Կոլեգիայի ընդլայնված նիստ Քննչական կոմիտեում (լուսանկարներ)

2022թ. հունվարի 31-ին Քննչական կոմիտեում տեղի է ունեցել կոլեգիայի ընդլայնված նիստ, որը վարել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը:

Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից:

Մինչ օրակարգային հարցերին անցնելն Արգիշտի Քյարամյանը ներկայացրել է ՀՀ Վարչապետի համապատասխան որոշմամբ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը ստանձնած Վիգեն Մեսրոպյանին, վերջինիս շնորհակալություն հայտնել՝ կոմիտեի տարածքային քննչական վարչությունների վերահսկողության գլխավոր վարչության պետի պաշտոնում հաջողված գործունեություն ծավալելու համար՝ վստահություն հայտնելով, որ Վ.Մեսրոպյանն իր ծառայողական նոր գործառույթները ևս իրականացնելու է առավելագույն պատասխանատվությամբ և նկատելի արդյունավետությամբ:

Այնուհետև, օրակարգային հարցերի շրջանակներում, Քննչական կոմիտեի նախագահի տեղակալները ներկայացրել են իրենց համակարգման ոլորտներում 2021 թվականի ընթացքում արձանագրված ցուցանիշներն ու անդրադարձ կատարել ընթացիկ տարվա համար նախատեսված գործընթացների կազմակերպման մանրամասներին:

Անդրադառնալով նախորդ տարվա վիճակագրությանը՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Վ.Մեսրոպյանը նշել է, որ նախորդ տարվա ընթացքում Կոմիտեի տարածքային քննչական վարչությունների և բաժինների վարույթում կրկնակի հաշվառմամբ քննվել է 32544 քրեական գործ (2020թ.՝ 26450) կամ 6094 քրեական գործով ավելի, քան 2020թ. (աճը կազմել է 23%) 2021թ. վարույթում քննված 32544 քրեական գործից 19165-ը կամ 59%-ը քննվել է Երևան քաղաքի քննչական մարմինների վարույթում (2020թ. 15258 գործ, աճը կազմել է 25.6%), իսկ 13379-ը կամ 41%-ը` մարզային քննչական վարչությունների վարույթում (2020թ. 11192 գործ, աճը կազմել է 19.5%):

Կոմիտեի ղեկավարի տեղակալի կողմից հրապարակված վիճակագրության համաձայն, ընդհանուր առմամբ, տարածքային ստորաբաժանումների վարույթում քննվել է ՀՀ քննչական կոմիտեի վարույթի գործերի շուրջ 77.7%-ը:

Հաշվի առնելով, որ 2022թ. հուլիսի 1-ից ուժի մեջ են մտնելու ՀՀ քրեական և քրեական դատավարության նոր օրենսգրքերը, որոնցով հիմնարար, սկզբունքային փոփոխություններ են նախատեսվում հանցագործությունների որակման և մինչդատական վարույթի իրականացման ոլորտում՝ ՔԿ նախագահի տեղակալ Վ.Մեսրոպյանն առաջարկել է ՀՀ քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող քննիչների հետ կազմակերպել մասնագիտական պարապմունքներ:

Հաջորդ զեկույցի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ Ա.Մելիքյանը ներկայացրել է, որ գլխավոր վարչությունում նախորդ տարվա ընթացքում արձանագրվել է քրեական գործերի աճ՝ 26.6 %-ով, ինչը հիմնականում պայմանավորված է կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների դեպքերի, կոռուպցիոն և տնտեսական բնույթի հանցագործությունների, ինչպես նաև բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ թմրամիջոցների իրացման, հնչեղություն ստացած այլ դեպքերի աճով:

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալն իր խոսքում անդրադարձ է կատարել նաև գլխավոր վարչությունում արդեն իսկ ավարտված և հանրությանը հայտնի անձանց կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ դեպքերի առթիվ քննված գործերին:

Ա.Մելիքյանի տեղեկացմամբ 2021 թվականին 65-ով կամ 45.8 %-ով նվազել է վարույթը՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով կասեցված գործերի քանակը: Բացի այդ, 134-ով կամ 74.4 %-ով ավելացել է մեկ վարույթում միացված, 11-ով կամ 17.2 %-ով՝ դատարան ուղարկված գործերի քանակը, ինչը վկայում է, որ հանցագործությունները բացահայտվել են, միացվել այլ գործերի և նախաքննությունն ավարտվել մեղադրական եզրակացությամբ:

Կոլեգիայի ընդլայնված նիստի օրակարգային հարցերի շրջանակներում ՔԿ նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Ա.Կրկյաշարյանը ևս մանրամասնել է նախորդ տարվա որոշ հիմնական ցուցանիշներ:

Ա.Կրկյաշարյանի տեղեկացմամբ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ենթակա ստորաբաժանումների վարույթում նախորդ տարի քննվել է 8369 քրեական գործ կամ Կոմիտեի վարույթում քննված քրեական գործերի գրեթե 19.9 %-ը, որոնցից 2456-ը փոխանցվել է 2020 թվականից: 2020 թվականի համեմատ վարույթում քննված քրեական գործերի քանակն աճել է 3018-ով կամ 56.4 %-ով: Հաշվետու ժամանակահատվածում քննված քրեական գործերից ավարտվել է 3420-ի կամ 40.9 %-ի նախաքննությունը (2020թ.- 1790 կամ 33.4 %). արտադրողականությունն ավելացել է 7.5%-ով:

ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ստորաբաժանումներում մեղադրական եզրակացությամբ նախաքննությունն ավարտված քրեական գործերով որպես մեղադրյալ ներգրավվել են 394 անձինք, նրանցից 50-ը եղել են սպաներ, 2-ը՝ ենթասպաներ, 89-ը՝ պայմանագրայիններ, 199-ը՝ ժամկետայիններ, 9-ը՝ պահեստազորայիններ, 45-ը՝ քաղաքացիական անձինք:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը ներկայացրել է, որ 2021թ. ընթացքում Կոմիտեի իրավաբանական վարչության կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ՝ կառույցի գործունեությունն ապահովող իրավական հիմքերի, նորմատիվ իրավական տարբեր ակտերի կատարելագործման, Կոմիտեի նախագահի և նախագահի տեղակալների ներքին իրավական ակտերի մշակման, այլ մարմիններից կամ այլ ստորաբաժանումներից ստացված իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ կարծիքներ տրամադրելու, հայցադիմումների և դրանց պատասխանների կազմման, դատական ներկայացուցչություն ապահովելու ուղղությամբ:

Հատկապես զգալի աշխատանք է կատարվել Կոմիտեի որակավորման հանձնաժողովի գործունեության, համակարգում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով քննությունների անցկացման, ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց ատեստավորում անցկացնելու և վերջիններիս ծառայողական առաջխաղացման ցուցակի ձևավորման կարգերի, ինչպես նաև՝ Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց, քաղաքացիական ծառայողներին, հայեցողական պաշտոն զբաղեցնող, աշխատանքային պայմանագրով աշխատող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պարգևատրման գործընթացի կատարելագործման ուղղությամբ:

Հաշվետու ժամանակահատվածում մշակվել է օրենքների 12, ՀՀ կառավարության և վարչապետի որոշումների 8 նախագծեր, որոնց մի մասն ընդունվել են, իսկ որոշ նախագծեր դեռևս քննարկումների փուլում են:
Ա.Այվազյանի կողմից հրապարակված տեղեկատվության համաձայն՝ Կոմիտեի միջազգային հարցումների ապահովման բաժնի կողմից 2021թ. ընթացքում քննարկվել է օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններից ստացված 321 հարցում: Նախագահի տեղակալի փոխանցմամբ Կոմիտեի կարգապահական հանձնաժողովի կողմից քննվել են Քննչական կոմիտեի նախագահի 19 միջնորդություններ՝ 26 անձի նկատմամբ:

Օրակարգային վերջին հարցի շրջանակներում Քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության պետ Կամո Սահակյանը ներկայացրել է, որ 2021 թվականի ընթացքում, ընդհանուր առմամբ, քննչական կոմիտեի վարույթում քննվել է 41883 քրեական գործ (նախորդ տարի՝ 32483 քրեական գործ)՝ աճը կազմել է 28.9%, նախապատրաստվել է 6293 նյութ (նախորդ տարի՝ 4992): 2021 թվականին ընթացք է տրվել 36025 քրեական գործի՝ 2020 թվականի 25045-ի դիմաց և այս պարագայում աճը կազմել է 43.8%:

Քրեական գործերի մնացորդը տարեվերջում կազմել է 5858 քրեական գործ՝ նախորդ տարվա 7438-ի դիմաց. այսինքն՝ 1580-ով պակաս և նկատելի է դառնում, որ վարույթի աճի պայմաններում ավելի շատ քրեական գործերի ընթացք է լուծվել: Ընդ որում հատկանշական է, որ 2021 թվականին միայն ընթացքը լուծված քրեական գործերի քանակը 3542 գործով գերազանցել է ՀՀ քննչական կոմիտեի՝ 2020 թվականի ամբողջ վարույթը և 3065 գործով՝ 2019 թվականի վարույթը, ինչը վկայում է Քննչական կոմիտեի արդյունավետ աշխատանքի մասին:Ընդհանուր առմամբ՝ դատարան ուղարկվել է 4729 քրեական գործ, որը 31.3%-ով ավել է 2020 թվականի ցուցանիշից:

Ըստ վիճակագրության՝ արտադրողականությունը կազմել է 86%` նախորդ տարվա 77 %-ի դիմաց, և մեկ քննիչի միջին ծանրաբեռնվածությունը կազմել է 83.4 քրեական գործ՝ նախորդ տարվա 69.1-ի դիմաց:
Ամփոփելով կոլեգիայի նիստի աշխատանքները՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Ա.Քյարամյանը շնորհակալություն է հայտնել համակարգի բոլոր աշխատակիցներին՝ 2021 թվականի ընթացքում նկատելի դրական ցուցանիշներ ապահովելու համար և ընդգծել, որ Կոմիտեի ծառայողներն արել են առավելագույն հնարավորը՝ կառույցի համակողմանի գործունեությունն ապահովելու համար:

Այդ ամենով հանդերձ Ա.Քյարամյանը հանձնարարել է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել՝ 2022 թվականի ընթացքում նախատեսվող բոլոր ծրագրերն ու նախաձեռնությունները պատշաճ կերպով իրագործելու համար՝ հիմքում ունենալով Քննչական կոմիտեի գործունեության արդյունավետության շարունակական բարձրացման գերակայությունները:

Կոլեգիայի ընդլայնված նիստի ավարտին կազմակերպվել է «Տարվա ստորաբաժանում» և «Տարվա քննիչ» պարգևների, ինչպես նաև՝ ծառայողական այլ խրախուսանքների հանձնման հանդիսավոր արարողություն:

272881071_387034173226262_1197931379501002750_n.jpg (143 KB)

272779855_387034146559598_1406232639967939405_n.jpg (240 KB)

272925369_387034063226273_919451983461183569_n.jpg (236 KB)

MyCollages (1).jpg (147 KB)

Տպել
853 դիտում

Վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Էրեբունի վարչական շրջանի մի մասի գազամատակարարումը

ԱԺ պատգամավորի նկատմամբ խուլիգանություն կատարած երիտասարդին մեղադրանք է առաջադրվել, վերջինս ձերբակալվել է

Ոչ իշխանության ժամանակ խելք հավաքեցին, ոչ ընդդիմության մեջ են պիտանի, շարունակեք քֆուր հավաքել. Սաֆարյան

Հրդեհ Արտենի գյուղում. տարհանվել են քաղաքացիներ

Վանաձոր-Ալավերդի-ՀՀ պետական սահմանի մի հատվածում ջրագիծը վթարվել է, ջուրը լցվում է ճանապարհի վրա (տեսանյութ)

ԱՄՆ-ը չի ցանկանում Իրանի հետ պատերազմ, սակայն հնարավոր բոլոր ձևերով կպաշտպանի Իսրայելին. Քիրբի

Հրդեհ Լոռու գյուղերից մեկում. այրվել է անասնագոմն ու կուտակված անասնակերը

Եթե իրավապահները չաշխատեն, իրենց մեթոդով կխոսենք հետները՝ պադեզդներում ծեծելուց մինչև զուգարանում մարդ սպանելը. Մկրտչյան

Ընթացքի մեջ են «Մերգելյան» զբոսայգու վերականգնման ու բարեկարգման աշխատանքները (տեսանյութ)

ԱՄՆ քաղաքացու նկատմամբ Պռոշյան փողոցում զինված ավազակային հարձակում կատարողը հայտնաբերվել է

Ամասիայի «Սնղ» հանդամասի գետում ավտոմեքենա է արգելափակվել

Ձերբակալվել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն»-ի բուժքույրը․ ինչ է հայտնաբերվել նրա ներքնազգեստից (լուսանկար)

Եկեղեցուն դուր չի գալիս «զուգընկեր» տերմինը՝ դրա ետևում տեսնելով նաև միասեռականներին. իրականում ում է այն վերաբերում

Տաջիկստանը վիզային ռեժիմ է սահմանել Թուրքիայի քաղաքացիների համար

Անչափելի է զգացողությունը, որն ունենում է այն մարդը, ով տալիս է այդ գումարը․ կայացել է «Իմ քայլ»-ի բարեգործական ընթրիքը

Քննչական գործողությունները կատարելուց հետո Սամվել Վարդանյանին տեղափոխելու են ՁՊՎ. Ռուբեն Մելիքյան

Կողմերը տեխնիկապես շատ մոտ են «Խաղաղության պայմանագրին», պակասում է Ադրբեջանի քաղաքական կամքը․ Գերմանիայում ՀՀ դեսպան

«Կիա»-ն բախվել է քարե պարսպին․ 32-ամյա վարորդը հիվանդանոցում է, մեքենայում գտնված վերջինիս մայրը մահացել է

Սևանից՝ Չկալովկային հարող հատվածից, 184 հատ խեցգետնաորսիչ է դուրս բերվել

Թեհրանում Իտալիայի հյուպատոսությունը ժամանակավորապես փակ կլինի

Լճկաձոր բնակավայրի սողանքային գոտում վաղը քարաթափման աշխատանքներ կիրականացվեն

Տեղի կունենա Երևանի ավագանու նիստը․ ինչ հարցեր են օրակարգում

Շղթայական ավտովթար ԱՄՆ դեսպանատան դիմաց

ՄԻՊ-ը Վեսա Հակկինենի հետ հանդիպմանն ընդգծել է բռնի տեղահանված անձանց իրավունքների երաշխավորման անհրաժեշտության մասին

Ղազախստանի նախագահը Մատենադարանին է նվիրել Ալմա-Աթիում ծնված էդուարդ Ղազարյանի քանդակներից մեկը

Թուրքիայի և ԱՄՆ-ի օդային ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացրել․ օգտագործվել են F-16 կործանիչներ

Վարչապետի որոշմամբ կստեղծվի Ֆրանկոֆոնիայի խաղերի ազգային կոմիտե․ ովքեր են կազմում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ազատության պողոտա-Վարշավյան փողոց խաչմերուկում

ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը 2024թ. մայիսի 29-ին կամփոփի իր գործունեության 9 ամիսը

ՀՅԴ անդամ Գագիկ Սարգսյանը կմնա կալանավորված

Լեպսը համերգի ժամանակ վերցրել և շպրտել է իրեն նկարող երկրպագուի հեռախոսը (տեսանյութ)

Մեր հանրության մեջ դեռ քիչ չեն այն լածիրակները, ովքեր սովոր չեն, որ ԱԺ պատգամավորը ավտոբուսով է երթևեկում. Խաչատրյան

Ծեծկռտուք Վրաստանի խորհրդարանում «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի քննարկման ժամանակ (տեսանյութ)

Մկրտության արարողության մասնակիցները ռեստորանի հարակից տարածքում հայհոյել և փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց

Հակոբ Ասլանյանի նկատմամբ խուլիգանական վարքագիծ դրսևորած անձը ձերբակալվել է

Ինչ-որ վարձու խառնակիչ, անհայրենիք իրեն նվիրյալ է կարծում, մեզ էլ՝ դավաճան. Ասլանյան

Գևորգ Պապոյանն Ավստրալիայի դեսպանին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ն ու դրա կարևորությունը Հայաստանի համար

3 պատերազմի մասնակից 69-ամյա մարդը նրանց ընկալմամբ «ժեխ բիձա» է․ Ալեքսանյանը՝ Ասլանյանի հետ տեղի ունեցած միջադեպի մասին

Կասկած չունեմ, որ մեր երկրների հարաբերությունները մշտապես կլինեն բարեկամական․ Տոկաևը ՀՀ նախագահին հրավիրել է Ղազախստան

Որոշները, կարծես, ձգտում են հնին` ազատությունը խառնելով ամենաթողության հետ․ Հովհաննիսյանը՝ Ասլանյանի հետ կատարվածի մասին