Միքայել Միքայելյանը և Կատյա Գալստյանը՝ դահուկավազքի Հայաստանի չեմպիոններ

17/01/2022 schedule21:13

Աշոցքում հունվարի 13-15-ը կայացել է Հայաստանի դահուկավազքի բաց առաջնությունը, որին ավելի քան 30 դահուկորդ է մասնակցել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն: Տղամարդկանց պայքարում բոլոր մրցաձևերում լավագույն արդյունքը ցույց է տվել Հայաստանի բազմակի չեմպիոն Միքայել Միքայելյանը:

Տղամարդկանց 10 կմ ազատ ոճում Միքայելյանը մրցատարածությունը հատել է 37:13.0 արդունքով՝ հռչակվելով չեմպիոն: Նրան հաջորդել են Թադևոս Պողոսյանը և Սպարտակ Ոսկանյանը:

Տղամարդանց 10 կմ դասական ոճում ոսկե մեդալը դարձյալ նվաճել է Միքայել Միքայելյանը: Երկրորդ և երրորդ տեղերը հաջորդաբար զբաղեցրել են Թադևոս Պողոսյանը և Սպարտակ Ոսկանյանը:

Արագավազքում էլ լավագույն արդյունքը Միքայել Միքայելյանինն է: Արագավազքի 1.1 կմ դասական ոճում արծաթե մեդալը նվաճել է Թադևոս Պողոսյանը, իսկ բրոնզը՝ Սպարտակ Ոսկանյանը:

Կանանց պայքարում բոլոր մրցաձևերի՝ 5 կմ ազատ ոճի, 5 կմ դասական ոճի և արագավազքի չեմպիոն է հռչակվել Կատյա Գալստյանը:

Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը փաստում է՝ Աշոցքում անցկացված առաջնության վարկանիշն ամենաբարձրն էր մինչ այս մեր երկրում կայացածների շարքում, ինչը մեծ ձեռքբերում է. «Այս տարվա մյուս դրական կողմերից մեկն այն էր, որ առաջնությանը մասնակցում էին Ռուսաստանի Դաշնության մի քանի ներկայացուցիչներ, ինչի շնորհիվ այս տարվա առաջնությունում մրցակցությունը բարձր էր»:

Հայ դահուկորդները նախապատրաստվում են Պեկինում կայանալիք 24-րդ ձմեռային օլիմպիական խաղերին: Գագիկ Սարգսյանի խոսքով՝ նպատակն այս տարի լինելու է մեկ քայլ առաջ կատարելը. «Մենք փորձելու ենք բարձրացնել մեր մարզիկների վարկանիշն ու առաջնային ենք համարում առավել շատ քվոտաներ վաստակելը»:

Հայաստանի առաջատար դահուկորդ Միքայել Միքայելյանը, որը երկրորդ անգամ կմասնակցի ձմեռային օլիմպիական խաղերին, ասում է, որ սիրում է ոչ թե խնդիրներ դնել իր առջև, այլ մրցումների ժամանակ ամբողջությամբ ներդնել ուժերն ու ցույց տալ իր առավելագույն արդյունքը։

Միքայելյանի խոսքով՝ այս տարվա կարևորագույն իրադարձությունն իր համար 23 տարեկանների աշխարհի առաջնությունն է. «Նախորդ տարվա պես այս տարվա գերագույն նպատակս աշխարհի առաջնությունում լավագույն ելույթ ունենալն է: Չեմ ցանկանում խոսել սպասելիքների մասին, ժամանակից առաջ չընկնենք։ Ժամանակը գա, ամեն ինչ կլինի»:

Հիշեցնենք՝ ձմեռային օլիմպիական խաղերը կանցկացվեն Պեկինում 2022 թվականի փետրվարի 4-20-ը: Խաղերին կմասնակցի 4.000-ից ավելի մարզիկ 95 երկրից:

Տպել
572 դիտում

24-ամյա երիտասարդը կալանավորվել է՝ 8-ամյա աղջնակի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու մեղադրանքով

Ովքեր են Սերժ Սարգսյանի եղբորորդու շուրջը կանգնած գլխիկոր տղամարդիկ և ինչու են խուսափում նայել տեսախցիկներին (տեսանյութ)

Սենատորներ Մենենդեսի ու Ռիչի հետ հանդիպմանն իբր ուշանալու մասին «տեղեկատվությունը» չի համապատասխանում իրականությանը. ԱԳՆ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն ու տեղակալը կմեկնեն Իտալիա

Հայաստանն այսօր 3 ներկայացուցիչ կունենա Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունում

Գեղարքունիքի Կուտական գյուղում բնակիչների վեճը վերածվել է ծեծկռտուքի. 54-ամյա բնակիչը բազմաթիվ վնասվածքներ է ստացել. ՔԿ

Երևան-Մեղրի ավտոճանապարհին օրեր առաջ շրջված բեռնատարի 39-ամյա վարորդը մահացել է

Կոտայքի, Լոռու մարզերի որոշ բնակավայրերի, Երևանի մի շարք թաղամասերի գազամատակարարումը կդադարեցվի

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ավստրալիայի նորընտիր վարչապետին

Երիտասարդը կրակ է բացել Տեխասի տարրական դպրոցում. զոհվել է 21 մարդ, այդ թվում՝ 19 երեխա (լուսանկարներ)

Դավիթ Տոնոյանի և մյուսների գործով պաշտպանության կողմը ձեռք է բերել անհերքելի ապացույցներ. հայտարարություն

Վաղը մի քանի ժամով փակվելու է Վանաձոր-Բագրատաշեն ավտոճանապարհը

Ողբերգական դեպք Երևանում. շինհրապարակում տղամարդու դի է հայտնաբերվել

Վթարի պատճառով 8 ժամ ջուր չի լինելու Երևանի Էրեբունի վարչական շրջանում

Փլուզում Երևանի Գոգոլի փողոցում. մայթեզրը սահել է դեպի շինհրապարակի փոսը

200 դոլարի դիմաց Ադրբեջանին է փոխանցել ռազմական գաղտնիքներ. պետական դավաճանության ևս մեկ դեպք է բացահայտվել (տեսանյութ)

Մեր ընդդիմադիրները հենց իրենց թակարդն են ընկել, ժողովրդական լեզվով ասած՝ «լռվել» իրենց մատրիցայում. Արսեն Թորոսյան

Երևանում վերսկսվել են ընդդիմության ակցիաները. վերջիններս նախագահական նստավայրի դիմաց են, տեղի ունեցավ հրմշտոց

Հոսանքի ժամանակավոր անջատումներ են սպասվում Երևանի և 7 մարզերի բազմաթիվ հասցեներում

Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում, Կապան-Գորիս, Կապան-Քաջարան ճանապարհներին մառախուղ է

Հրդեհ Շիրակի մարզի Ղարիբջանյան գյուղում. տուն է այրվել

Այսօրվա ձյունառատ առավոտը Արագածոտնի մարզի Հնաբերդ գյուղում (տեսանյութ)

Հայտնի է, թե որքան մարդ է մասնակցել ընդդիմության հանրահավաք-երթին

Դրանք հնազանդեցնելու գործիք են. Բաբայանը՝ կոչումների համար Սերժ Սարգսյանին կրկին շնորհակալություն հայտնողների մասին

«Փյունիկը»՝ Հայաստանի 15-ակի չեմպիոն

Զորամասերից մեկում անցկացվել են գործնական պարապմունքներ

Ուրախ լուր հայրենադարձների համար

Հանրությունը չի տալու այն վստահությունը, որ Իշխան Սաղաթելյանը հավակնի ՀՀ-ի հաջորդ ղեկավարը լինելուն. Նորայր Նորիկյան

Գեղարքունիքի դպրոցների բարձր դասարանցիներն այցելել են զորամասերից մեկի հրաձգարան

ԱՄՆ դեսպանատունը շարունակում է աջակցությունը. դեսպան Լին Թրեյսիին այցելել է Սյունիք

Վահագն Խաչատուրյանը ՖԻՖԱ-ի նախագահ հետ հանդիպմանն անդրադարձել է Երևանում նախատեսված «Լեգենդների խաղին»

29-ամյա երիտասարդը որոնվում է որպես անհետ կորած

Երևանում չնախատեսված տեղում աղբ նետելու տուգանքը 10 անգամ կբարձրացվի. հավաքարարների կարծիքով՝ դա ևս խնդրի լուծում չէ

Բռնցքամարտի ԵԱ. Համբարձում Հակոբյանը մեկնարկեց փայլուն հաղթանակով (լուսանկարներ)

Սասունցի Դավթի արձանի մոտ հրավիրված հանրահավաքից հետո մեկնարկել է «Դիմադրություն» շարժման երթը

Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ

Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանին տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների առաջին հանդիպումը

Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց գրավը փոխելու միջնորդությունը

Լիոնում տեղի ունեցած Ինտերպոլի եվրոպական տարածաշրջանային կոնֆերանսին Հայաստանը ներկայացրել է Նարինե Հակոբյանը

Միքայել Բադալյանը կալանավորվել է