը կարևոր իրադարձություն է Հայաստանի համար. Կարեն Գիլոյան
Ներնետման դեպք «Գորիս» ՔԿՀ-ում․ հայտնաբերվել են թմրամիջոցին նմանվող զանգվածներ և 4 մետաղադրամ
ԲԴԽ-ն դադարեցրել է դատավոր Ալեքսեյ Սուքոյանի լիազորությունները (տեսանյութ)
Երևանում ավտոբուսների համար նախատեսվում են առանձնացված գծեր, կմեծացվեն կանգառների սահմանները
Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած զինծառայողներից ևս մեկը տեղափոխվել է հիվանդասենյակ
Բոլորս պետք է համապատասխանենք վարքագծի բարձր չափորոշչին. գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովը նոր անդամ ունի
Ազատ գյուղի զորամասի հրդեհի գործով վաշտի կապիտանը չի հարցաքննվել, նա դեռ ի վիճակի չէ խոսել. ՔԿ
ՊԵԿ-ը կանխել է շուրջ 480 միլիոն դրամ արժեքով ոսկյա զարդերի անօրինական տեղափոխումը Հայաստանից
ՀՀ ԱԳՆ-ն անհանգստացած է Երուսաղեմի քրիստոնեական կրոնական հաստատությունների և հայ բնակչության հանդեպ բռնության դեպքերից
Կարդիականացվի Մեղրիի սահմանային անցակետը. Ռուստամ Բադասյան
© 2023 Հայկական ժամանակ