Փոքրիկների համար գրելիս պետք է նախ նրանց աշխարհը հասկանալ. կայացավ «Կախարդին + ագռավ» գրքի շնորհանդեսը

«Կախարդ պառավի ու նրա գործընկեր ագռավի» մասին ամբողջ աշխարհը միայն վատն է խոսում։ Նույնիսկ իրենք իրենց մասին մի լավ բան ասել չեն կարող, սակայն մանկագիր Երազիկ Գրիգորյանն իր նոր գրքով կստիպի ընթերցողներին այն կարդալիս ծիծաղել նրանց վրա, երբեմն՝ խղճալ ու, ի վերջո, սիրել։

«Կախարդին + ագռավ» գրքի շնորհանդեսն այսօր էր «Զանգակ» գրատանը: Սա Գրիգորյանի հեքիաթների 4-րդ ժողովածուն է: «Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում մանկագիրն ասում է՝ «Կախարդ պառավն ու ագռավը» նոր կերպարներ չեն, սակայն գրքում փոքրիկ ընթերցողը կհետևի նրանց հարաբերությունների հետաքրքիր զարգացմանը:

«Իմ այս ժողովածուն շարունակել առաջարկեց «Զանգակ» հրատարակչությունը, և ես նույնպես ուրախ եմ, որ շարունակեցի: Իմ գրքում «կախարդ պառավն ու ագռավը» անընդհատ կռվում են, անկարգություններ անում, նրանք ցույց տալիս՝ եթե դու կախարդ պառավ ես ու ագռավ, ապա դու կարող ես անել վատ բաներ, սակայն ինչ-որ պահի կանգ են առնում»,- ասում է մանկագիրը:

Գիրքը նախատեսված է դպրոցական և միջին տարիքի փոքրիկների համար: Այն ընթերցելիս նրանք հերոսների հետ կապրեն ուրախ պահեր, կսովորեն որոշ բաներ, երբեմն էլ՝ կհուզվեն:

Գրիգորյանը նկատում է՝ փոքրիկների համար գիրք գրելիս պետք է նախ նրանց աշխարհը հասկանալ ու այնտեղ մտնել ոչ որպես մեծահասակ. «Իմ հեքիաթները գրելիս ես չեմ մտածում ինչ-որ մեկին ինչ-որ բան սովորեցնել, ավելի շատ ինքս եմ սովորում, հատկապես երեխաներից: Երբ մտնում եմ նրանց աշխարհ, ապա մեծահասակների դիրքերից չեմ մտնում»:

Խոսելով գրքի նկարազարդումների մասին՝ Երազիկ Գրիգորյանն ասում է. «Գրքի նկարազարդողը՝ Աննա Հակոբյանը, շատ հրաշալի աշխատանք է արել: Ես մեզ ավելի ծանոթ կախարդ պառավ էի պատկերացնում, սակայն մենք ստացանք մեկ ուրիշը, պետք չէ, որ բոլոր կախարդ պառավները նման լինեն իրար: Իմ կախարդ պառավը, այնուամենայնիվ, վատ կախարդ պառավ է, սակայն եթե դու վատն ես ու կախարդ պառավ, ուրեմն դու լավն ես»:

Շնորհանդեսի ժամանակ մանկագիրը գիրքը ներկայացրեց իր ընթերցողներին, և տեղում փոքրիկների միջև սկսվեց քննարկում:

Լուսանկարները՝ «Հայկական Ժամանակի»

271844681_973615853245754_958051458721346213_n.jpg (506 KB)

271470001_2579869402147778_4621441051534597420_n.jpg (418 KB)

272044030_361159449155108_6541230355787404181_n.jpg (400 KB)

272010569_975481783076221_2868466338601461977_n.jpg (512 KB)

 

Մերի Խաչատրյան

Տպել
1158 դիտում

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին