ԱՄՆ դեսպանատունն ամերիկացիներին կրկին հորդորում է լքել Ուկրաինան և առաջարկում տարհանման ուղիներ

ԱՄՆ դեսպանատունը կրկին հորդորել է իր քաղաքացիներին լքել Ուկրաինան և հրապարակել ճանապարհային քարտեզ՝ Ուկրաինայից հեռանալու այլընտրանքային ուղիների, երկրների ցանկով։ Այս մասին ասվում է դեսպանատան կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։

«Ուկրաինայում անվտանգության իրավիճակը մնում է անկանխատեսելի ռուսական ռազմական գործողությունների սպառնալիքների պատճառով և կարող է վատթարանալ առանց նախազգուշացման: Ուկրաինայում գտնվող ԱՄՆ քաղաքացիները պետք է մտածեն անհապաղ հեռանալու մասին՝ օգտագործելով առևտրային կամ այլ մասնավոր մեքենաներ: Կից տեղեկատվությունն այն մասին, թե Պետդեպարտամենտն ի՞նչ կարող է և ի՞նչ չի կարող անել ճգնաժամային իրավիճակում»,- նշել են դեսպանատնից:

Տարհանման ուղիները տեղադրված են այսպես. մեկնումներն առաջարկվում են Լեհաստանի, Սլովակիայի, Հունգարիայի, Ռումինիայի և Մոլդովայի տարածքների միջոցով:

Միաժամանակ նշում է արվում, որ Մերձդնեստրի տարածքով հնարավոր չէ ճանապարհորդել։ Սակայն նշվում է, որ Կիևում ԱՄՆ դեսպանատունը շարունակում է բաց մնալ։

«Դեպարտամենտը խնդրում է Ուկրաինայում գտնվող ԱՄՆ բոլոր քաղաքացիներին լրացնել առցանց ձևաթուղթը, որպեսզի մենք կարողանանք անհրաժեշտության դեպքում կապվել ձեզ հետ: Սա հատկապես կարևոր է, եթե նախատեսում եք մնալ Ուկրաինայում: Վերջապես, ինչպես նշվեց մեր նախորդ գրառման մեջ, կոմերցիոն թռիչքները հասանելի են Ուկրաինայի միջազգային օդանավակայաններից»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ, բացի ԱՄՆ-ից, հայտարարել էին իրենց դիվանագետներից մի քանիսի և նրանց ընտանիքների տարհանման մասին Ավստրալիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Կանադան, Ճապոնիան: Ուկրաինայի իշխանությունները նման որոշումը վաղաժամ են համարում և դրա իրական պատճառ չեն տեսնում:

Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան կարծում է, որ դրանք «բարդ դիվանագիտական խաղին բնորոշ նրբություններ են»։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայից մի շարք երկրների դիվանագետների տարհանումը դեռ չի նշանակում երկրում իրավիճակի անխուսափելի սրում։ Նա նույնիսկ արտահերթ հանդիպում է անցկացրել Ուկրաինայում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ և հորդորել չլքել երկիրը։ Զելենսկին ասել է, որ տագնապը բարձրացնելը ոչ պակաս կորուստներ է պատճառում Ուկրաինային, քան ռազմական գործողությունները։

Հիշեցնենք՝ վերջին ամիսներին արևմտյան երկրներում, ինչպես նաև Կիևում հայտարարություններ են հնչում Ռուսաստանի՝ Ուկրաինա հնարավոր ներխուժման մասին։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նման տեղեկատվությունը դատարկ և անհիմն լարվածության սրացում էր անվանել։ Նա ընդգծել էր, որ Ռուսաստանը ոչ մեկի համար վտանգ չի ներկայացնում։ Միաժամանակ, Պեսկովը չէր բացառել նման հայտարարություններն արդարացնելու համար սադրանքների հնարավորությունը և զգուշացրել, որ Ուկրաինայի հարավ-արևելքում ճգնաժամը կարգավորելու համար ուժի կիրառման փորձերն ամենալուրջ հետևանքներն են ունենալու։

ՆԱՏՕ-ն, Եվրամիությունը, Արևմտյան տասնյակ երկրներ ու միջազգային կառույցներ, սակայն, պնդում են ճիշտ հակառակը:

Միևնույն ժամանակ, Ռուսաստանը հանդես եկավ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ իրավականորեն պարտավորեցնող փաստաթղթեր կնքելու նախաձեռնությամբ՝ կապված Հյուսիսատլանտյան դաշինքի կողմից Ուկրաինայի տարածքի շարունակվող, ինչպես կարծում է Մոսկվան, «ռազմական զարգացման» հետ։ Կողմերը բանակցությունների մի քանի փուլ են անցկացրել, այդ թվում՝ անձնական հանդիպում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջև, որի ժամանակ ՌԴ ԱԳ նախարարը կրկնել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել Ուկրաինայի վրա։

Տպել
1805 դիտում

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը