ՄԿՈՒ մասնագիտությունների տեղաբաշխումը կիրականացվի տարածքային համաչափ զարգացման սկզբունքով

ՄԿՈՒ (միջին մասնագիտական կրթական ուսհաստատություններ) ոլորտում, ըստ մարզերի, կվերանայվեն մասնագիտությունների տեղաբաշխման մոտեցումները: Այդ նպատակով ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել քննարկում, որին մասնակցել են ՄԿՈՒԶԱԿ-ի, ՀՀ մարզպետարանների կրթության վարչությունների, շահագրգիռ այլ գերատեսչությունների, Գործատուների հանրապետական միության, ոլորտային կառույցների ներկայացուցիչներ։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից:

Ողջունելով քննարկման մասնակիցներին՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ յուրաքանչյուր տարի հաստատվում են ՄԿՈՒ հաստատությունների ընդունելության տեղերը։ Նրա խոսքով՝ այս ուղղությամբ վերջին տարիներին պետությունը որդեգրել է հետևողական քաղաքականություն, որը միտված է երկրի համար գերակա ուղղություն հանդիսացող մասնագիտությունների տեղերի ավելացմանը, և, ընդհակառակը, տնտեսության համար պահանջարկ չունեցող, սակայն, այսպես կոչված, «մոդայիկ» մասնագիտություններով պետպատվերի տեղերի կրճատմանը:

«Այս տարի ՀՀ կառավարության ծրագրում ՄԿՈՒ ոլորտում հատուկ խնդիր է սահմանված վերանայելու մասնագիտությունների տեղաբաշխման մոտեցումները՝ ըստ մարզերի: Այս հանդիպման նպատակն է քննարկել վերոնշյալ խնդիրը բոլոր շահագրգիռ կառույցների հետ և միասին հասկանալ՝ ինչպես վերանայել իներցիոն սկզբունքներն ու գնալ առավել բովանդակային և որակական փոփոխությունների։ Այսօր ունենք մի իրավիճակ, երբ ոլորտը ստանում է ֆինանսավորում, սակայն իրականացվող աշխատանքների արդյունքում, ցավոք, չենք ստանում այն մասնագիտական ներուժը, որի կարիքը ունենք»,- նշել է փոխնախարարը։

Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ ամեն տարի ներդրվում են նոր մասնագիտություններ, և դրանց ցանկը կազմվում է՝ ըստ տնտեսության կարիքների։ Նախարարի տեղակալը, սակայն, մտահոգություն է հայտնել, որ վերջին տարիներին մի շարք կարևոր մասնագիտություններ են ներդրվել, որոնք ընդունելության տեսանկյունից չեն ունեցել պատշաճ արձագանք. «Մի կողմից ակնհայտ է, որ կարիքը կա այդ մասնագիտության, և դիմորդը կարող է հետագայում ունենալ աշխատանքային կոնկրետ հեռանկարներ, սակայն մյուս կողմից` այդ համադրումը տեղի չի ունենում: Այս առումով ունենք մի շարք խնդիրներ իրազեկման, այդ ծրագրերը թիրախային լսարանին հասցնելու, նոր գործիքակազմի և առավել արդյունավետ մոտեցումների ներդրման և, առհասարակ, հասարակության լայն շերտերի համար ՄԿՈՒ հաստատությունների տեսանելիության բարձրացման»:

Նախարարի տեղակալը տեղեկացրել է, որ ներկայում ուսումնասիրում են, թե ըստ մարզերի՝ ուսհաստատություններն ինչ մասնագիտություններ են առաջարկում։ Նրա խոսքով՝ երբեմն հանդիպում են իրավիճակներ, երբ նույն համայնքում տեղակայված հաստատություններն ունեն նույն մասնագիտությունները, և դրանք թերբեռնված են:

«Գուցե այդ մասնագիտությունը տվյալ համայնքում անհրաժեշտ է պահել մեկ հաստատությունում, այդտեղ կենտրոնացնել լավագույն նյութատեխնիկական բազան և մասնագիտական ներուժն ու որակյալ կրթություն ապահովել։ Երբեմն առանձին հաստատության ներսում ուսուցանվող մասնագիտությունների ցանկը մեծ է, իսկ ուսանողների թիվը՝ բավական փոքր, և ակնհայտ է, որ այդ մասնագիտությամբ ուսուցումը չի կարող լինել որակյալ:

Մեր նպատակն է հասնել մասնագիտությունների օպտիմալ տեղաբաշխման՝ ըստ հաստատությունների, և որպես առաջնահերթություն՝ ապահովել ՄԿՈՒ կրթության հասանելիություն բոլոր տարածաշրջաններում։ Մենք ամենևին չենք ցանկանում ամեն ինչ կենտրոնացնել մի տեղում և զրկել որևէ այլ տարածաշրջանի դիմորդի՝ ՄԿՈՒ կրթություն ստանալու հնարավորությունից, այլ ձգտում ենք մասնագիտությունների տեղաբաշխումը իրականացնել տարածքային համաչափ զարգացման սկզբունքով»,- վստահեցրել է Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ նախատեսվում է հաջորդ տարվա բյուջետային հայտում մշակել և ներդնել տրանսպորտային ծառայությունների փոխհատուցման մոտեցում, որը կարևոր է հասանելիության ապահովման տեսանկյունից՝ մասնագիտությունների կենտրոնացման և տեղաբաշխման ճիշտ սկզբունքով պայմանավորված։

Հանդիպման մասնակիցները ներկայացրել են իրենց դիտարկումները և առաջարկությունները՝ վերոնշյալ աշխատանքներն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ընդունելության տեղերի կազմման նպատակով տարբեր կառույցներ ԿԳՄՍ նախարարություն ներկայացնեն այնպիսի առաջարկներ, որոնք կպարունակեն առավել բովանդակային և վերլուծական տեղեկատվություն ու կհենվեն մարզերում առկա կարիքների վրա։

Տպել
707 դիտում

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին